Քիչ առաջ Վերաքննիչ դատարանը մերժեց Վարդան Պետրոսյանի կալանավորման վերաբերյալ փաստաբանի ներկայացրած բողոքը՝ ուժի մեջ թողնելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը. նա կալանքի տակ կմնա: Այս մասին դատարանից հայտնում է Life.panorama.am-ի թղթակիցը:
Ավելի վաղը Life.panorama.am-ը տեղեկացրել էր, որ Վ.Պետրոսյանի փաստաբանը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ ոչ օրինական որակելով դերասանին կալանավորելու վերաբերյալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: