Այս երկու նորածինները լոգանք են ընդունում լույս աշխարհ գալուց անմիջապես հետո։ Տեսանյութը, որը համացանցում է դրել ֆրանսիացի մի բուժքույր, ցույց է տալիս, որ նորածինները չեն կարողանում դադարեցնել իրենց գրկախառնությունը ծնունդից հետո, ցուցադրելով երկվորյակների ֆիզիկական և հոգեբանական կապը։