Աշոտ Տեր-Մաթևոսյանը՝ «Սև հանքեր» հեռուստասերիալում նկարահանվելու, իր կերպարի և հետագա անելիքների մասին

31 հունվար 2019 14:50
Աշոտ Տեր-Մաթևոսյանը՝ «Սև հանքեր» հեռուստասերիալում նկարահանվելու, իր կերպարի և հետագա անելիքների մասին
Դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը կարճատև դադարից հետո կրկին հեռուստաէկրաններին է՝ այս անգամ օրեր առաջ մեկնարկած «Սև հանքեր» 25 մասից բաղկացած հեռուստասերիալում:
 
Life.panorama.am-ը զրուցել է Աշոտի հետ՝ նոր առաջարկի, կերպարի և հետագա անելիքների մասին:
«Տվյալ սերիալում մարմնավորում եմ գլխավոր կերպարին՝ Արամին: Հայոց բանակի սպա է, ով երկար ժամանակ է, ինչ իր հարազատ գյուղից հեռացել է, քանի որ այնտեղ ինչ-որ խնդիրներ են եղել, որոնց պատճառով նա նեղացած է: Սակայն պապիկի ավտովթարի ենթարկվելու լուրը նրան ստիպում է կրկին վերադառնալ գյուղ, ինչից հետո հասկանում է, որ գյուղում անհասկանալի, մութ երևույթներ են կատարվում»,- պատմեց դերասանը, ապա շարունակեց.
 
«Այդ մութ երևույթների հետևանքով մարդիկ են մահանում, վնասվում: Հերոսս նաև հասկանում է, որ պապիկի հետ տեղի ունեցած ավտովթարը ոչ թե պատահականություն, այլ՝ մահափորձ է եղել: Այս ամենից ելնելով՝ Արամը սկսում է բացել տեղի ունեցող իրադարձությունների կծիկը՝ վերականգնելով արդարությունը»,- ասաց Աշոտ Տեր-Մաթևոսյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ «Սև հանքեր» հեռուստասերիալում նկարահանվելու հրավերը ստացել է սերիալի ռեժիսորի՝ Դավիթ Զոհրաբյանի կողմից: Ի դեպ՝ Աշոտը նշեց նաև, որ առաջին անգամ չէ, որ ինքը սերիալում մարմնավորում է զինվորականի.
«Երբ սերիալի ռեժիսորը՝ Դավիթ Զոհրաբյանը, պատմեց ինձ սցենարը, արդեն իսկ ինձ հետաքրքրեց: Հասկացա, որ այն կարող է շատ գեղեցիկ ֆիլմ դառնալ և հաջողություն ունենալ: Այդ իսկ պատճառով, սերիալում նկարահանվելու և իմ կերպարին մարմնավորելու առաջարկը միանգամից ընդունեցի»,- նշեց դերասանը:
 
Հարցին՝ արդյո՞ք առաջարկն ընդունելիս ինքը նաև նշանակություն է տվել սերիալի՝ երկարատև չլինելուն, Աշոտը պատասխանեց.
«Ինքս ավելի նախընտրություն եմ տալիս 25 մասից բաղկացած հեռուստասերիալներին, քանի որ դրանք որակային առումով փոքր ինչ տարբերվում են երկարատև սերիալներից: Եվ բացի որակից, դրանք ընթացքում չեն սկսում ձանձրացնել ոչ դերասանին և ոչ էլ հեռուստադիտողին»,- նկատեց Աշոտ Տեր-Մաթևոսյանը:
Իսկ խոսելով այլ առաջարկների և իր հետագա անելիքների մասին, Աշոտն ասաց, որ արդեն իսկ ընդունել է նոր սերիալում նկարահանվելու առաջարկ, որի նկարահանումները շուտով սկսվելու են: Իսկ թե խոսքը կոնկրետ ինչի մասին է, դերասանը չմանրամասնեց՝ նշելով, որ դրա իրավասությունը ինքը դեռ չունի:
 
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
 
 

Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ