Շիրվանզադեի «Քաոս»-ը վերադառնում է նոր լուծումներով. պատմում է դերասանուհի Էմմա Մանուկյանը

30 հունվար 2019 15:16
Շիրվանզադեի «Քաոս»-ը վերադառնում է նոր լուծումներով. պատմում է դերասանուհի Էմմա Մանուկյանը

Շիրվանզադեի «Քաոս»-ը փետրվարի 4-ից կհայտնվի Հանրային հեռուստաընկերության էկրաններին: 16 սերիայից բաղկացած ֆիլմում հայտնի վեպի հերոսներին կմարմնավորեն Ռաֆայել Քոթանջյանը, Շաքե Թուխմանյանը, Մկրտիչ Արզումանյանը, Սոս Ջանիբեկյանը, Խորեն Լևոնյանը, Ստեփան Ղամբարյանը, Էմմա Մանուկյանը և այլք:

Life.panorama.am-ը զրուցել է վերջինիս հետ՝ ֆիլմում նկարահանվելու առաջարկի, կերպարի և այլնի մասին. «Առաջարկը ստացել եմ ֆիլմի ռեժիսորից՝ Հայկ Կբեյանից: Մարմնավորում եմ Անուշի կերպարը»,- պատմեց Էմման և շարունակեց. «Շատ եմ սիրում այս վեպը: Դեռ դպրոցական տարիքում եմ այն ընթերցել, չնայած որ ֆիլմի նկարահանումներից առաջ վերընթերցեցի այն: Կարծում եմ՝ հեռուստադիտողին հետաքրքիր կլինի դիտել այն, ամեն դեպքում լավն այն է, որ սկսել ենք անդրադառնալ դասականներին»,- ասաց դերասանուհին:

Նրա խոսքով՝ «Քաոս»-ը ֆիլմում 19-րդ դարը տեղափոխվել է 21-րդ դար: Սցենարի հեղինակն Անահիտ Աղասարյանն է, ով բնագրից շատ չի շեղվել: «Ֆիլմում ժամանակաշրջանը պահված չէ, նկարագրվում են մեր օրերը: Այսինքն՝ սցենարն այնպես գրված չէ, ինչպես որ գրքում, փոփոխություններ կան, թեպետ կերպարների անունները և նրանց հետ կատարվող իրադարձությունները նույնն են: Մենք՝ դերասաններս, փորձել ենք հնարավորինս մոտ մնալ կերպարներին, իսկ թե դա որքանով է մեզ հաջողվել, կերևա մարդկանց արձագանքներից և կարծիքներից»,- նկատեց Էմմա Մանուկյանը:

Դերասանուհին նշեց նաև, որ այս պահին հեռուստատեսային այլ նախագծերում ներգրավված չէ, փոխարենը՝ զբաղվածություն ունի թատրոնում. «Ներկայումս ավելի զբաղված եմ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, քանի որ պատրաստվում ենք նոր՝ «Տիկնայք և Պարոնայք» ներկայացմանը, որի պրեմիերան կլինի մարտի 4-ին: Տվյալ ներկայացման մեջ, որը կոմեդիայի ժանրում է, մարմնավորում եմ Սիլվիային, ով իր տեսակով ուրախ և երջանիկ աղջիկ է: Հենց սա է պատճառը, որ զբաղվածությունս այնքան շատ է, որ չեմ հասցնում որևէ այլ նախագծում նկարահանվել»,- մեզ հետ զրույցում նշեց դերասանուհի Էմմա Մանուկյանը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ