Սյուզի Մելիքյանը՝ դիմահարդարման իր սրահի և երաժշտական գործունեության մասին

29 հունվար 2019 15:57
Սյուզի Մելիքյանը՝ դիմահարդարման իր սրահի և երաժշտական գործունեության մասին

Օրեր առաջ իր դռները բացեց երգչուհի Սյուզի Մելիքյանի կողմից հիմնած դիմահարդարման սրահը: Life.panorama.am-ը զրուցել է երգչուհու հետ՝ սրահի ստեղծման, դրա այցելուների և երգչուհու իր գործունեության մասին: «Արդեն տարիներ շարունակ կապ ունեմ այս ոլորտի հետ: 2013թ. զբաղվում եմ դիմահարդարմամբ, ինչից հետո արդեն սկսեցի անցկացնել դիմահարդարման դասընթացներ: Միտքը, որ ես պետք է ունենամ իմ սրահը, միշտ է եղել ինձ մոտ, պարզապես դրա համար ժամանակ էր պետք»,- նշեց Սյուզին, ապա շարունակեց.

«Երբ այդ ժամանակը եկավ, ես սկսեցի փնտրել լավ մասնագետների: Ինքս տեսակով շատ բծախնդիր եմ և ըստ այդմ՝ շատ մանրակրկիտ եմ մոտենում դիմահարդարման աշխատանքին: Գրեթե մեկ ամիս պահանջվեց, որպեսզի ես հավաքեմ դիմահարդարների այն թիմը, որն ինքս էի ցանկանում: Եվ արդեն վստահ լինելով, որ կա այն խումբը, որի հետ ես կարող եմ աշխատել, հիմնեցի իմ սրահը: Այս պահին սրահի մասնագետները մատուցում են միմիայն դիմահարդարման ծառայություն, բայց չի բացառվում, որ հետագայում այլ ծառայություններ ևս լինեն»,- պատմեց երգչուհին:

Վերջինիս խոսքով՝ թեև երկար ժամանակ չէ, ինչ սրահն աշխատում է, բայց արդեն իսկ կան շատ դրական արձագանքներ և նամակներ. «Ինձ շատ են ոգևորում բոլոր լավ արձագանքները, քանի որ մեծ ջանք եմ գործադրել այս ամենը ստեղծելու համար: Նույնիսկ իմ հետևորդներից եմ նամակներ ստանում, որոնց մեջ գրված է, որ շատ են հավանում մեր մասնագետների աշխատանքները: Այս ամենն ինձ իսկապես շատ է ուրախացնում»,- անկեղծացավ Սյուզի Մելիքյանը: Իսկ հարցին, թե բիզնեսի տեսանկյունից որքանո՞վ է իրեն օգնում իր՝ հայտնի լինելու փաստը, երգչուհին պատասխանեց. «Իհարկե, հայտնի լինելու փաստն ինչ-որ առումով օգնում է, բայց, կարծում եմ, որ մարդկանց վստահությունը մեր սրահի հանդեպ կա կամ կարող է լինել նաև իմ արտաքին տեսքը տեսնելով, քանի որ ինքս էլ իմ հանդեպ շատ բծախնդիր եմ: Ավելացնեմ, սակայն, որ եթե այս ամենով հանդերձ իմ սրահի մասնագետները լավ և գրագետ աշխատանք չմատուցեին, ոչ մի հայտնիության փաստ չէր կարող խթան հանդիսանալ սրահի զարգացմանը»,- նկատեց Սյուզի Մելիքյանը:

Երգչուհին ասաց, որ ինքն անձամբ, ի տարբերություն տարիներ առաջվա, դիմահարդարման ծառայություն այլևս չի մատուցում, պատճառը՝ երգավեստում կրկին ակտիվ գործունեություն ծավալելու փորձն է. «Որոշ ժամանակ առաջ Մոսկվայում կայացած համերգի ժամանակ ներկայացրի իմ նոր՝ «Սեր, 100%» երգը, որն արժանացավ բավական դրական արձագանքների: Այս պահին տվյալ երգն արդեն Youtube-յան իմ ալիքում է: Բացի այդ, նոր մտքեր, գաղափարներ էլ կան երաժշտության հետ կապված, որոնց մասին բարձրաձայնել դեռ չեմ ցանկանում»,- մեզ հետ զրույցում նշեց երգչուհի Սյուզի Մելիքյանը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ