Քրիս Պրաթը Entertainment Tonight-ի հետ զրուցում ապտմել է իր ապագ պլանների մասին՝ նշելով, որ ցանկանում է մեծ ընտանիք ունենալ և շատ երեխաներ:
«Ինչպիսին եմ տեսնում իմ ապագան: Ես կունենամ շատ երեխաներ: Գուցե ավելի քիչ ժամանակ կտրամադրեմ աշխատանքի վրա, բայց ավելի շատ ժամանակ ապրելու: Ես միշտ ուզում էի լինել այն տղան, ով աշխատում է ապրելու համար, ոչ թե ապրում է աշխատելու համար: Ես ուզում եմ տեղափոխվել ֆերմա, ձուկ բռնել և հիանալ գեղեցիկ արևով»,-նշել է վերջինս:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Քրիս Պրաթը հայտարարեց Առնոլդ Շվարցնեգերի դստեր հետ նշանադրության մասին: Քրիս Պրաթը կնոջից` Աննա Ֆերիսից ամուսնալուծվել է 2017-ի դեկտեմբերին, 10 տարի համատեղ կյանքից հետո: Նրանք ունեն 6-ամյա որդի: