Լոնդոնում գտել են հայտնի գիտնական Մեթյու Ֆլինդերսի գերեզմանն ու նրա մասունքները: Հենց Ֆլինդերսն է առաջինն ուսումնասիրել Ավստրալիան ու մայրցամաքին տվել այդ անունը:
Ֆլինդերսի գերեզմանը վաղուց անհայտ էր համարվում: Այն պատահաբար են գտել՝ Եուստոն երկաթգծային կայարանի տարածքում հորատման աշխատանքների ժամանակ: 1840ական թվականներին այդ տարածքում մեծ գերեզմանոց է եղել, բայց քաղաքի մեծանալուն զուգահեռ՝ տապանաքարերի մեծ մասը, այդ թվում նաև՝ Ֆիլնդերսի տապանաքարը, անհետացել են:
Ֆլինդերսի գտնված տապանաքարից պարզ է դարձել, որ նա մահացել է 1814 թվականի հուլիսի 23-ին: Որոշվել է նրա մասունքները վերահուղարկավորել: Այս վայրում շինարարներն ու հնագետները հայտնաբերել են ևս 40 000 մարդու ոսկորներ: Բոլորի մասունքները տեղափոխվելու են այլ վայր և վերահուղարկավորվելու են: