Տարիների գումարը «մանթրաժ» է գցում. Արշալույս Հարությունյան

26 հունվար 2019 15:36
Տարիների գումարը «մանթրաժ» է գցում. Արշալույս Հարությունյան
Ռեժիսոր, բեմադրիչ Արշալույս Հարությունյանն այսօր նշում է ծննդյան 42-ամյակը, եւ այդ առիթով Life.panorama.am-ն առաջարկել է նրան պատասխանել մեր տոնական բլից հարցերին: Ի դեպ՝ մի շարք դերասանների ամենասիրելի ռեժիսորը մեզ հետ զրույցում բացահայտեց, որ ժամանակը հետ տալու դեպքում օդաչու կդառնար:
 
- Ո՞րն է եղել Ձեր ամենահիշարժան տարեդարձը:
 
- Գիտակցական կյանքում շատ հիշարժան տարեդարձ չեմ ունեցել, համենայն դեպս՝ այս պահին չեմ հիշում: Իսկ ընդհանուր առմամբ՝ կառանձնացնեմ հենց իմ ծննդյան օրը, որովհետեւ դա ինձ համար եղել է ամենաերազելի օրը. Ի դեպ՝ ես ծնվել եմ Գերմանիայում ու երբեք չեմ եղել Գերմանիայում (ծիծաղում է-հեղ.): Այս իմաստով ծննդյանս օրն ու վայրը առեղծվածային է ինձ համար. եթե մարդկանց համար իրենց ծննդավայրը շոշափելի ու պատկերացնելի է, ինձ համար դա այդպես չէ:
 
- Ձեր կյանքի ճակատագրական տարիքը:
 
- Դրանքք երեքն են. Առաջինը՝ 7 տարեկանս, երբ առաջին անգամ հայտնվեցի թատրոնում ու զգացի թատրոնի առեղծվածային մթնոլորտը, երկրորդը՝ 17 տարեկանս, երբ ընդունվեցի Թատերական ինստիտուտ, եւ երրորդտ՝ 27 տարեկանս, երբ հանդիպեցի կնոջս՝ Լուսինեին:
 
- Պահ, որը կյանքն ավելի լուսավոր դարձրեց:
 
- 1996 թվական, երբ հայտնվեցի Կամերային թատրոնում:
 
- Տարիների գումարը օգնո՞ւմ է, թե խանգարում:
 
- Տարիների գումարը «մանթրաժ» է գցում (ծիծաղում է-հեղ.):
 
-  Ո՞րն է Ձեր գլխավոր առավելությունը:
 
- Չհամակերպվող բնավորություն ունենալով հանդերձ՝ համակերպվել իրավիճակներին, մարդկանց ու տրամադրություններին:
 
- Իսկ որո՞նք են ամենաակնառու  թերությունները:
 
- Չափազանց համեստ լինելը, որից շատ եմ տուժում:
 
- Եթե ժամանակը կարողանայիք հետ տալ, ի՞նչը կշտկեիք, կփոխեիք:
 
- Երբ կյանքդ անալիզ ես անում, հասկանում ես, որ փոխելու շատ բան կա. Ամեն օր, ամեն րոպե հետ գնալու դեպքում՝ մենք փոխելու բան ունենք, բայց քանի որ գիտես դա անհնար է, այլեւս չես մտածում այդ ուղղությամբ: Այս իմաստով ես մի երազանք ունեմ, որ միայն ժամանակը հետ տալու դեպքում կկարողանայի իրականացնել. Եթե նորից սկսեի կյանքս, ապա օդաչու կդառնայի, մեծ ինքնաթիռ կվարեի ու մարդկանց մի երկրից մյուսը կտեղափոխեի:
 
- Կյանքն ի՞նչ գույնի ձեզ համար:
 
- Այս պահին կյանքս բազմերանգ ու բազմագույն է, բայց ամենակարեւորը ես կարողանում եմ այդ գույներն ինձ համար այնպես դասավորել, որ դրանց մեջ անսամբլ ու հարմոնիա լինի, նաեւ ընտրում ու առանձնացնում եմ նրանք, որոնք իրար հետ ավելի համահունչ ու հարմոնիկ կլինեն:
 
- Ո՞ւր են տանում նպատակները, դեպի ո՞ւր եք քայլում:
 
- Գնում եմ՝ հասնելու ճշմարտության մի կետի, որը երբեք ոչ մեկին հասանելի չի դարձել: Ուզում եմ ժամ առաջ հասնել իմաստության եւ պահի տակ ինձ թվում է ես դրան արդեն շատ մոտ եմ, բայց նաեւ հեռու: Հիմա այդ փնտրտուքի մեջ եմ, եւ հույս ունեմ, որ արդեն մոտ եմ նպատակիս:
 
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
 
 

Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ