ՆյուՅորքի կենտրոնում գտնվող երկնաքերերից մեկի պենտհաուսի սեփականատերն է դարձել միլիարդատեր Քեն Գրիֆիինը: Նա ամերիկյան ներդրումային խոշորագույն հիմնադրամներից մեկի հիմնադիրն է: Գրիֆֆինը պենտհաուսի համար 238 միլիոն դոլար է վճարել:
Այս գինը ռեկորդային է ԱՄՆ պատմության մեջ: Մինչ այս ամերիկյան անշարժ գույքի շուկայում ռեկորդ էր սահմանել ֆինանսիստ Բարրի Ռոզենսթայնը: Նա 2014 թվականին ԼոնգԱյլենդում գտնվող մի առանձնատան համար 137 միլիոն դոլար էր վճարել:
Քեն Գրիֆիինը առաջին անգամը չէ միլիոնավոր դոլարներ վճարում էլիտար անշարժ գույքի համար: 2015 թվականին նա Լոնդոնում, Բուքինհեմյան պալատի դիմաց գտնվող առանձնատան համար վճարել էր 122 միլիոն դոլար: Նույն թվականին Գրիֆֆինը ևս մի թանկ գնում էր կատարել . Մայամիում գտնվող շքեղագույն պենտհաուսը ձեռք էր բերել 60 միլիոն դոլարով: