Եթե բացասական ինչ-որ բան գրվի, դա պարզապես սուտ կլինի. Լիլիթ Կարապետյանը՝ նոր տեսահոլովակի և դրա արձագանքների մասին

24 հունվար 2019 16:13
Եթե բացասական ինչ-որ բան գրվի, դա պարզապես սուտ կլինի. Լիլիթ Կարապետյանը՝ նոր տեսահոլովակի և դրա արձագանքների մասին
Օրեր առաջ երգչուհի Լիլիթ Կարապետյանը երաժշտական որոշակի դադարից հետո ներկայացրեց իր նոր՝ «Քեզ մոտ եկա» երգը և տեսահոլովակը:
 
Life.panorama.am-ը զրուցել է երգչուհու հետ՝ նոր երգի ու տեսահոլովակի ստեղծման և հետագա անելիքների մասին:
«Այս երգի երաժշտությունը, որի հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, վաղուց է, ինչ ստեղծված էր: Երբ առաջին անգամ լսեցի այն, իսկապես շատ հավանեցի, բայց քանի որ այն իր ոճով տարբերվում էր իմ երգացանկում եղած երգերից, փոքր-ինչ երկմտեցի: Սակայն ընկերներս վերջիվերջո համոզեցին ինձ, որ կատարեմ այն»,- պատմեց Լիլիթ Կարապետյանը:
 
«Քեզ մոտ եկա» երգի խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, գործիքավորումը կատարել է Նիկ Եգիբյանը, ով նաև երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակի ռեժիսորն է: Ի դեպ՝ խոսելով տեսահոլովակի մասին՝ երգչուհին նկատեց.
«Գրեթե մեկ տարի է, ինչ նոր տեսահոլովակ չէի ներկայացրել: Տեսնելով Նիկ Եգիբյանի կատարած աշխատանքները և հասկանալով, որ նա ոչ ոքի չի զիջում, որոշեցի այս անգամ հենց նրա հետ համագործակցել»,- նշեց Լիլիթը և հավելեց.
 
«Կարծում եմ, որ այսպիսի «թեթև» երգերի դեպքում բոլորովին անհրաժեշտ չէ, որպեսզի տեսահոլովակում լուրջ սյուժետային ինչ-որ բան լինի: «Քեզ մոտ եկա»-ի դեպքում շեշտը դրել ենք իմ կերպարների, հագուստի վրա, որի հեղինակը դիզայներ Արայիկ Գաբաջյանն է, ում հետ արդեն տարիներ շարունակ համագործակցում եմ: Ժամանակի ընթացքում հասկացել եմ, որ որքան հասարակ է լինում կատարած աշխատանքը, այնքան այն ավելի շատ է սիրվում՝ զերծ մնալով քննադատություններից և տարատեսակ քննարկումներից»,- նշեց երգչուհին:
Վերջինիս խոսքով՝ «Քեզ մոտ եկա»-ն իր այն եզակի աշխատանքներից է, որ սիրվել է գրեթե բոլորի կողմից.
«Պատկերացրեք, որ նույնիսկ իմ Youtube-յան ալիքում բացասական մեկնաբանություններ չկան: Կարծում եմ, որ եթե անգամ բացասական ինչ-որ բան գրվեր կամ գրվի, դա պարզապես սուտ կլինի: Արձագանքներն իսկապես անթերի են, ինչի արդյունքում համոզվում եմ, որ ճիշտ վարվեցի՝ ընտրելով հենց այս երգը: Անձամբ ինձ էլ թե երգը, թե տեսահոլովակը շատ են դուր գալիս»,- շեշտեց Լիլիթ Կարապետյանը:
Իսկ հարցին՝ արդյո՞ք առաջիկայում երգչուհին նոր աշխատանքով հանդես կգա, Լիլիթը պատասխանեց.
 
«Անկեղծ ասած՝ այս աշխատանքից շատ եմ ոգևորված, այդ պատճառով նոր բան մտածելու ցանկությունս մեծ է: Այն ժամանակ, երբ եղբայրս ողջ էր, երգերի պակաս ընդհանրապես չունեի և չէի էլ պատկերացնում, որ կգա ժամանակ, երբ երգի ընտրության առջև կկանգնեմ: Այդ պատճառով արդեն մտածում եմ նոր երգի մասին, թեև ընդամենը օրեր առաջ ներկայացրի իմ նոր աշխատանքը»,- եզրափակեց երգչուի Լիլիթ Կարապետյանը:
 
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
 

Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ