Ամեն ինչ շատ լավ է. Անատի Սաքանյանը՝ անձնական կյանքի, ներկայիս գործունեության և իր գեղեցկության սրահի մասին

22 հունվար 2019 17:25
Ամեն ինչ շատ լավ է. Անատի Սաքանյանը՝ անձնական կյանքի, ներկայիս գործունեության և իր գեղեցկության սրահի մասին

Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Անատի Սաքանյանի հետ՝ իր՝ Anati Lab գեղեցկության լաբորատորիայի, դերասանական գործունեության և անձնական կյանքի մասին:

Անատին մեզ հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում առավել ակտիվ զբաղված է իր լաբորատորիայի աշխատանքներով և դրա հաճախորդներին սպասարկելով.

«Հիմնականում օրս անցնում է իմ սրահում, զբաղվում եմ գրանցումներով, հաճախորդներին սպասարկելով, ինչպես նաև պատրաստում եմ իմ սեփական սկրաբները, քսուքները, որոնք նախատեսված են մարմնի և վարսերի համար » ,- ասաց դերասանուհին:

Հարցին՝ թե որքանո՞վ է լաբորատորիայի առաջմըղմանը նպաստում իր հայտնի լինելը, Անատին պատասխանեց.
«Հայտնի լինելս, իհարկե, օգնում է: Բայց պետք է ասեմ, որ հիմնականում ինձ մոտ սպասարկվելու են գալիս բալիկները, որոնք ցանկություն են հայտնում որպեսզի իրենց, այսպես ասած, սիրելի կերպարը կտրի և հարդարի իրենց մազերը » ,- պատմեց Անատին:
Անդրադառնալով իր գեղեցկության լաբորատորիայի եկամտաբեր լինելուն՝ Անատի Սաքանյանը շեշտեց, որ ինքն իր թիմի հետ միասին առաջին հերթին աշխատում է ոչ թե գումար վաստակելու, այլ՝ որակ ապահովելու համար.
«Քանի որ կարճ ժամանակ է, ինչ գործում է այս լաբորատորիան, մենք չենք աշխատում շատ գումար վաստակելու վրա: Մեզ մոտ, ի տարբերություն այլ սրահների, գները մատչելի են, բայց սա ամենևին չի նշանակում, որ մենք որակ չենք ապահովում: Ես և իմ թիմը գերադասում ենք օրվա մեջ սպասարկել ոչ թե մեկ հաճախորդի, այն էլ՝ բավական թանկ, այլ մի քանի, բայց հասանելի արժեքով » ,- շեշտեց Անատի Սաքանյանը:
Ինչ վերաբերում է Անատիի դերասանական գործունեությանը, դերասանուհին ասաց, որ այս շրջանում չեն եղել այնպիսի առաջարկներ, որոնք նա կցանկանար ընդունել.

«Լավ առաջարկի դեպքում անպայման կհամաձայնվեմ ներկայանալ այս կամ այն նախագծում: Օրինակ, այս ընթացքում եղել են մի քանի գովազդային առաջարկներ, սակայն ինչ-ինչ պատճառներով դրանք չեմ ընդունել: Նման դեպքերում գերադասում եմ ժամանակս անիմաստ չվտանել և փոխարենը զբաղվել իմ նախընտրած գործով » ,- նկատեց Անատի Սաքանյանը:

Վերջինս խոսեց նաև իր անձնական կյանքի մասին՝ ասելով.
«Անձնական կյանքիս վերաբերյալ միայն կասեմ, որ ամեն ինչ շատ լավ է: Ավել բան ասել չեմ ցանկանում, քանի որ որքան քիչ մարդ տեղեկանա իմ անձնականի մասին, այնքան ամեն ինչ շատ ավելի լավ կլինի » ,- ասաց դերասանուհին:
Նկատառմանը, որ անձնական կյանքի մասնի չբարձրաձայնելու որոշումը պայմանավորված է նախկինում ամուսնության անհաջող փորձ ունենալու հետ, Անատին նշեց.

«Այո, կարելի է այդպես ասել, որովհետև այսօր ոչ ոք հստակ չգիտի, թե իրեն ով է իսկապես երջանկություն մաղթում, իսկ ով՝ ոչ: Իմ կյանքում նման մարդիկ շատ կան, բայց շեշտեմ նաև, որ այդ մարդկանց դիմակները ես շատ ավելի շուտ եմ պատռում, քան նրանք պատկերացնում են » ,- Life.panorama.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց դերասանուհի Անատի Սաքանյանը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ