Հայտնի երգիչ Մարկ Տիշմանը Թայլանդում պատահարի զոհ է դարձել: Նա ընկել է սկուտերից՝ փորձելով խուսափել բախումից: Տիշմանն այս մասին հայտնել է սոցցանցում և հրապարակել է իր լուսանկարը:
Նա գրել է, որ կոտրվածքներ չունի, բժիշկները կարեր են դրել վնասվածքների վրա, իսկ ինքն արդեն տեղափոխվել է Մոսկվա և առողջանում է, գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո:
Տիշմանն ասել է, որ երկար է պատրաստվում ապրել, հետաքրքիր ու բուռն կյանքով, իսկ իր համերգները չի հետաձգելու: