Լիլիթ Խաչատրյան․ Կորեական կոսմետիկայում շեշտադրվում է բնական միջոցների կիրառությունը

21 հունվար 2019 14:36
Լիլիթ Խաչատրյան․ Կորեական կոսմետիկայում շեշտադրվում է բնական միջոցների կիրառությունը

Life.panorama-ի զրուցակիցն է Arinskin ընկերության տնօրեն Լիլիթ Խաչատրյանը, ով Հայաստանում ներկայացնում է մաշկի խնամքի կորեական միջոցները։ Ինչպես խնամել կամ բուժել մաշկը, ինչպես պարզել մաշկի տեսակն ու ստանալ խորհրդատվություն՝ Ձեզ կօգնեն ARinSkin-ի մասնագետները, որը Հայաստանում ներկայացնում է կորեական բարձրորակ խնամքի միջոցներ։

-Երկու խոսքով կներկայացնե՞ք Ձեր ընկերությանը, նրա գործունեությունը և տեսլականը։

- Arinskin ընկերությունը հիմնվել է ոչ վաղ անցյալում՝  2018 թ ամռանը։ Գլխավոր նպատակը՝ Հայաստանում կոսմետիկայի արտադրություն հիմնելն է։ Այս նպատակով, ընկերությունում ներգրավված են միայն բարձրակարգ մասնագետներ՝ գիտության թեկնածուներ, մագիստրոսներ՝ մասնագիտացված քիմիայի, դեղագործության և բժշկական կոսմետոլոգիայի ոլորտներում։

Բիզնես գործունեության ընթացքում, հավանաբար Հայաստանում առաջին անգամ,  նախատեսում ենք կիրառել արհեստական բանականություն՝  առավելագույնս թիրախային ու բարձրորակ սպասարկում ապահովելու համար։

Իրականացնում ենք մաշկի տեսակի նախնական գնահատում, խորհրդատվություն, ապա առաջարկում ենք առավել նպատակահարմար խնամքի միջոցներ՝ ըստ դրված խնդրի։

Կորեական կոսմետիկան վերջին տարիներին մեծ ճանաչում է ձեռք բերում, այժմ այն հասանելի է նաև հայ կանանց հենց Հայաստանում։ Ինչպե՞ս կբացատրեք դրա առանձնահատկությունը և ինչու՞ եք դուք ընտրել հենց կորեական կոսմետիկան։

Համաձայն կարմիր խաչի և EWG-ի կողմից իրականացված հետազոտությունների, նորածինների պորտալարի արյան մեջ առկա են ավելի քան 287 անուն սինթետիկ քիմիական նյութեր։ Ցավոք, դրանցից 180-ը քաղծկեղածին են, 208-ը թունավոր են ուղեղի և նյարդային համակարգի համար, ինչպես նաև կարող են առաջացնել շնչառական խնդիրներ։

Որտեղից են գալիս բոլոր այս սինթետիկ նյութերը։ Պատասխանը պարզ է, միջավայրից, որը արդեն անհնար է պատկերացնել առանց սինթետիկ նյութերի։  Այժմ բազմաթիվ կոսմետիկական միջոցներ պարունակում են սինթետիկ նյութեր։ Համաձայն Toxic Beauty գրքում հրապարակված տեղեկության, կոսմետիկ միջոցները ուտելիս ավելի քիչ կվնասեն օրգանիզմը, քան այն մաշկի վրա օգտագործելիս։ Անցանկալի նյութերը մաշկից ներծծվում են արյան մեջ ավելի արագ, քան աղեստամքոսային համակարգից։ Այստեղից պետք է անել մեկ շատ կարևոր եզրահանգում, կոսմետիկ միջոցը ընտրելիս պետք է մեծ ուշադրություն դարձնել դրա բաղադրությանը և արտադրող երկրին։ Վերջինս, թերևս, ավելի կարևոր է։ Օրինակ, ԱՄՆ-ում կոսմետիկայի արտադրությունում արգելված է օգտագործել ընդամենը 10 անուն վտանգավոր բաղադրիչներ, իսկ ԵՄ-ում արգելված բաղադրիչների ցանկը գերազանցում է 1400 անունը։ Ավելին, ԱՄՆ-ում արտադրողներին օրենքով թույլատրված է չնշել «Fragrance» կամ «Parfum» տիպի կամ այլ անուն նյութերը պիտակների վրա։ Նշենք, որ այս դասի բաղադրիչների վտանգավորության աստիճանը սովորոբար 5-8 է՝ 10-ից։ Դժվարանում եմ խոսել Չինաստանում արտադրված խնամքի միջոցների մասին, սակավ տեղեկություն ունենալու պատճառով․․․

Այսպիսով, եվրոպական արտադրության միջոցներն առավել անվտանգ են, սակայն որակյալ միջոցները բավականին թանկարժեք են ու քիչ հասանելի։

Որպես այլընտրանք կարող է լինել կորեականը, երբեմն նաև ճապոնական կոսմետիկան, որոնք լինելով բավականին որակյալ, նաև համեմատաբար մատչելի են։

Կորեական կոսմետիկան, իր որակի, մատչելության շնորհիվ շատ արագ գրավում է նոր շուկաներ։  Գխավոր շեշտադրումը դրվում է բնական միջոցների լայն կիրառության վրա, որպես այլընտրանք սինթետիկ բաղադրիչներին։

Հաշվի առնելով որակ/գին օպտիմալ հարաբերակցությունը (figure of merit), մենք հայ սպառողների համար ընտրեցինք կորական կոսմետիկան։

-Մաշկի խնամքը գրեթե յուրաքանչյուր կնոջ համար առաջնային է, կա՞ն մաշկը խնամելու ճիշտ կամ սխալ տարբերակներ։

-Մեր օրերում առկա են մաշկի խնամքի հազարավոր միջոցներ՝ գնային մեծ բազմազանությամբ։ Եթե ընտրված միջոցը չի համապատասխանում մաշկի տեսակին, կամ թիրախավորված խնդրին, ապա դրա արդյունավետությունը փոքր է՝ անկախ դրա արժեքից ու որակից։ 

Բուժման ժամանակ ախտորոշումը, թերևս, ամենակարևոր պայմանն է։ Նմանապես, մաշկի խնամքի համար շատ կարևոր է իմանալ մաշկի տեսակը և դրա հետ կապված խնդիրները, որից հետո հնարավոր է ընտրել խնամքի միջոց՝ շատ կոնկետ և նպատակային։ Ստորև բերված պարզեցված պատկերաշարը կարող է օգնել յուրաքանչյուրին՝ գնահատել իր մաշկը, որից հետո արդեն խնամքի միջոցի ընտրությունը կդառնա ավելի դյուրին ու արդյունավետ։

Կախված մաշկի տեսակից, տարվա եղանակից, մաշկի տարիքից, խնամքի մոտեցումները կարող են ամբողջությամբ փոխվել։

Օրինակ, ձմեռային սեզոնին մաշկի խնամքն ունի իր առանձնահատկությունները։ Մի քանի օգտակար խորհուրդներ, գեղեցիկ և առողջ մաշկ ունենալու համար։

·         Խուսափեք տաք ջրով լվացվելուց։ Թերևս ցուրտ եղանակին դա հաճելի է, սակայն տաք ջուրը կարող է մաշկը ջրազրկել՝ իր բացասական հետևանքներով

·         Oգտագործեք յուղային հիմքերով խոնավացնող միջոցներ` եթերային յուղեր։ Եթե ձեռքի տակ չկան նման կոսմետիկ միջոցներ, օգտագործեք կակաոյի յուղ։

·         Մաշկը խնամեք խոնավեցնող շիճուկներով։ Շիճուկները նուրբ մերսելով մաշկի վրա ունենում են շատ բարերար ներգործություն։

·         Հեռացրեք եղջերացած մաշկային շերտը։ Այս գործեղությունը հնարավոր է իրագործել օգտագործելով սկրաբներ։

·         Օգտագործեք տոներներ։ Կարևոր է, որ տոները չպարունակի ալկահոլ։

 

-Կանայք մաշկի խնամքով հատկապես մտահոգվում են, երբ մաշկը յուղոտ է, խնդրահարույց, առկա է ակնե։ Արդյո՞ք միայն այս դեպքում է պետք հոգ տանել մաշկի մասին, թե անգամ արտաքնապես կատարյալ մաշկն էլ խնամքի կարիք ունի։

- Հոգալ միայն խնդիրներ առաջանալու դեպքում և անուշադրություն մատնել այլ պայմաններում, թերևս, մաշկի ծերացման կարճ ճանապարհներից մեկն է։ Մաշկի արագ ծերացումը, դրա գեղեցիկ և առողջ տեսքը ապահովելու համար հարկավոր է իմանալ ծերացման պրոցեսի առանձնահատկությունները։

Այսպես, մաշկի ծերացումը կարող է լինել արտաքին և ներքին գործոնների ազդեցությամբ։ Արտաքին ազդեցությամբ ծերացումը հիմնականում պայմանավորված է միջավայրի ստրեսային ազդեցությամբ, ինչպես օրինակ ուլտրամանուշակագույն ճառագայթումը կամ աղտոտվածությունը: Ներքին գործոններով պայմանավորված ծերացման վերաբերյալ կան մի քանի տեսություններ։ Վերջերս լայն քննարկվում է գլիկացման (glycation, Maillard theory) ռեակցիան, որպես մաշկի ծերացման պատճառներից մեկը։ 

 

Ծերացած մաշկում միջնամաշկը (dermis) ավելի շատ է փոփոխվում քան վերնամաշկը  (epidermis). Դերմիսը կազմված է թելավոր կոլագենային փնջից (fibrillar collagen bundles) և էլաստինի թելիկներից (elastic fibres)։ Դրանք ձևավորում են ցանց, որում գտնվում են ֆիբրոբլաստ ( Fibroblast) բջիջները։ Կոլագեն և էլաստին սպիտակուցները պատասխանատու են մաշկի ամրության և էլաստիկության համար։ Մաշկի ծերացումը պայմանավորված է այս սպիտակուցների ձևափոխմամբ, քայքայմամբ։ Քայքայում տեղի է ունենում տարբեր պատճառներով (արտաքին և ներքին ֆակտորներ)։ Ֆակտորներից մեկը գլիկացման ռեակցիան է, որը անդառնալի պրոցես է և տեղի է ունենում կոլագենի և շաքարի ռեակցիայի հետևանքով։ Այս պատճառով շաքարախտ ունեցող մարդկանց մոտ մոտ 30% արագացված է մաշկի ծերացման պրոցեսը։

Մաշկի ծերացումը կանխելու, կնճռոտած մաշկի (վնասված կոլագենի պատճառով) վերականգնման համար հնարավոր է օգտագործել կոսմետիկ միջոցներ, որոնք ունակ են՝

1.       ակտիվացնել կոլագենի և էլաստինի սինթեզը,

2.       խթանել մաշկի բջջիջների ռեգեներացիան,

3.       պարունակում են հիալուրոնաթթու,

4.       ունեն խորը խոնավեցնող ազդեցություն։

Որպես լավագույն միջոց կարող է լինել մաքուր հիալուրոնաթթուն, որը ներծծվելով մաշկի մեջ խոնավեցնում է այն ու մեծացնում բնական հիալուրոնաթթվի պարունակությունը։ Այլ միջոց է խխունջի մուցինից պատրաստված կոսմետիկ միջոցները, որոնք խթանում են կոլագենի և էլաստինի սինթեզը։

 -Ինչպիսի միջոցներ է ներկայացնում ArinSkin-ը Հայաստանում, միայն խնամքի՞, թե նաև կոսմետիկ դիմահարդարման։

- ArinSkin ընկերությունը ներկայացնում է կորեական լավագույն բրենդների ընտրված տեսականին։ Առաջնորդվում ենք կորեական շուկայում լավագույնը վաճառվող և մեծ տարածում ունեցող, բարձր գնահատական ստացած տեսակների ընտրությամբ։

Մեծ տեսականի ունենք Innisfree ընկերությունից, որն աչքի է ընկնում իր բնական հումքով պատրաստված կոսմետիկայով։ Այս ընկերությունում արտադրվում է ավելի քան 1700 անուն կոսմետիկ միջոց, և ընտրության հնարավորությունը պարզապես ահռելի է։ Հումքը հիմնականում արդյունահանում են Ջեջու կղզում, որտեղ չկա ոչ մի արտադրական միավոր և միաջավայրը համարվում է կուսական մաքուր։

Առկա են Farmstay, It’s Skin, Elizavecca, JM Solution, SNP, Missha,  A.H.C և այլ բրենդների արտադրված լավագույն ընտրանին։

Հատուկ ուշադրություն ենք դարձնում խնդրահարույց մաշկի համար նախատեսված միջոցներին, որոնցից մեծ համաբավ ունեն CosRX ընկերության արտադրանքները։

Մոտ ապագայում, նախատեսում ենք նաև դեկորատիվ բարձրակարգ միջոցներ ներգրավել մեր տեսականու մեջ և առաջարկել հայ սպառողին։

 

Arinskin-ի տեսականուն կարող եք  ծանոթանալ Arinskin.com կայքում կամ այցելել Arinskin խանութ-սրահ, որը գտնվում է Հյուսիսային պողոտայի ստորգետնյա Tashir street 69 հասցեում և տեղում ստանալ նաև մաշկի հետ կապված խորհրդատվություն։

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ