Հասմիկ Դանիելյանը՝ «Ծղրիդի երգը» սերիալի ավարտի, իր և Վահե Զիրոյանի համատեղ նոր աշխատանքի և անձնական կյանքի մասին

17 հունվար 2019 15:40
Հասմիկ Դանիելյանը՝ «Ծղրիդի երգը»  սերիալի ավարտի, իր և Վահե Զիրոյանի համատեղ նոր աշխատանքի և անձնական կյանքի մասին
 
Օրեր առաջ ավարտին մոտեցավ «Ծղրիդի երգը»  հեռուստասերիալը, որում գլխավոր հերոսուհուն՝ Էմմային, մարմնավորում էր Հասմիկ Դանիելյանը: Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհու հետ սերիալի ավարտի, իր և Վահե Զիրոյանի երաժշտական համագործակցության շարունակության և անձնական կյանքի մասին:
 
«Նախ ասեմ,որ ինձ շատ հաճելի էր աշխատել տվյալ սերիալի շրջանակներում: Ելնելով արձագանքներից, պետք է նշեմ, որ այն բավական սիրվել էր հեռուստադիտողի կողմից: Շատերն են իրենց դրական կարծիքը և հավանությունը տվել այս նախագծին» ,- նշեց դերասանուհին և անդրադարձավ սերիալում իր աշխատանքին և կերպարին.
 
«Ինքս հետագայում աշխատելու տեղ ունեմ, քանի որ երբ մարդ համարում է, որ աշխատելու տեղ այլևս չունի, դա նշանակում է, որ նա այլևս ոչինչ չպետք է անի: Բայց ընդհանուր առմամբ, նշեմ, որ «Ծղրիդի երգը»  սերիալում իմ աշխատանքը դրական եմ գնահատում: Կարծում եմ՝ առաջիկայում որպես դերասանուհի հնարավորություն կունենամ ավելի լավ ներկայացնել ինքս ինձ: Էմմայի կերպարն ինձ շատ հոգեհարազատ էր, բացառությամբ նրա բնավորության մի քանի գծերի, որոնք ես չէի ցանկանա, որպեսզի լինեին, և ըստ դրա էլ՝ իր փոխարեն ինքս շատ հարցերի այլ կերպ կվերաբերեի: Օրինակ, կարծում եմ, որ խանդը, երբ չափից շատ է լինում, սկսում է խանգարել, ինչն արդեն սխալ է, իսկ Էմման իր տեսակով բավական խանդոտ էր: Գուցե տարիներ առաջ ես էլ Էմմայի նման չափից շատ խանդոտ մարդ էի, բայց ներկայումս ինքս խանդ ասվածին բոլորովին այլ կերպ եմ վերաբերում: Ավելացնեմ, որ իմ անհամաձայնությունների մասին նույնիսկ խոսում և քննարկում էինք նկարահանման հրապարակում, բայց դե, իհարկե, դա ընդամենը կերպար էր, և վերջում ես անում էի այնպես, ինչպես որ գրված էր սցենարում» ,- պատմեց Հասմիկ Դանիելյանը:
Վերջինս անդրադարձավ նաև սերիալին վերաբերող այն կարծիքներին, ըստ որոնց՝ այն միապաղաղ էր և զուրկ սցենարական կտրուկ լուծումներից.
 
«Կարծում եմ, որ այն միապաղաղ չէր, բայց եթե մարդիկ կային, որ այդպես էին համարում, գուցե դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ «Ծղրիդի երգը»  սերիալում, ի տարբերություն այլ նախագծերի, չկար կրիմինալ, սպանություններ և այլն: Այն դասական գործ էր, որի միջոցով մենք փորձում էինք ցույց տալ քաղաքի և գյուղի միջև եղած տարբերությունը և մարդկանց ապրելակերպը» ,- շեշտեց Հասմիկը:
Հարցին՝ արդյո՞ք գլխավոր հերոսուհուն մարմնավորելը խթան հանդիսացավ, որպեսզի հանրության շրջանում իր հայտնիությունն ավելի մեծանա, դերասանուհին պատասխանեց.
«Իհարկե, այո: Յուրաքանչյուր նոր նախագիծ նոր հեռուստադիտող է բերում այս կամ այն դերասանին: Կոնկրետ իմ դեպքում շատերն ասացին, որ իրենց համար հետաքրքիր էր ինձ տեսնել տվյալ կերպարում, քանի որ դրա շնորհիվ ես նորովի ներկայացա հեռուստադիտողին» ,- նկատեց Հասմիկ Դանիելյանը:
Իսկ ինչ վերաբերում է իր և դերասան Վահե Զիրոյանի երաժշտական համագործակցությանը, ապա Հասմիկը տեղեկացրեց, որ իրենք արդեն իսկ սկսել են աշխատել նոր երգի վրա, որը շատ շուտով պատրաստ կլինի և ամենայն հավանականությամբ կունենա իր տեսահոլովակը.
 
«Ես և Վահեն աշխատում ենք Ռիչարդ Մադլենյանի հետ: Արդեն պատրաստում ենք մեր համատեղ նոր երգը, որը ավարտին հասցնելուն պես, կարծում եմ, կանցնենք տեսահոլովակի նկարահանման աշխատանքներին: Եվ բացի սրանից, հույս ունեմ, որ ապագայում կրկին նոր և հետաքրքիր աշխատանքներ կունենանք, քանի որ թե ես, թե Վահեն շատ սիրով և ակտիվ աշխատում ենք այդ ուղղությամբ» ,- ասաց դերասանուհին:
 
Իսկ թե արդյո՞ք գործունեությունից բացի, փոփոխություն կա նաև իր անձնական կյանքում, Հասմիկը չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ չի սիրում խոսել և բարձրաձայնել իր անձնական կյանքի մասին:  
 
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
 
 
 

Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ