Կարծում եմ՝ պետք է այս տարի իրականացնել այդ երազանքս. Ջուս

15 հունվար 2019 16:22
Կարծում եմ՝ պետք է այս տարի իրականացնել այդ երազանքս. Ջուս
Երգչուհի Ջուսը Life.panorama.am-ին պատմել է, թե ինչպես է անցկացրել տոներն ու ինչ նպատակներ ունի 2019-ի հետ կապված։ 
«Ամանորը դիմավորեցի տանը և գլխավորը՝ շատ բարձր տրամադրությամբ։ Դե իսկ անմիջապես զանգերը խփելուց ու միմյանց շնորհավորելուց հետո, վազեցի աշխատանքի, քանի որ պայմանավորված ելույթներ ունեի։ Ստացվեց կիսատնային, կիսաաշխատանքային տոն, բայց ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա այդ օրը բեմից շնորհավորել իմ շատ սիրելի հանդիսատեսին»,- պատմեց երգչուհին։ 
Ջուսը նկատեց, որ Ամանորի հետ կապված հատուկ ավանդույթ ունի. 
 
«Ամեն տարի այդ օրը փորձում եմ լինել դրական տրամադրվածությամբ և ուրախ դիմավորել Նոր տարին։ Պարտադիր ավանդույթ է նաև ասել շնորհակալություն հին տարվան իր նվերների համար»,- նկատեց մեր զրուցակիցը։ 
Նվերներ ստանալ Ջուսը շատ է սիրում, իր խոսքով՝ նաև նվիրել է սիրում։ Ամանորին էլ բազմազան նվերներ է ստացել, ինչպես ընկերներից, այնպես էլ երկրպագուներից, որոնք նրան միայն էլ ավելի են ուրախացրել։ Խոսելով այս տարվա իր ցանկություններից՝ Ջուսը կես կատակ, կես լուրջ պատաախանեց. 
 
«Վերջերս երազումս տեսնում եմ, որ մի էկզոտիկ կղզիում եմ՝ երկնագույն ծովի ափին։ Շատ եմ ուզում զգալ գեղեցիկ ծովը, տեսնել իմ սիրած պալմաները։ Կարծում եմ՝ պետք է այս տարի իրականացնել այդ երազանքս»։ 
Աշխատանքային ծրագրերը ևս շատ են լինելու։ Երգչուհու փոխանցմամբ՝ արդեն իսկ մի շարք համերգային առաջարկներ ունի տարբեր երկրներից, որոնք շուտով կհաստատվեն։ 
 
«Հիմա աշխատում եմ երկու նոր երգի վրա, որոնք իրենց ոճով միմյանցից խիստ տարբերվում են։ Դրանցից մեկը դուետ է, իսկ թե ում հետ, թող մնա գաղտնի»,- նշեց Ջուսն ու շարունակեց. 
«Պլանավորում եմ նշածս երկու աշխատանքները ներկայացնել գարնանն ու աշնանը, սակայն ամեն ինչ կախված է գործիքավորողներից ու ռեժիսորից։ Երկրպագուներիս վստահ կարող եմ ասել, որ այս տարի սպասեն նոր ու գունեղ անակնկալների»։
 
 Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ