Ինչպե՞ս տոնական օրերից հետո ազատվել ավելորդ քաշից. Խորհուրդներ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանից

09 հունվար 2019 15:00
Ինչպե՞ս տոնական օրերից հետո ազատվել ավելորդ քաշից. Խորհուրդներ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանից

Ամանորյա ճոխ ու բազմազան ուտեստներով սեղաններից հետո հարկավոր է շտապ ազատվել ընդամենը մի քանի օրում ձեռք բերած ավելորդ քաշից: Իսկ այդ հարցում Life.panorama.am-ը լսել է սննդաբան, դիետոլոգ Լիլիթ Բաբասյանի մասնագիտական խորհուրդները: Նա, ի դեպ, բացի ճիշտ սնվելու կանոններից, հուշեց, թե ինչպես կարելի է խորամանկորեն հրաժարվել հյուրասեր հայերի առաջարկած ուստեստներից:

«Նախ պետք է շեշտեմ, որ ստորեւ ներկայացրածս խորհուրդները վերաբերում են ոչ թե նրանց, ովքեր ունեն անցանկալի քաշ եւ ուզում են նիհարել, այլ նրանց, ովքեր հենց տոնական օրերին են ավելորդ քաշ հավաքել: Քանի որ այդ երկուսի մեջ կա բավականին մեծ տարբերություն, եւ ինքս բոլորովին  այլ խորհուրդներ եմ տալիս այն մարդկանց, ովքեր գեր են, այլ ոչ թե մի քանի օրում են գիրացել»,- նշեց սննդաբանը:

Լիլիթ Բաբասյանի խորհրդով՝ առաջինը պետք է հրաժարվել գազավորված ըմպելիքներից.

«Առաջնահերթ պետք է հրաժարվել գազավորված ըմպելիքներից ու կարգավորել ջրի բալանսը մեր օրգանիզմում: Պետք է սկսել խմել մաքուր, սովորական, չգազավորված ջուր: Ի դեպ՝ ճիշտ կլինի, եթե առավոտյան սկսենք ջրից, իսկ օրվա ընթացքում ուտելուց կես ժամ առաջ խմել երկու բաժակ ջուր, որի արդյունքում եւ օրգանիզմը կմաքրվի, եւ ստամոքսը կհագեցնենք, հետեւաբար քիչ կուտենք»,- նշեց Լիլիթը:

Ըստ նրա՝ հարկավոր է օրական սնվել հինգ անգամ, բայց քիչ-քիչ:

«Պետք է աստիճանաբար փոքրացնել ուտեստների չափաքանակը: Հարկավոր չէ միանգամից կրճատել սննդի քանակը, դա պետք է անել աստիճանաբար: Այս պարագայում շատ կարեւոր է վերցնել մեծ ափսե, այլ ոչ թե փոքր, որովհետեւ հոգբանորեն, եթե փոքր ափսեով ենք սնվում, մեզ միշտ թվում է, թե դա քիչ էր եւ ավելին ենք ուզում»,- նկատեց նա:

Լիլիթ Բաբասյանը հորդորում է՝ առաջիկայում հրաժարվեք խոզի մսից, նախապատվութունը տվեք տավարի կամ հավի մսին:

«Մեր սառնարանը պետք է լցնել հնարավորինս շատ բանջարեղենով: Կարելի է պատրաստել շատ համեղ աղցան՝ հազարաթերթիկով, գազարով, լոլիկով եւ վարունգով, այս ամենին կարելի է խառնել նաեւ մի փոքր 15%-անոց մոցարելա պանիր ու ձիթայուղ: Իսկ միս սիրողները կարող են նախապատվությունը տալ խաշած տավարի եւ հավի մսին»,- ընդգծեց դիետոլոգը:

Քաղցրակերները եւս միանգամից կարող են դրանցից չհրաժարվել, սակայն քաղցրավենիք պետք է ուտել մինչեւ ժամը 14:00-ն, եւ ուտել հիմնականում չրեր ու սեւ շոկոլադ: Երեկոյան պետք է խուսափել ուտել ցանկացած քաղցրավենիք, այդ թվում եւ չրեր ու ընդեղեն:

Լիլիթ Բաբասյանը վստահ է՝ առողջ սնվելը դժվար է, բայց միայն առաջին մեկ շաբաթը, այնուհետեւ մեր օրգանիզմն ինքը կպահանջի առողջ սնունդով նրան հագեցնել:

Մեր զրուցակցի խոսքով՝ նիհարելու հարցում շատ կարեւոր է հոգեբանական կողմը: Երբեք չպետք է որոշել դիետա պահել ընկերուհու հետ, քանի որ այդպես կարող են մեկը մյուսին համոզել՝ այն անընդհատ տեղափոխել հաջորդ օրվան:

«Որոշեք դիետա պահել միայնակ, այդպես շատ ավելի հեշտ ու արդյունավետ կլինի: Ընդ որում՝ ձեզ միանգամից ամեն ինչից մի զրկեք, քանի որ այդպես ձեր օրգանիզմը մեծ ստրեսի կենթարկվի: Հյուր գնալիս պետք չէ ասել, որ դուք դիետա եք պահում, քանի որ մեր հյուրասեր ընկերներն ու հարազատները հաստատ ձեզ կստիպեն միայն  այդ օրը հրաժարվել ձեր դիետայից: Ավելի լավ է ասեք, որ դուք ալերգիա ունեք այս կամ այն ուտեստից, կամ տոնական օրերին թունավորվել եք, եւ այլն: Խորհուրդ կտամ հյուր գնալիս լցնել ձեր ափսեն ուտեստներով, բայց ավելի շատ խոսեք, ջուր խմեք, քան կերեք, իսկ մարդիկ կմտածեն, որ դուք այն ուտելու եք: Լավագույն դեպքում ուղղակի կերեք լոլիկ ու վարունգ»,- ժպիտով նշեց Լիլիթ Բաբասյանը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ