Դեղին խոզի տարին հուշում է, որ այս տարի առավել նորաձեւ է ոսկեգույնը եւ ակտուալ է այն կրել հենց Նոր տարվա գիշերը. Ի՞նչ հագնել Ամանորին՝ խորհուրդներ՝ Դիանա Շատվերյանից

29 դեկտեմբեր 2018 20:50
Դեղին խոզի տարին հուշում է, որ այս տարի առավել նորաձեւ է ոսկեգույնը եւ ակտուալ է այն կրել հենց Նոր տարվա գիշերը. Ի՞նչ հագնել Ամանորին՝ խորհուրդներ՝ Դիանա Շատվերյանից

Ամանորի գիշերը պետք է շքեղ տեսք ունենալ, իսկ այդ հարցում մեզ օգնում են նորաձեւության հայտնի տներն ու դիզայներները: Նրանք հուշում են՝ Ամանորին շքեղ եղեք, բայց ընտրեք այն, ինչը ձերն է, չէ որ գեղեցկությունից ոչ պակաս կարեւոր է հարմարավետ զգալ:

Ի՞նչ հագնել Ամանորի գիշերը, ի՞նչ տեսքով դիմավորել դեղին խոզի տարին, այս հարցերի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է դիզայներ Դիանա Շատվերյանի հետ:

«Դեղին խոզի տարին հուշում է, որ այս տարի առավել նորաձեւ է ոսկեգույնը եւ ակտուալ է այն կրել հենց Նոր տարվա գիշերը: Այդ օրը կարող եք կանգ առնել ոսկեգույն եւ առհասարակ փայլուն զգեստների վրա: Ամբողջ 2019-ին փայլուն բոլոր տեսակի կտորները նորաձեւ կլինեն, դրանք կարող են արտահայտվել պրինտների, խոշոր եւ մանր փուլերի, նախշերի տեսքով: Անգամ առօրյա հագուստը կարող  է բաղկացած լինել փուլերից»,- նշեց դիզայները:

Նրա խոսքով՝ շարունակում են ակտուալ լինել over size հագուստները, որոնք առավել նորաձեւ կլինեն, եթե իրենց վրա կրեն փայլուն հատվածներ: Այնպես որ, փայլերը միայն երեկոյան հագուստի վրա կարող են չարտահայտվել:

Դիանա Շատվերյանը նկատեց.

«Ամանորի գիշերը կարող եք կրել կիսաթափանցիկ օրգանզայով կարված զգեստներ, դրանք հաստատ այդ օրը ձեզ շքեղ տեսք կհաղորդեն: Առհասարակ՝ թափանցիկ, նուրբ կտորները ակտուալ կլինեն այդ գիշեր»:

Ինչ վերաբերում  է աքսեսուարներին, Դիանան հավելեց.

«Նորաձեւ են տարատեսակ կրծքազարդերն ու խոշոր ականջօղերը, սակայն, եթե ձեզ խոշոր ականջօղեր չեն սազում, պետք չէ դրանք կրել, հարկավոր է միշտ հաշվի առնել սեփական առանձնահատկություններն ու ցանկությունները:. Եթե ձեզ ավելի հաճելի է կրել մանր զարդեր, ապա դա հակաթրենդ չի համարվում: Ի դեպ՝ նորաձեւ են նաեւ կաշվե աքսեսուարները»:

Իսկ  վերջում դիզայներն իր շնորհավորանքը հղեց.

«Շնորհավորում եմ բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ցանկանում եմ, որ 2019-ն ամենակարեւորը խաղաղ տարի լինի մեր երկրի համար, հատկապես վերջին շրջանի քաղաքական փոփոխություններից հետո արդարանան մեր ժողովրդի սպասելիքները: Առողջ եղեք եւ երբեք նորաձեւության զոհ մի դարձեք»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ