2018-ն ինձ տվեց ամուսին եւ տարավ մոտ ընկերուհուս. Սիլվի Բարկովա

26 դեկտեմբեր 2018 16:48
2018-ն ինձ տվեց ամուսին եւ տարավ մոտ ընկերուհուս. Սիլվի Բարկովա

2018-ը դերասնուհի Սիլվի Բարկովայի համար շրջադարձային  տարի էր, նա կատարեց կյանքի համար ճակատագրական որոշում. թողեց Հայաստանում իր կարիերան ու գնաց Հնդկաստան՝ սիրելի ամուսնու հետ ապրելու: Life.panorama.am-ի հետ զրույցում Սիլվին ամփոփել է իր 2018-ն ու խոսել գալիք տարվա ցանկությունների մասին:

Դերասանուհին զրույցի սկզբում նա հիշեց գործնական հաջողությունների մասին:

«2018-ի ընթացքում նկարահանվեցի «Դոմինո» սիթքոմում եւ «Դեպի վայրէջք» սերիալում, Գ. Սունդուկյանի անվան թատրոնում աշխատելու հրավեր ստացա, որտեղ առաջարկեցին մարմնավորել համաշխարհային ճանաչում ունեցող Ֆրոզեն հեքիաթի թագուհու կերպարը: Այնպես որ, աշխատանքները քիչ չեն եղել»,- նշեց Սիլվին, ապա խոսեց անձնական ձեռքերումների մասին:

«Անցնող տարվա ընթացքում հասցրեցի նաեւ նշանադրվել եւ ամուսնանալ, ինչն արդեն գերկարեւոր է ցանկացած մարդու կյանքում՝ գրանցել անձնական հաջողություններ»:

Դերասանուհին արդեն մի քանի ամիս է, ինչ ապրում է Հնդկաստանում: Իր խոսքով՝ ժամանակն այնքան արագ է անցնում, որ չի հասցնում երկար մտածել գործած լավ ու վատ քայլերի մասին:

«Տարին հագեցած էր, իրադարձություններն այնքան արագ են զարգացում ստացել, որ թերացումների եւ բացթողումների մասին պարզ կդառնա որոշ ժամանակ անց, բայց հույսով եմ, որ երբ կմատծեմ արդեն անցած 2018-ի մասին, թերացում եւ բացթողում չեմ գտնի»,- նկատեց նա:

Իսկ հարցին, թե 2018-ը ի՞նչ տվեց նրան ու ի՞նչ վերցրեց, պատասխանեց.

«2018-ն ինձ տվեց ամուսին եւ տարավ մոտ ընկերուհուս»:

Զրույցի վերջում հետարքրվելով, թե Սիլվի Բարկովան ի՞նչ ցանկություններ ունի 2019-ի հետ կապված, նշեց.

«Ցանկանում եմ, որ երբեք չունենամ զղջալու զգացում»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ