Ես փորձում եմ ու ուզում եմ լինել լավ կին, եւ դա ինձ համար նպատակ է. Շուշաննա Թովմասյան

15 դեկտեմբեր 2018 17:44
Ես փորձում եմ ու ուզում եմ լինել լավ կին, եւ դա ինձ համար նպատակ է. Շուշաննա Թովմասյան
«Ձյունանուշ» ֆիլմի, հեռուստատեսային դադարի, ինչպես նաեւ ընտանեկան կյանքի մասին Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Շուշաննա Թովմասյանի հետ:
 
«Ձյունանուշ» մանկական արկածային կատակերգության մասին Life.panorama.am-ը դեռ շաբաթներ առաջ է պատմել, եւ ահա ֆիլմն արդեն մեծ էկրաններին է: Այս ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Ձյունանուշը, Շուշաննան է: Իր խոսքով՝ հաճույքով է ընդունել ռեժիսորի հրավերն այս ֆիլմում նկարահանվելու համար:
«Առաջարկը սիրով եմ ընդունել, երբ ծանոթացա սցենարին ու տեղեկացա, որ այն 6+ հանդիսատեսի համար է: Շատ եմ ողջունում մանկական ֆիլմերը, բայց ցավոք, մեր կինոինդուստրիայում քիչ են նման ֆիլմերը: Ինձ համար մեծ պատիվ է խաղալ հենց Ձյունանուշի կերպարը, ով օգնում է երեխաներին՝ հասնել իրենց երազանքին, նա փորձում է անել ամեն բան, որպեսզի ոչ մի երեխա Ամանորի գիշերը տխուր չլինի եւ ստանա իր նվերը»,- նշեց Շուշաննան ու շարունակեց.
«Ինձ համար հետաքրքիրը նաեւ այն էր, որ Ձյունանուշը ստանդարտներից դուրս էր ներկայացված: Մենք Ձյունանուշին ընկալում ենք որպես Ձմեռ Պապի օգնական, բայց այս պարագայում Ձյունանուշը երեխաներին հավասար ընկնում է փորձությունների մեջ ու փորձում հաղթահարել դրանք: Կարծում եմ՝ սցենարում կար նորություն ու թարմություն: Իսկ լավ թիմն իր համախմբվածության շնորհիվ կարողացավ ստանալ հաջող արտադրանք հատուկ երեխաների համար»:
Ըստ Շուշաննայի՝ ֆիլմի գլխավոր մեխը հետեւյալն է.
 
«Ինձ համար ֆիլմի հաղորդագրությունը կայանում է ընկերության մեջ: Ըստ սյուժեի՝ երեխաները փորձում են օգնել իրենց համադասարնցուն, որպեսզի նա  Նոր տարվա գիշերն ուրախ լինի: Այս պարագայում հուշում ենք, որ շատ կարեւոր է քեզնից բացի մտածել քո ընկերների մասին, լինել սրտացավ ու հոգատար: Ֆիլմն ունի նաեւ հետաքրքիր մեկ այլ մեխ՝ երեխաները առնչվում են հրաշքներին, հանդիպում ոչ ստանդարտ կերպարների, հավատում են Ձմեռ Պապիկի գոյությանը, իսկ նրանց ծնողները՝ ոչ: Արդյունքում՝ երեխաները ծնողներին ուղորդում են, որ Աստծո կամոք հրաշքներ միշտ լինում են՝ անկախ տարիքից»- պատմեց մեր զրուցակիցը:
Վերջին հեռուստասերիալը «Երեւի»-ն էր, որտեղ Շուշաննան նկարահանվում էր: Այժմ սերիալային իմաստով դերասանուհին դադարի մեջ է՝ իր խոսքով սպասելով նոր ու հետաքրքիր առաջարկների:
«Հիմա աշխատանքում պասիվ եմ, բայց փոխարենը ժամանակս օգտագործում եմ ընտանիքիս վրա»,- նշեց նա, իսկ հարցին, թե պասիվությունը ի՞ր կամքն է, որպեսզի նորաստեղծ ընտանիքը ճիշտ հիմքերի վրա կառուցի, պատասխանեց.
«Իհարկե, ընտանիքը ժամանակ պահանջում է. Կամ պետք է կարողանաս համատեղել ընտանիքն ու աշխատանքը, կամ ավելի շատ կենտրոնանաս առաջինի վրա: Ինքս, կարծում եմ, այն տեսակին եմ պատկանում, որ կարող եմ համատեղել, եւ շատ զբաղվածության դեպքում ավելի շատ բաներ կարող եմ հասցնել»:
 
Թե ինչպիսի կին է Շուշաննան, դժվարացավ բնորոշում տալ, բայց ընդգծեց.
«Ես չգիտեմ, թե ինչպիսի կին եմ, բայց ես փորձում եմ ու ուզում եմ լինել լավ կին, եւ դա ինձ համար նպատակ է: Ես շատ լավ գիտեի, թե ուր եմ գնում եւ ինչ է ինձ սպասվում: Հստակ հասկանում էի, որ կյանքն այնպիսին չի լինելու, ինչպիսին հայրական տանը: Ես ամուսնացա՝ ունենալով մեծ պատասխանատվություն իմ ընտանիքի կառուցման հարցում: Ես գիտեի, որ այսուհետ ես եմ տան կինը լինելու, ես եմ շատ հարցերում պատասխանատվությունը կրելու, եւ ես դրան գնացի սիրով: Իհարկե, կենցաղային հարցերը կարող են հոգնեցնել, բայց երբ կողքից ուժ ես ունենում, ավելի ուժեղ ես շարժվում առաջ: Հիմա ես վայելում եմ նոր կարգավիճակս»:
Իսկ զրույցի վերջում հարցին, թե ինչ սպասելիքներ ունի 2019-ից, դերասանուհին նշեց.
 
«Առաջին հերթին ուզում եմ մեր երկրում խաղաղություն տիրի, եւ առհասարակ պատերազմներ չլինեն աշխարհի ոչ մի անկյունում: Թող բոլորն առողջ լինեն, լավատես, ու թող, որ կատարվեն բոլորի երազանքները: Ինքս ինձ էլ եմ մաղթում երազանքի իրականացում, բայց այն չեմ բացահայտի, թեեւ դրա հիմքում դարձյալ մեր առողջության ու երջանկության  ցանկությունն է: Ուզում եմ գալիք տարին բոլորիս համար հաջող լինի, որպեսզի 2019-ը ամփոփելիս՝ աչք փակենք անխուսափելի փոքրիկ բարդությունների վրա, եւ ընդհանուր իմաստով ասենք, որ տարին հաջող էր»:
 
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
 
 
 

Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ