ՄԻՊ. Ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 89 ահազանգ

09 դեկտեմբեր 2018 22:02
ՄԻՊ. Ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 89 ահազանգ

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումների, ինչպես նաև ստորաբաժանում չունեցող մարզեր գործուղված աշխատանքային խմբերի թեժ-գիծ հեռախոսահամարներին ժամը 20:30-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 89 ահազանգ:

ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, ահազանգերը վերաբերել են ոչ միայն ընտրատեղամասի մատչելիությանը և կահավորմանը, տեխնիկական սարքավորումների անսարքությանը, հաշվառման վայրից տարբերվող վայրում ընտրելու հնարավորությանը, այլ նաև գաղտնի քվեարկության իրավունքի իրացմանը, ընտրատեղամասում և դրան հարակից տարածքներում կուտակումներին, առանց նախապես ծանուցելու ընտրական տեղամասի վայրի փոփոխությանը, դեսպանատուն կամ այլ հիմնարկ ՀՀ անձնագրի հանձնման պատճառով քվեարկությանը մասնակցելու անհնարինությանը:

Պարբերաբար ահազանգեր են գրանցվել տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող կամ քվեարկության օրը ընտրողների ցուցակում չընդգրկված անձանց ընտրական իրավունքի իրացմանը վերաբերող հարցերը:

Անհրաժեշտ բոլոր դեպքերով տրվել են լիարժեք խորհրդատվություններ: Ըստ կոնկրետ դեպքերի՝ ստացվել են պարզաբանումներ իրավասու մարմիններից, այդ թվում՝ Տարածքային ընտրական հանձնաժողովներից և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներից:
Աշխատանքային խմբի կողմից առանձին ուսումնասիրվել և վերլուծվել են լրատվամիջոցներում Երևանի և մարզերի տեղամասերում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ տեղ գտած ավելի քան 870 հրապարակումներ:

Ողջ օրվա ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են եղել լրագրողների և դիտորդների գործունեությանն առնչվող հրապարակումները:

Ստացված հաղորդումների և արձանագրված հրապարակումների արդյունքներով անհրաժեշտ պարզաբանումների համար գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններ, ներառյալ՝ Գխավոր դատախազություն և Ոստիկանություն:

Բացի այդ, դեկտեմբերի 8-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ ստացված ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով երկու կամ ավելի անձանց ընտրակաշառք առաջարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Հրապարակման համաձայն՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա առերևույթ ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է:

Հարցի առնչությամբ Պաշտպանին դիմել է նաև Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր չհայտարարված այց են իրականացրել Ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայր: Տեղի է ունեցել առանձնազրույց տվյալ գործով ձերբակալվածի հետ: Պարզվել է, որ այցի պահին նա դադարեցրած է եղել նախորդ օրը հայտարարած հացադուլը: Միաժամանակ, ստուգվել են նրա պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև հացադուլով պայմանավորված ցուցաբերվող բուժօգնությանն առնչվող հարցերը: Արձանագրվել է, որ ձերբակալված անձն իրացրել է ընտրելու իր իրավունքը:

Ողջ օրվա ընթացքում դիտարկման, ինչպես նաև ահազանգերի հետ կապված աշխատանքներն իրականացվել են Դատախազության, Ոստիկանության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ