Նա սարսափելի համբերատար, ճիշտ ու օրինապաշտ մարդ է. Դիանա Գրիգորյանը՝ ամուսնու անվան շուրջ տարածված բամբասանքների մասին

15 նոյեմբեր 2018 19:59
Նա սարսափելի համբերատար, ճիշտ ու օրինապաշտ մարդ է. Դիանա Գրիգորյանը՝ ամուսնու անվան շուրջ տարածված բամբասանքների մասին

 

 

Երեկ լուրեր տարածվեցին, թե Դիանա Գրիգորյանի ամուսինը՝ Դավիթ Սարգսյանը,  կատարած հանցագործության համար երկար ժամանակ բանտարկված է եղել ԱՄՆ-ում: Այս մասին մեկնաբանություն ստանալու նպատակով՝ Life.panorama.am-ը կապ հաստատեց Դիանա Գրիգորյանի հետ, ով ժպիտով նշեց.

«Գիտեք, երեկվանից ես եւ Դավիթը ծիծաղում ենք այս բամբասանքի վրա, չգիտենք էլ, թե մարդկանց երեւակայությունը որտեղ կարող է հասնել: Եթե մի լուր միայն ծիծաղ է առաջացնում, ապա չգիտես, թե ինչ մեկնաբանություն տալ դրան, ուզում ես ուղղակի ծիծաղել: Միայն կարող եմ ասել, որ նրանք, ովքեր ճանաչում են Դավիթ Սարգսյանին, շատ լավ գիտեն, որ նա այն ֆունդամենտն է, որից ստեղծվել է հեռուստատեսությունը՝ հեռուստաաշտարակից սկսած: Դավիթ Սարգսյանի ներքին բնությունը ճանաչողները շատ լավ գիտեն, որ նա եզակի մարդ է՝ բացառիկ կրթվածությամբ ու խելացիությամբ: Նա եզակի անձնավորություն է, նա սովորական մարդ չէ, ոչ իր կրթվածությամբ, ոչ իր վարվելաձեւով, ոչ իր մտածելակերպով, նա սարսափելի համբերատար, ճիշտ ու օրինապաշտ մարդ է, նա կարծես այլմոլորակային անձնավորություն է, ուստի նրան վերագրել, թե հանցագործության համար բանտ  է նստել, ուղղակի անասելի ծիծաղելի է: Դավիթը յուրահատուկ հայր ու ընկեր է, նրան կարող եմ անվերջ եզակի լավ հատկություններով բնորոշել»:

Դիտարկմանը, թե ժամանակ առ ժամանակ բամբասանքներ են տարածվում, թե նրանք ամուսնալուծված են, Դիանա Գրիգորյանը ընդգծեց.

«Ես երբեք չեմ սիրել խոսել իմ անձնականից եւ չեմ էլ պատրաստվում: Դա միայն իմ տիրույթն է, որտեղ որեւէ այլ մեկի մուտքը պարզապես արգելված է: Միայն կարող եմ ասել, որ այդ ամենը պարզապես թյուրիմացություն է»:

Ի դեպ՝ Դիանա Գրիգորյանը հավելեց նաեւ՝ Դավիթ Սարգսյանը չի սիրում իր կյանքը հանրայնացնել, բայց նա ամիսը մեկ-երկու անգամ գալիս է Հայաստան, երեխաներն էլ հաճախ են մեկնում ԱՄՆ: Նշենք նաեւ, որ Դիանա Գրիգորյանն ու Դավիթ Սարգսյանը նույն հոլդինգում են աշխատում:

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ