Ութ ամսում ազատվել եմ 35 կգ ավելորդ քաշից. Ելենա Վարդանյան

30 հոկտեմբեր 2018 17:03
Ութ ամսում ազատվել եմ 35 կգ ավելորդ քաշից. Ելենա Վարդանյան

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է: Նրա հետ խոսել ենք հղիությունից հետո հին քաշին վերադառնալու գաղտնիքի, նոր ֆոտոշարքի, առաջիկա անելիքների եւ ութ ամսական որդու մասին:

Մայրանալուց հետո ութ ամիսների ընթացքում Ելենան ուղիղ 35 կգ քաշ է կորցրել, իր խոսքով՝ դրան հասել է ճիշտ սննդակարգի եւ առողջ ապրելակերպի շնորհիվ:

«Հիմա շատերն են կազմվածքիս վերաբերյալ հաճոյախոսություններ անում, ինձ դա շատ հաճելի է, բայց ես այդ ուղղությամբ բավականին երկար ու լուրջ եմ աշխատել: Ընդհանուր առմամբ` ութ ամսում ազատվել եմ 35կգ ավելորդ քաշից, եւ դա շնորհիվ ճիշտ սննդակարգի ու առողջ ապրելակերպի, որը վարեցի բալիկս ունենալուց հետո: Ես դերասանուհի եմ եւ պարտավոր եմ միշտ կազմվածքս պահպանել, թեեւ կարծում եմ՝ անկախ մասնագիտությունից՝ ցանկացած կին պետք է միշտ հետեւի իրեն»,- նշեց դերասանուհին:

Ելենեն վերջերս նոր ֆոտոշարք է ներկայացրել, որի շուրջ աշխատել է լուսանկարիչՎահե Տտեպի հետ:

«Երբ քաշս եկավ իր նախկին չափին, հասկացա, որ ժամանակն է նոր ֆոտոշարք իրականացնելու: Խոսեցի Վահե Ստեպի հետ ու անցանք գործի: Կարծում եմ՝ բավականին հաջող համագործակցություն ունեցանք, ասեմ, որ ամեն ինչի վրա աշխատել ենք երկուսով, շատ մանրամասն ուսումնասիրել ու ընտրել ենք հագուստները, որով կկարողանայինք արտահայտել այն, ինչ ուզում էինք»,- պատմեց Ելենան:

Նրա խոսքով՝ ոչ մի հատուկ կերպար չեն շեշտել, պարզապես ցանկություն են ունեցել գեղեցիկ ֆոտոշարք իրականացնել՝ առանց հատուկ կերպարների:

«Ես ուզում էի ցույց տալ, որ բալիկ ունենալը ոչինչ չի փոխում արտիստուհու կյանքում, ես այն եմ, ինչպիսին մարդիկ ինձ գիտեն էկրանից ու թատրոնից»,- ավելացրեց Ելենան:

Ի դեպ՝ բալիկին ունենալուց հետո դերասանուհին մեկ ամիս անց արդեն շարունակել է զբաղվել հանդիսավարի աշխատանքով, իսկ երկու ամիս անց՝ վերադարձել է թատրոն: Ինչ վերաբերվում է հեռուստատեսային աշխատանքին՝ Ելենան նկատեց.

«Հենց այսօր էլ մի նոր առաջարկ եմ ստացել, որի շուրջ դեռեւս քննարկումներ են ընթանում, այդ պատճառով հստակ ոչինչ ասել չեմ կարող: Ամեն դեպքում՝ ես բաց եմ նոր ու հետաքրքիր համագործակցությունների համար, ես հրաշալի կարողանում եմ համատեղել բալիկիս խնամքը աշխատանքի հետ»:

Խոսելով փոքրիկի մասին՝ Ելենա Վարդանյանը պատմեց.

«Իհարկե, իմ ժամանակի մեծ մասը ես փոքրիկիս ու ընտանիքիս եմ նվիրում: Տղաս շատ գեղեցիկ, ակտիվ ու հրաշք բալիկ է: Նրա ծնունդով ես հասկացա, թե ինչ է իրական երջանկությունը: Այն ժամանակ, երբ մարդիկ ասում էին, որ իրենց կյանքի ամենաերջանիկ օրը իրենց բալիկի ծննդյան օրն է, մի տեսակ չէի պատկերացնում, իսկ հիմա հասկանում եմ, որ դա իսկապես հենց այդպես է. Հիմա ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, քանի որ երազանքս իրականացած է՝ ես մայրիկ եմ»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ