Ճակատագրական էր 25 տարեկանը, երբ հանդիպեցի մի մարդու, ով իմ ամբողջ կյանքը փոխեց. Շուշան Երիցյան

12 հոկտեմբեր 2018 21:05
Ճակատագրական  էր 25 տարեկանը, երբ հանդիպեցի մի մարդու, ով իմ ամբողջ կյանքը փոխեց. Շուշան Երիցյան
Այսօր դերասանուհի եւ մոդել Շուշան Երիցյանը նշում է ծննդյան 26-ամյակը, որի առիթով Life.panorama.am-ն առաջարկել է նրան պատասխանել մեր բլից հարցերին, եւ պարզել, որ այս պահին Շուշանն իրեն հոգեպես ներդաշնակ է զգում, քանի որ սիրում է:
 
- Ո՞րն է եղել Ձեր ամենահիշարժան տարեդարձը:
 
- Ամենահիշարժանը այս տարին է, որովհետեւ եղան անակնկալներ, որոնք տարեդարձս ամենահիաշժանը դարձրին:
 
- Ձեր կյանքի ճակատագրական տարիքը:
 
- Ճակատագրական  էր 25 տարեկանը, երբ հանդիպեցի մի մարդու, ով իմ ամբողջ կյանքը փոխեց, ու որի շնորհիվ ես դարձա ավելի հասուն ու իմաստուն:
 
- Պահ, որը կյանքն ավելի լուսավոր դարձրեց:
 
- Երբ սկսեցի խորապես զբաղվել հոգեւոր կյանքով, բայց խոսքը աղանդի մասին չէ: Արդեն երկու տարի է, ինչ ավելի շատ եմ զբաղվում իմ ներքին մաքրությամբ, ընթերցում եմ հոգեբանական գրականություն ու մեդիտացիաներ եմ անում: Այդ պահից ի վեր՝ ավելի շատ զբաղվում եմ իմ ներքինով, եւ ոչ թե արտաքինով:
 
- Կինն ու տարիքը հակամարտության մեջ Ձեր մեջ ո՞վ է հաղթում:
 
- Բոլորն էլ լինում են 18, 28, 38 տարեկան եւ այդպես շարունակ, տարիների դեմ կարելի է պայքարել միայն մի բանի շնորհիվ, երբ կարողանաս տարիների ընթացքում այնպիսի անհատականություն ստեղծես քո մեջ, որպեսզի տարիները անզոր լինեն քո դեմ: Ոչ մեկ չի կարող մի տարիքում մնալ, 18  տարեկանի էֆեկտը կարող ես պահպանել այն ժամանակ, երբ ունենաս ուժեղ անհատականություն:
 
-  Ո՞րն է Ձեր գլխավոր առավելությունը:
 
- Ես երբեք չեմ հանձնվում: Եթե զգում եմ, որ տվյալ բանն իմն է, ապա երբեք չեմ կոտրվում, եթե անգամ տարիներ շարունակ պետք է պայքարեմ նպատակիս հասնելու համար: Միաժամանակ, առավելություններիցս մեկն էլ այնն է, որ կարողանում եմ բաց թողնել, երբ հասկանում եմ, որ տվյալ բանն իմը չէ:
 
- Իսկ որո՞նք են ամենաակնառու  թերությունները:
 
- Երեւի պահի տակ չափազանց բարությունն ու մարդկանց շուտ հավատալը:
 
- Եթե ժամանակը կարողանայիք հետ տալ, ի՞նչը կշտկեիք, կփոխեիք:
 
- Հաճախ են մարդիկ ասում, թե ոչինչ չէին փոխի իրենց կյանքում, բայց այդ ամենի մեջ ես այլ իմաստ եմ տեսնում. Այսօր հասել եմ մի կետի, որի շնորհիվ ես ինձ խաղաղ ու հանգիստ եմ զգում, դրան զուգահեռ՝ ինձ զգում սիրված ու սիրում եմ, իսկ այս ամենին հասել եմ սխալների, ընկնել-բարձրանալու շնորհիվ: Գուցե  այս ամենը չունենայի, եթե ժամանակին չսխալվեի, դրա համար ամեն ինչի համար հիմա միայն շնորհակալ եմ:
 
- Իսկ անցած տարիներին հետ նայելով՝ Ձեր կյանքի, ո՞ր իրադարձության համար եք ինքներդ ձեզ շնորհակալ:
 
- Իմ ամբողջ կյանքը փոխվեց, երբ սիրահարվեցի: Երկու տարի առաջ ես սիրահարվեցի եւ դա իմ ներաշխարհի վրա շատ է ազդել, որն էլ իր հերթին ազդեց կյանքիս, մարդկային որակներիս ու հոգեբանությանս վրա: Ես մաքուր զգացմունքից միայն դրականն եմ ստացել ու ինքս ինձ շատ եմ դրանով օգնել:
 
- Կյանքն ի՞նչ գույնի ձեզ համար:
 
- Երկու տարի շարունակ կյանքս կանաչ գույն ուներ, դա սիրո գույնն է, իսկ հիմա բաց մանուշակագույն է կյանքս, իսկ այդ գույնը սիրուց առավել զգացողության դեպքում միայն կարող է լինել: Անցյալիս բոլոր գույները ջնջված են, հիմա կյանքս մանուշակագույն է:
 
- Ո՞ւր են տանում նպատակները, դեպի ո՞ւր եք քայլում:
 
- Արդեն երկար ժամանակ է, ես շատ մեծ նպատակ ունեմ, որը, չեմ վախենում ասել, մինչ օրս դեռ չի իրականացել: Ուզում եմ ունենալ սիրող ամուսին ու սեփական լավ ընտանիք, նաեւ ուզում եմ ինձ կայացած զգալ՝ որպես անհատականություն:
 
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
 
 
 

Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ