Մեզ մոտ տրամադրությունը միշտ շատ ջերմ է. Գրիգոր Գասպարյանը՝ Սոչիում կայացած «Տարվա երգ» մրցանակաբաշխության մասին

29 սեպտեմբեր 2018 14:17
Մեզ մոտ տրամադրությունը միշտ շատ ջերմ է. Գրիգոր Գասպարյանը՝  Սոչիում կայացած «Տարվա երգ» մրցանակաբաշխության մասին

Այս օրերին հայկական շոու բիզնեսում տոնական տրամադրություն է տիրում: Սեպտեմբերի 26-ին՝ Սոչիում, արդեն երկրորդ անգամ կայացավ «Տարվա երգ» մրցանակաբաշխությունը, որտեղ հրավիրված բոլոր աստղերը մրցանակով են վերադառնում տուն: Մրցանակաբաշխության էությունը կայանում է նրանում, որ հրավիրվում են բոլոր այն երգիչ-երգչուհիները, որոնց այս կամ այն երգը տարվա ընթացքում ամենաշատն է սիրվել: Life.panorama.am-ը «Տարվա երգ» մրցանակաբաշխության մասին զրուցել է գլխավոր ռեժիսոր Գրիգոր Գասպարյանի հետ:

«Պետք է ասեմ, որ արդեն երկրորդ անգամ «Տարվա երգ» մրցանակաբաշխությունն անցել է բուռն, ուրախ ու հիշարժան: Անցյալ տարի մրցանակբաշխությունը կայացել էր մայիս ամսին, եւ այս տարի եւս նախատեսում էինք այդ ամսին իրականացնել միջոցառումը, սակայն երկրում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով՝ մրցանակաբաշխությունը տեղափոխեցինք սեպտեմբերին: Իհարկե, սկզբում մտահոգվում էինք, թե եղանակն ինչպիսին կլինի եւ կկարողանանք արդյոք բացօթյա դահլիճում այն անցկացնել, բայց ուրախությամբ պետք է ասեմ, որ անգամ եղանակն էր հրաշալի: Գլխավորը դահլիճում տրամադրությունը ջերմ էր, մարդիկ էլ արդեն ավանդույթի նման ամեն տարի սպասում են այս մրցանակաբաշխությանը»,- պատմեց Գրիգորը:

Ռեժիսորը կարեւորեց.

«Մեզ մոտ տրամադրությունը միշտ շատ ջերմ է, քանի որ երգիչները մրցապայքարի մեջ չեն մտնում: Բոլորն էլ ստանում են մրցանակ՝ համապատասխան արձանիկի տեսքով: Մենք ունեինք մոտ 32 կատարողներ, որոնց երգերը վերջին մեկ տարվա ընթացքում ամենաշատն են հնչել ու սիրվել: Իհարկե, նրանց շարքում կային նաեւ աստղեր, որոնց տվյալ երգը գուցե զիջում էր իր դիտումներով ու ցուցադրություններով, բայց չէինք կարող դրանք չներառել: Այդ շարքում գլխավորը Հայկոյի «Երեւան» երգն էր, որով էլ ավարտեցինք միջոցառումն ու երգը նվիրեցինք Երեւանի 2800-ամյակին: Մենք ամեն կերպ փորձում ենք որակյալ երաժշտություն ցույց տալ՝ անկախ հանդիսատեսի երաժշտական ճաշակից»:

Գրիգոր Գասպարյանի փոխանցմամբ՝ միայն դիտումների քանակով չեն ընտրվում մասնակիցնեը: Ողջ տարվա ընթացքում նրանց թիմը՝ «Պոզիտիվ փրոդաքշենը» եւ «Արմենիա TV»-ին,  հետեւում են երգիչների աշխատանքին, հաշվի առնում, թե նրանց տեսահոլովակներին ինչպես են արձագանքում մարդիկ, ինչ հաճախականությամբ է ցուցադրվում հեռուստաընկերություններով: Նաեւ նշանակություն են տալիս այն բոլոր նամակներին, որոնք ուղղվում են իրենց կազմակերպությանը:

Մրցանակաբաշխությանը որպես հատուկ հյուր հրավիրված են եղել ՀՀ Վաստակավոր արտիստ Ջիվան Գասպարյանը եւ Ավրաամ Ռուսոն:

Գրիգոր Գասպարյանը նախորդ տարի Նազենի Հովհաննիսյանի հետ միասին նաեւ վարում էր այս միջոցառումը, բայց այս անգամ որոշել է միայն կատարել գլխավոր ռեժիսորի ու պրոդյուսերի աշխատանքը: Այնպես որ Նազենիին այս տարի ընկերակցել է Վաչե Թովմասյանը:

«Շատ էինք մտածում, թե ում ընտրենք՝ որպես հաղորդավար, եւ ի վերջո կանգ առանք Վաչե Թովմասյանի վրա. Նա ու Նազենին շատ գեղեցիկ հաղորդավարական զույգ կազմեցին: Մեզ համար շատ կարեւոր էր, որ Վաչեն չլիներ հումորային եւ այն կերպարով, որով նրան գիտեն մարդիկ: Մենք տեսանք նոր Վաչե՝ գեղեցիկ, հավասարակշռված ու կիրթ խոսքով հաղորդավար»- պատմեց մեր զրուցակիցը:

Հոկտեմբերի վերջին «Տարվա երգը»-ը կցուցադրվի «Արմենիա TV»-ով:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ