ԵԱՀԿ Մինսկի խումբ. Համապարփակ կարգավորումը կպահանջի բոլոր կողմերից փոխզիջումներ

28 սեպտեմբեր 2018 10:13
ԵԱՀԿ Մինսկի խումբ. Համապարփակ կարգավորումը կպահանջի բոլոր կողմերից փոխզիջումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը սեպտեմբերի 25-ից 27-ը ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի շրջանակներում առանձին և համատեղ  Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումներից հետո հանդես են եկել հայտարարությամբ։

ԵԱՀԿ կայքում ասվում է, որ համանախագահների հետ հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Նրանք նաև հանդիպել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի և ԵԱՀԿ-ում իտալական նախագահության ներկայացուցչի հետ:

Նախարարները շարունակել են բանակցությունները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ:

Համանախագահները և նախարարները քննարկել են տարածաշրջանում իրավիճակը և պարզաբանումներ ստացել վերջին շրջանում հնչած անհանգստացնող հայտարարությունների ու միջադեպերի առնչությամբ։

Համանախագահները խորը ափսոսանք են հայտնել շարունակվող ու անհարկի զոհերի կապակցությամբ: Նրանք նախարարներին զգուշացրել են լարվածության վտանգների մասին, կողմերին կոչ են արել կառուցողական կերպով ներգրավվել դրական մթնոլորտում և խուսափել բորբոքող հռետորաբանությունից։

Համանախագահներն ընդգծել են, որ համապարփակ կարգավորումը կպահանջի բոլոր կողմերի փոխզիջումները:

Այս համատեքստում, ԱԳ նախարարները հաստատել են բանակցությունների ակտիվացմանն ուղղված քայլերի և լարվածության թուլացմանն ուղղված լրացուցիչ միջոցների ձեռնարկման կարևորությունը: Նախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել մինչև տարեվերջ:

Համանախագահները նախատեսում են տարածաշրջան այցելել մոտ ապագայում, որից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբին և Մշտական խորհրդին կզեկուցեն բանակցությունների մասին։

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ