Ընկերներս իսկական հերոս են, պարելու ժամանակ նրանց գլխին սմայլիկներ են, որոնք 3 կգ են կշռում. Վովան՝ «Դեպի մանկական Եվրատեսիլ» մրցույթի եզրափակչում կպայքարի հաղթանակի համար

21 սեպտեմբեր 2018 20:05
Ընկերներս իսկական հերոս են, պարելու ժամանակ նրանց գլխին սմայլիկներ են, որոնք 3 կգ են կշռում. Վովան՝ «Դեպի մանկական Եվրատեսիլ» մրցույթի եզրափակչում  կպայքարի հաղթանակի համար

«Նվագախմբի երեխաները» մանկապատանեկան մյուզիքլից հայտնի դարձած 9-ամյա Վովան վաղը՝ սեպտեմբերի 22-ին, «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ի եզրափակչում կփորձի իր ուժերը, եւ եթե նրան հաջողվի հասնել երազանքին ու հաղթանակ գրանցել, ապա նա իր «LEGGO» երգով Հայաստանը կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ»-ում: Մրցույթի եզրափակչից առաջ Life.panorama.am-ը զրուցել է իր խուճուճ մազերով շատերի ուշադրությունը գրաված Վովայի հետ ու հետաքրքիր մանրամասներ պարզել իր երգի եւ տեսահոլովակի մասին:

Վովա, կպատմե՞ս, թե ինչպես ստացվեց, որ որոշեցիր ուժերդ փորձել «Դեպի մանկական եվրատեսիլ» մրցույթում, որը գուցե քեզ հնարավորություն տա հայտնվել «Մանկական Եվրատեսիլ 2018» միջազգային մրցույթում:

–Միշտ հետևել եմ այս մրցույթին ու շատ եմ ցանկացել ինքս մասնակցել։ «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելն ամենամեծ երազանքս է, սակայն մասնակցել թույլատրվում էր 9 տարեկանից։ Այս տարի լրացավ 9 տարիս և փորձում եմ ուժերս։ Իմ ուսուցիչը` Արթուր Գրիգորիչը, ևս հավանություն տվեց որոշմանը։ Դա ինձ ավելի ոգևորեց, որովհետև իր կարծիքը շատ կարևոր է ինձ համար։

–Կխնդրեմ պատմես նաեւ երգի ստեղծման նախապատմությունն ու ներկայացնես հեղինակներին: Ի դեպ՝ երգդ սիրո մասին է, այն արդեն հասցեատեր ունի՞:

—Երգիս բառերի հեղինակն իմ սիրելի Գրիգոր Կյոկչյանն է, երաժշտությունն ու գործիքավորումն արել է Մարտին Միրզոյանը։ Ես շատ եմ սիրում «Լեգոյի» կոնստրուկտորներից տարբեր բաներ հավաքել։ Գրիգորը նկատի էր ունեցել իմ նախասիրությունն ու օգտագործել է երգում։ Երբ առաջին անգամ ցույց տվեց երգը, շատ ուրախացա, որ խուճուճ մազերիս մասին էլ է գրել. հավեսով սկսեցի երգել այն։ Այո, երգս սիրո մասին է, բայց ես սիրահարված չեմ։

Արդեն հայտնի է, որ Արամայիս Հայրապետյանն է զբաղվում քո ելույթի բեմադրությամբ, նա նաեւ տեսահոլովակիդ ռեժիսորն է: Ինքդ քո պատկերացումները հուշե՞լ ես բեմադրության ու տեսահոլովակի նկարահանման ժամանակ, թե ամենը վստահել ես նրան: Ի դեպ՝ ինչ է սպասվում բեմում:

–Ես ուզում էի, որ շատ հավես, դրական տեսահոլովակ լինի։ Տեսահոլովակի նկարահանումը որոշվեց անել 1 կադրով։ Ռեժիսորն ասում էր, որ այդպես ավելի բնական կլինի։ Մարդիկ կտեսնեն, թե ինչպիսին եմ ես առանց մոնտաժի։ Բեմում ես ու ընկերներս ենք, ես երգում եմ, իրենք` պարում։ Ընկերներս իսկական հերոս են, պարելու ժամանակ նրանց գլխին սմայլիկներ են, որոնք 3 կգ են կշռում։ Փորձերի ընթացքում դրա հետ կապված և՛ բարդություններ են եղել, և՛ զավեշտալի դեպքեր։ Սմայլիկներից չհրաժարվեցինք, քանի որ շատ ենք ուզում դրական էմոցիաներ փոխանցել մարդկանց։ Ելույթից հետո շատերն ասում են, որ լավ էներգիա ստացան երգից. դա ինձ շատ է ոգևորում։

- Վովա, եթե հաջողվի քեզ ու հայտնվես եվրատեսիլյան մեծ բեմում, դա քեզ համար շատ մեծ ձեռքբերում կլինի: Միաժամանակ այդ բեմում ներկայանալը ու սեփական երկիրը ներկայացնելը շատ մեծ պատասխանատվությունն է: Պատրա՞ստ ես այդ ամենին, ինչպես ես քեզ պատկերացնում այդ կարգավիճակում:

–Հիմա միայն մտածում եմ լավ ելույթի մասին։ Եթե հաղթեմ, շատ կուրախանամ, որովհետև այս ընթացքում շատ–շատ ենք աշխատել, որպեսզի լավ արդյունք ունենանք։ Ես այնքան ոգևորված եմ մասնակցությամբ, որ տեսահոլովակի համար մի ամբողջ գիշեր չեմ քնել։ Այդքան երկար արթուն չէի մնացել նույնիսկ Նոր տարվան։ Երկիրդ ներկայացնելը շատ ուրախալի կլինի, բայց  հիմա մտածում եմ եզրափակչում լավ ելույթ ունենալու մասին։ Ոչ ոք չգիտի` ինչ արդյունք կլինի վերջում։ Հաղթելը մեծ երազանք է, բայց դա դեռ միայն ցանկություն է։

- Վովա, ինչպես են քո ու մրցակիցներիդ հարաբերությունները, հասցրե՞լ եք ընկերանալ:

- Շատ լավ հարաբերութուններ ունենք։ Նրանց մեջ են նաև իմ ընկերները։ Բոլորին հաջողություն եմ մաղթում։ Ես ունեմ ֆավորիտ, որի հաղթանակի դեպքում նույնքան կուրախանամ, որքան, եթե ես հաղթեմ։

–Ի՞նչ զգացիր, երբ իմացար, որ եզրափակչում ես։

–Երբ կիսաեզրափակչում լսեցի անունս, շատ ուրախացա։ Ինձ բոլորն ասում էին` երգդ սիրվել է, կանցնես, բայց ես վախենում էի։ Այս շաբաթ ամեն օր աշխատել եմ, որպեսզի եզրափակչում ավելի լավ ելույթ ունենամ։ Ամեն օր փորձեր ենք անում։ Եզրափակչում ևս ներկայանալու եմ 05 համարի ներքո։ Կիսաեզրափակչում այն ինձ հաջողություն բերեց, հուսով եմ` եզրափակչում ևս կբերի։

–Ի դեպ՝ ես գիտեմ, որ դու արդեն հասցրել ես հաջողություններ գրանցել երգարվեստում: Կպատմե՞ս քո անցած ճանապարհի ու «Մանկական Եվրատեսիլում» մասնակցությունիցդ զատ, նաեւ առաջիկա ծրագրերի մասին:

– 7 տարեկանում ընդունվել եմ Երգի պետական թատրոն ՝ Արթուր Գրիգորիչի մոտ։ Երգի պետական թատրոնում մասնակցել եմ «Ամենից ամենա» մրցույթին։ 3 ամիս ամեն շաբաթ մի քանի ելույթ էինք ունենում։ Զբաղեցրեցի առաջին տեղը։ Դա իմ առաջին նշանակալի հաղթանակն էր։ Մինչև «Դեպի մանկական Եվրատեսիլը» խաղացել եմ «Նվագախմբի երեխաներում», սակայն սա իմ առաջին մուտքն էր՝ որպես երգիչ։ Անկախ արդյունքից` հուսով եմ մուտքս տպավորիչ էր, և հանդիսատեսը կսիրի ինձ։ Ես շարունակելու եմ երգել, սակայն ծրագրերը կհստականան մրցույթից հետո։

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ