Շարմազանով. Որևէ մեկը չանդրադարձավ բովանդակությանը

12 սեպտեմբեր 2018 12:45
Շարմազանով. Որևէ մեկը չանդրադարձավ բովանդակությանը

«Մտահոգություն պետք է բոլորս ունենանք, որովհետև առնվազն բոլորս վարչապետից ակնկալում էինք հստակ գնահատական հեռախոսազրույցի բովանդակության մասին»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակումից։

Նրա խոսքով՝ ոչ թե ԱԱԾ-ն կամ ՀՔԾ-ն պետք է զարմանա, այլ մենք պետք է զարմանանք, թե ինչպե՞ս են  համապատասխան կառույցների աշխատանքները լսում, ինչու՞ են նրանք այդքան անզգույշ:
«Եթե իրենց լսում են, ուրեմն մեզ էլ կարող են լսել, էլ չեմ ասում, որ թուրքեր ու ադրբեջանցիների հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, համաժողովներ կան, որ մենք պաշտպանված չենք: Մյուս կողմից Մերկելին են լսում, Փաշինյանի անունից զանգում են եվրոպական պաշտոնյաների հետ են խոսում: Սա իհարկե, դատապարտելի է, բայց առավել դատապարտելի է խնդրի բովանդակությունը»,- նշեց ԱԺ փոխխոսնակը։

Շարմազանովի կարծիքով՝ երեկ վարչապետի կողմից փաստերի մանիպուլյացիա տեղի ունեցավ և որևէ մեկը չանդրադարձավ բովանդակությանը։

«Հիմա ես կոնկրետ հարց եմ տալիս՝ եղբայր, դուք բազմաթիվ անգամներ նշել եք, որ դատական մարմինների, իրավապահ մարմինների աշխատանքին չեք միջամտում, ոչ Մարտի 1-ի գործով, ոչ Քոչարյանի, ոչ Խաչատուրովի, ոչ էլ որևէ այլ գործով: Հիմա ոնց եղավ ԱԱԾ պետը դատավոր հետ կապի մեջ է մտնում, ըստ ձայնագրության, և ասում՝ դուխով, ուզես-չուզես, պետք է կալանավորես: Ո՞նց է լինում, որ Խաչատուրովի խափանման միջոցը  որոշվում է ոչ թե փաստերի հիման վրա, այլ՝ ռուսների հետ նոր են բարիշել, ռուսները կնեղանան, թե չեն նեղանա»,- ասաց Շարմազանովը։

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ձայնագրությունն ապացուցեց, որ Հայաստանում կա քաղաքական հետապնդում և քաղաքական պատվեր:

«Ինչ կապ ունի ասֆալտի վրա պառկեցնել, կամ այդ երկու ժամում ո՞ւմ պառկեցրին, երկու հատ խեղճուկրակ նիվայի շոֆեռ: Ինչ է նշանակում ասֆալտի վրա պառկեցնել: Երեկվա իր հայտարարությամբ վարչապետը Հայաստանում հայտարարեց քաղաքական տեռորի ժամանակաշրջանի սկիզբը: Դա վարչապետի՞ ելույթ էր: Ո՞ւմ վրա է մուննաթ գալիս, ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը, ինչ կապ ունի ՀՀԿ-ն, մյուս երեք ուժերը»,- հավելեց Շարմազանովը:

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ