Յուրի Խաչատուրովի որդիները հայտարարություններ են արել

11 սեպտեմբեր 2018 20:52
Յուրի Խաչատուրովի որդիները հայտարարություններ են արել

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած սկանդալային հեռախոսազրույցի հանրայնացումից հետո Սասուն Խաչատրյանին ուղղված հայտարարություններով հանդես են եկել Յուրի Խաչատուրովի որդիները, ում հոր վերաբերյալ զրուցել էին վերջիններս։

Գրիգորի Խաչատուրովի տարածած հայտարարության մեջ նշված է. «Մարտական գեներալին, որը քո ու ընտանիքիդ անվտանգությունն էր ապահովում, երբ դու իրավաբանականում էիր սովորում, անպատվել կարող է միայն անբարոյական վիժվածքը։ Սասուն Խաչատրյան, որոշ ժամանակ խելքդ գլուխդ հավաքիր ու տղամարդկության մնացորդներդ գտնելով՝ ներողություն խնդրիր»։

Իգոր Խաչատուրովի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Առանց կոնկրետանալու ԱԱԾ և ՀՔԾ պետերի ձայնագրության մեջ ասվող հորս՝ Խաչատուրովին առանց հիմքերի կալանավորման փաստին, որին գնահատական կտան իրավաբանները, կառանձնացնեմ մի քանի դրվագներ և խոսքս ուղղում եմ Սասուն Խաչատրյանին։

Սասուն Խաչատրյան, ո՞վ է քեզ բարոյական իրավունք վերապահել խոսել ամբողջ կյանքը հայրենիքին և բանակին նվիրած մարդու մասին հեգնական տոնով և այդպիսի ցինիկ ծիծաղով, ո՞վ է քեզ պաշտոնական իրավունք վերապահել պատերազմ անցած և մեր երկիրը նման մակարդակում ներկայացնող մարդու մասին արտահայտվել, որ թող նստի խելքը, գլուխը հավաքի։

Երբ 1993թ․-ին հայրս իր ամբողջ ընտանիքին տեղկայել էր ռմբակոծվող Շամշադինում, դու հանգիստ սովորում էիր իրավաբանական ֆակուլտետում, և այդպես էլ բանակում չծառայելով՝ խելքդ գլուխդ չհավաքեցիր բանակի ստեղծման հիմքում կանգնած մարդկանցից մեկի մասին արտահայտվելիս։ Եվ հենց քո չծառայելու պատճառով էլ չես կարողանում տարբերել գլխավոր շտաբի պետի և կայազորի պետի պաշտոնները»։

«Էլի շատ բան կա ասելու, ուղղակի քո պարագայում այսքանից ավել իմաստ չեմ տեսնում։ Միայն կասեմ քո բառերով՝ գնա մի երկու օր նստի, խելքդ գլուխդ հավաքի ու հրապարակային ներեղություն խնդրի կյանքը հայրենիքին նվիրած, նաև քո անվտանգությունը ապահոված մարդու մասին քո՝ քուչի մակարդակի արտահայտությունների կապակցությամբ»,-հավելում է նա։

Հիշեցնենք, որ գաղտնալսված զրույցում  ԱԱԾ տնօրենն ասում է. «Խաչատուրովի հետ գործ չունեք, ՕԴԿԲ-ի շեֆն է։ Խայտառակ կլինենք, սպասեք, վաղը գալիս եմ, դա քաղաքական պրոբլեմ է, խափանման միջոցը գոնե ստորագրություն ընտրի լուրջ եմ ասում, ես ռուսների հետ հազիվ բարիշել եմ, հիմա բռնենք, կլինենք խայտառակ»։

«Դե վարչապետի հետ մի հատ խոսա էլի, որովհետև ես ասել եմ՝ տանում եմ կալանքի»,-խնդրում է ՀՔԾ պետը, իսկ ԱԱԾ պետը խոստանում է խոսել վարչապետի հետ։


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ