Բարդ խնդիր ունենք, պիտի պատվով դուրս գանք. Իննա Խոջամիրյանը՝ «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալի պրեմիերայի մասին

10 սեպտեմբեր 2018 15:39
Բարդ խնդիր ունենք, պիտի պատվով դուրս գանք. Իննա Խոջամիրյանը՝ «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալի պրեմիերայի մասին

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, «Շանթ Պրեմիումի» եթերում կմկեկնարկի «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալը, որին երկրպագուները իսկապես շատ էին սպասում, իսկ դա են հուշում սոցիալական էջերում բացված բազմաթիվ ֆան-ակումբները, մեկնաբանություններն ու դերասանական կազմին խոստովանությունները: Այս հեռուստասերիալը սիրվեց ծնողներից զրկված Էլենի ճակատագրով, նրա ընկերներով եւ հերոսների միջեւ զարգացած սիրային պատմություններով: «Էլենի օրագիրը 2»-ում հերոսներն այլեւս դպրոցական չեն: Life.panorama.am-ը զրուցել է Էլենին մարմնավորող Իննա Խոջամիրյանի հետ ու պարզել, թե նրա հերոսուհին ինչպիսին է լինելու հասուն աղջկա կերպարում:

- Իննա, Էլենը վերադառնում է, ի՞նչ է սպասվում նրա երկրպագուներին, ի՞նչ տեսակ Էլեն ենք տեսնելու սերիալի նոր եթերաշրջանում:

- Էլենս մեծացել է... Իրադարձությունները ծավալվում են դպրոցն ավարտելուց 2 տարի հետո: Էլենն, իհարկե, մնում է Էլեն՝ իր բացսրտությամբ, անկեղծությամբ, բարությամբ ու յուրօրինակ սովորություններով, բայց այդքան անախորժությունների հանդիպած, խաբեություն, անարդարություն, հիասթափություն, ճնշում ու դավաճանություն տեսած ոչ մի մարդ չի կարող էապես չփոխվել: Տարիներն իրենցն արել են. Ոչ ոք առաջվանը չէ:

- Թեև նա արդեն կազմավորված հերոսուհի է, բայց հիմա նրան նոր գույներ պետք է հաղորդես, հասունացնես, այս իմաստով Էլենը ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել, ի՞նչ բնավորություններ ձեռք բերել, ինչերի՞ց ազատվել։

- Էլենի մեջ որոշակի «ծանրություն» և հավասարակշռվածություն եմ ներդրել: Արագ-արագ վազվզող, շատախոս, միամիտ դեռատի աղջնակը փոքրիշատե վերածվել է ծանրակշիռ ու հասուն երիտասարդի. Էլ էն առաջվա միամիտը չի: Բայց միևնույն ժամանակ ես չեմ կարող կորցնել Էլենի արդեն իսկ սիրված «դեմքը». Էլենը պիտի Էլեն մնա, միշտ: Ինչքան ուզում է տարիները փոխած ու կոփած լինեն հերոսուհուս, նա, միևնույն է, աչքերն արագ-արագ թարթող, փուխսիրտ, համառ, ինքնասածի, բայց անվերջ նվիրվող մեկն է: Ինչպես իրական կյանքում, այն ենք, ինչ ի սկզբանե կայինք, ուղղակի ժամանակը «միջուկի» վրա կաղապարներ է ձևավորում:

- Հոգեբանորեն քեզ հիմա դժվա՞ր, թե ավելի հեշտ է աշխատել սիրված նախագծի շարունակության վրա։

- Համ հեշտ է, համ դժվար՝ հավասարապես: Հեշտ է աշխատել իմ կոլեկտիվի հետ, որոնց ընտանիքիս պես սիրում եմ, հեշտ է աշխատել հատկապես այն պրոյեկտի վրա, որին վարժվել ենք. մի օր, որ նկարահանման չեն կանչում՝ «կռիվ եմ անում», իսկ զուտ աշխատանքային տեսանկյունից, դժվար է շատ։ Սա նոր պրոյեկտ է, բայց առաջին անգամ հեռարձակվող ֆիլմ չէ, ու եթերում անծանոթ ու նոր հերոսներ չեն. պետք է պահպանել լարվածությունը, որակը, համն ու հոտը: Բարդ խնդիր ունենք, պիտի պատվով դուրս գանք։

- Ի դեպ՝ ի՞նչ է ընդհանուր առմամբ սպասվելու «Էլենի օրագրի» երկրպագուներին, ինչ զարգացումներ են տեղի ունենալու։

- Ես ինքս չգիտեմ ինչ է սպասվում մեր երկրպագուներին։ Ամեն անգամ նոր սերիա կարդալիս նոր շրջադարձերի եմ հանդիպում: Միակ բանը, որ կարող եմ ասել, սցենարիստը «շունչ քաշելու հնարավորություն չի տալիս», իրադարձությունները բուռն են, անսպասելի, արագ են զարգանում....

- Իննա, բացի նախագծից այժմ ի՞նչ զբաղվածություն ու ծրագրեր ունես։

- Բացի նախագծից մի քանի այլ կարևոր պլաններ ունեմ ուսումնական-գիտական, անձնական, բիզնեսային և այլ ոլորտներում: Հստակ նպատակներ կան, որոնք շուտափույթ պիտի իրականացվեն, բայց չեմ կարող դրանց մասին խոսել. Խոսել չեմ սիրում. Ասաց նա, ով նախորդող երկար նյութը մենախոսում էր (ծիծաղում է):

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան


 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ