Կրեմլը մանրամասնում է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

08 սեպտեմբեր 2018 16:33
Կրեմլը մանրամասնում է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Կրեմլում կայացել է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը աշխատանքային այցով Ռուսաստան էր ժամանել։

ՌԴ նախագահի պաշտոնական էջի փոխանցմամբ,  քննարկլվել են ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ինչպես նաև ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում համագործակցության վերաբերյալ առանցքային հարցեր։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանը վստահաբար առաջին տեղում է Հայաստանի տնտեսական գործընկերների թվում։

«Մենք ամենամեծ ներդրողն ենք Հայաստանի տնտեսության մեջ, և այստեղ կարելի է նշել, որ այդ առումով հարաբերությունները բավականին դիվերսիֆիկացված են՝ էներգետիկա, ընդ որում նաև ածխաջրածնային, գազամատակարարում, ընդ որում ամենացածր գնով, որն աշխարհում միայն «Գազպրոմ»-ն է անում՝ 1 000 խմ-ի դիմաց 150 դոլար, նաև ատոմային էներգետիկա։ Մեր հարաբերությունները զարգանում են նաև մետալուրգիական արդյունաբերության ոլորտում՝ տարբեր ուղղություններով, այդ թվում մեքենաշինության։ Ընդհանուր առմամբ, շատ բան ունենք խոսելու»,-ասել է ՌԴ նախագահը։

Նա ուրախություն է հայտնել, որ անցած տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 30 տոկոսով, իսկ այս տարվա առաջին կիսամյակում այդ աճն արդեն կազմել է 22 տոկոս։

«Այսինքն, եթե գործերն այսպես ընթանան նաև հետագայում, ապա մենք կգերազանցենք անցած տարվա ցուցանիշը։ Մեր համագործակցության ծավալը մեծ է։ Ես շատ ուրախ եմ ձեզ տեսնել, որպեսզի համաձայնեցնենք  միջնաժամկետ հեռանկարում մեր հետագա համագործակցությունը»,-նշել է ՌԴ նախագահը։


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ