Նոր դերասանական կազմն արդարացնում է իմ բոլոր սպասելիքները. Արմեն Պետրոսյանը՝ «Ֆուլ հաուս 2»-ի մասին

07 սեպտեմբեր 2018 15:28
Նոր դերասանական կազմն արդարացնում է իմ բոլոր սպասելիքները. Արմեն Պետրոսյանը՝ «Ֆուլ հաուս 2»-ի մասին

Հոկտեմբերի սկզբից «Ֆուլ հաուս 2»-ը կվերադառնա եթեր: Սիթքոմի երկրպագուներին նոր՝ ծիծաղաշարժ ու դիտարժան եթերաշրջան է սպասվում՝ Life.panorama.am-ի հետ զրույցում վստահեցնում է պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը:

«Ամեն ինչ արվել է զրոյից, ու հեռուստադիտողը տեսնելու է բոլորովին նոր զարգացումներ»,- ընդգծեց Մենչն ու շարունակեց.

«Այս պահին ընթանում են նկարահանումները, արդեն իսկ ութ սերիա ենք նկարահանել: Պետք է շեշտեմ, որ ինչպես միշտ՝ շատ մարտական ենք տրամադրված, ուզում ենք անել ամեն ինչ, որպեսզի պահպանենք հեռուստադիտղի հետաքրքրությունն ու սերը մեր նախագծի հանդեպ»:

Պրոդյուսերը չցանկացավ սյուժետային գծեր բացահայտել.

«Չեմ ուզում ոչ մի կերպ պատմել սցենարական զարգացումների մասին, բայց վստահեցնում եմ, որ առաջին իսկ սերիայից ամեն ինչ անակնկալ կերպով կբացահայտվի»,- նկատեց նա:

Արդեն հայտնի է, որ «Ֆուլ հաուս 2»-ում սիրված կերպարներին նորերը կավելանան: Խոսելով նոր դերասանական կազմի մասին՝ Արմեն Պետրոսյանը նշեց.

«Նոր դերասանական կազմն արդարացնում է իմ բոլոր սպասելիքները եւ լիարժեք կատարում է իմ բոլոր պահանջները: Իսկ թե ինչ կլինի նրանց կերպարների հետ հետագայում, կախված է նաեւ հեռուստադիտողի արձագանքից»:

Հարցին, թե Անի Երանյանի հերոսուհու բացակայությունը, ըստ պրոդյուսերի, հեռուստադիտող կկորցնի՞, պատասխանեց.

««Ֆուլ հաուս»ը չի պատկանում ոչ մի դերասանի, «Ֆուլ հաուսը» պատկանում է բոլորին: Մտածում եմ, որ նոր կերպարները կլրացնեն այդ բացը»:

Ինչպես հայտնի է՝ «Ֆուլ հաուսը» սիրված է ոչ միայն սիթքոմով, այլեւ համերգային ծրագրով: Պրոդյուսերի խոսքով՝ նրանք իրենց շրջագայությունները կսկսեն հաջորդ տարվա սկզբից, քանի որ պետք է նոր համերգային ծրագիր գրվի, որի համար ժամանակ է հարկավոր:

Իսկ վերջում հետաքրքրվելով, թե «Ֆուլ հաուս 2»-ը քանի եթերաշրջանից բաղկացած կլինի, պատասխանեց.

«Չեմ ուզում կանխագուշակել, դա միայն ընթացքը ցույց կտա»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ