Բացառիկ վիրահատություն՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում. վերականգնվել է 31-ամյա Ժորա Խաչատրյանի թևը

05 սեպտեմբեր 2018 16:10
Բացառիկ վիրահատություն՝  «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում. վերականգնվել է 31-ամյա Ժորա Խաչատրյանի թևը

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում բացառիկ վիրահատություն է կատարվել:  Պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի գլխավորությամբ՝ անեստեզիոլոգ-ռեանիմատոլոգների,  տրավմատոլոգների և միկրովիրաբույժների թիմը 7,5 ժամ տևած վիրահատությունից հետո վերականգնել է 31-ամյա Ժորա Խաչատրյանի թևը, որը քարի արտադրամասում աշխատելիս մնացել էր հաստոցի տակ:

Արտավազդ Սահակյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին, ժամը 16:30-ի սահմաններում: Ժորային Թալինից անմիջապես տեղափոխել են Երևան: Ըստ նրա՝ այստեղ շատ գրագետ է աշխատել շտապ օգնության թիմը: 

«Վիրահատությունը կատարվել է երկու խմբով ու արդյունքը հիանալի է: Ոչ մի տաղանդավոր վիրաբույժ չի կարող գնալ նման վիրահատության, եթե թիկունքում չունենա նման թիմ»,- նշեց վիրաբույժը:

Արտավազդ Սահակյանը պատմեց, որ երիտասարդին հիվանդանոց տեղափոխելուց հետո անմիջապես սկսվել են վերակենդանացման աշխատանքները, բժիշկների մի խումբն աշխատել է անդամահատված վերջույթի վրա, մյուսը՝ ուսագոտու, որպեսզի ժամանակի կորուստ չլինի. 2,5 ժամ հետո արդեն արյան շրջանառությունը վերականգնվել է:

«Վիրահատությունը հաջող է անցել, երիտասարդի վիճակը համապատասխանում է իր ստացած տրավմայի և տարած վիրահատության հետ, քանի որ ցանկացած անդամահատում բերում է սթրես, շոկային վիճակ, արյան մեծ կորուստ: Այստեղ պետք է ռիսկի գնալ,  ճիշտ հաշվարկ անել, պետք է իմանալ արդյունքը լավ կլինի՞, թե ոչ: Կարծում եմ՝ այստեղ մենք ճիշտ վարվեցինք»,- նշեց միկրովիրաբույժը և հավելեց. «Երիտասարդը բավականին լավատես է, անգամ այդ ծանր պահերին իրեն տղամարդու պես էր պահում: Շատ կարևոր է, որ հիվանդը հավատա բժշկին և լավատես լինի»:

Շարունակությունը՝ Panorama.am-ում։

 

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ