Այդ պահին չկարողացա զայրութս զսպել . Էմիլ Գալստյանը՝ Երեւանի կենտրոնում վիճաբանության մասին

04 սեպտեմբեր 2018 15:49
Այդ պահին չկարողացա զայրութս զսպել . Էմիլ Գալստյանը՝ Երեւանի կենտրոնում վիճաբանության մասին

Համացանցում դերասան Էմիլ Գալստյանի մասնակցությամբ մի տեսանյութ է հրապարակվել, որտեղ վերջինս Երեւանի կենտրոնում վիճում է մի քաղաքացու հետ` ասելով՝ «Դու թույլ կտա՞ս 80 տարեկան մարդուն կոշիկներդ մաքրի»:

Life.panorama.am-ը, վիճաբանության պատճառները ճշտելու նպատակով, կապ հաստատեց դերասանի հետ: Պարզվեց, որ Էմիլին զայրացրել է այն փաստը, որ Երեւանի կենտրոնում՝ Թումանյան փողոցում, դրված է մի աթոռ, որտեղ 60-անց մի տղամարդ անցորդների կոշիկներն է մաքրում ու այդպիսով գումար աշխատում: Ըստ դերասանի՝ դա նսեմացուցիչ աշխատանք է, որը պետք է արգելվի ընդհուպ միջեւ կառավարության կողմից:

«Տարիներ շարունակ այցելում եմ Թումանյանի փողոցում գտնվող ռեստորաններից մեկը, ու միշտ տեսել եմ, որ այդ տարածքում դրված է մի աթոռ, որը նախատեսված է փողոցում կոշիկ մաքրելու համար, իսկ դա եկել է թուրքական մշակույթից: Սակայն միշտ մտածել եմ, որ դա դեկորացիոն բնույթ է կրում, ավելի ուշ նկատեցի, որ աթոռի դիմաց դրված են խոզանակներ, կոշիկներ մաքրելու համար նախատեսված այլ պարագաներ, այդ ժամանակ էլ կարծեցի, որ հարմար բան են մտածել՝ մարդիկ կարող են ցանկության դեպքում իրենք մաքրեն իրենց կոշիկներն ու անցնեն, թեեւ այս դարում դրա համար ավելի ժամանակակից ապարատներ կան: Եվ վերջապես վերջերս երեկոյան ռեստորանից դուրս եկա՝ զբոսնելու, եւ նկատեցի այդ աթոռին նստած մի անչափահաս տղայի, իսկ նրա ոտքերի դիմաց նստած 60-անց տղամարդու, որը այդ տղայի կոշիկներն էր մաքրում: Այդ պահին չկարողացա զայրութս զսպել ու անտարբեր անցնել եւ սկսեցի հեռախոսովս նկարել այդ տեսարանը, որպեսզի հետո բողոքեմ: Սակայն այդ պահին մի քանի հոգի եկան, ծաղրական տոնով եւ նույնիսկ վիրավորանքներ հնչեցնելով՝ ասացին, թե դա իմ գործը չէ, տղամարդն ուզում է, զբաղվում է այդ գործով, ոչ մեկ նրան չի ստիպել: Բայց այստեղ կա շատ կարեւոր մի հարց. Այլ բան, եթե այդ մարդը դուրս գար փողոց ու որոշեր տվյալ կերպով գումար աշխատել, սակայն այս դեպքում ակնհայտ է, որ այդ աթոռի դիմաց նստած մարդն աշխատում է ուրիշի համար, այսինքն՝ դա ինչ-որ մեկի բիզնեսն է, եւ այս մարդն էլ ճար չունենալով՝ ստրուկի կարգավիճակով է գումար աշխատում անհոգի մարդկանց մոտ:

Կարծում եմ՝ մեր նոր կառավարությունը պետք է անդրադառնա այս խնդրին: Հետաքրքիր է՝ այդ աթոռի տերը կամ դրա մեջ վատ բան չտեսնողները, ինչպե՞ս կվերաբերվեն, երբ թրքախառնուրդ պարսիկը գա, վճարի եւ դեմ տա իր կոշիկները, որպեսզի այդ հայ մեծահասակ մարդը դրանք մաքրի: Հավատացնում եմ՝ ոչ մեկի դեմ անձնական ոչինչ չունեմ, իմ բարձրացրած հարցը միայն տվյալ երեւույթի դեմ է, որը, կարծում եմ, իսկապես շատ տգեղ է եւ նսեմացուցիչ»,- պատմեց Էմիլ Գալստյանը՝ նշելով, որ ցանկություն ունի անգամ բողոքի ակցիա կազմակերպել իր համար այդ կարեւոր խնդիրը վերացնելու նպատակով:

Նկատելի է, որ Էմիլը հաճախ է վիճաբանությունների կենտրոնում հայտնվում, եւ շատերը նրան կոնֆլիկտային մարդ են համարում:

Այս մասին խոսելիս՝ դերասանը ժպիտով նկատեց. «Գուցե ամենասկանդալային հայտնին եմ: Իսկ իրականում, յուրաքանչյուրի մոտ է լինում կոնֆլիկտներ, ուղղակի իրենց չեն ճանաչում, իրենք ուշադրության կենտրոնում չեն, եւ իրենց չեն նկարում ու տեսանյութը տեղադրում համացանցում»: Հարցին, թե Էմիլ Գալստյանն իրեն տաքարյուն մարդ համարո՞ւմ է, պատասխանեց. «Տաքարյուն եմ դառնում այն ժամանակ, երբ համբերությանս բաժակը լցվում է, իսկ անիմաստ տեղը՝ երբեք»:


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ