Միշտ եմ ցանկացել գնալ այդ քայլին. Ջուսը քթի պլաստիկ վիրահատություն է կատարել

28 օգոստոս 2018 12:52
Միշտ եմ ցանկացել գնալ այդ քայլին. Ջուսը քթի պլաստիկ վիրահատություն է կատարել

Առանց բարդույթների, միշտ անկեղծ ու սկանդալային երգչուհի Ջուսն այսուհետ բառի բուն իմաստով նորովի կներկայանա: Երգչուհին վիրահատել է քիթն ու դրանով զգալի փոփոխություն կատարել դեմքի վրա: Ջուսն իր համար այս կարեւոր քայլի մասին առաջինը պատմել է Life.panorama.am-ին, ինչպես նաեւ լուսանկարներ տրամադրել, որտեղ ակնառու երեւում է քթի նախկին եւ այսօրվա տեսքը:

«Ես իմ ճանաչած միակ հայ երգչուհին եմ, ով քթի պլաստիկ վիրահատություն չէր կատարել: Իրականում, միշտ եմ ցանկացել գնալ այդ քայլին, քանի որ հատկապես պրոֆիլից իմ քիթն ինձ շատ էր բարդույթավորում, անգամ լուսանկարներում ես միշտ Photoshop էի անում, իսկ տեսահոլովակներ նկարահանելիս՝ օպերատորներին զգուշացնում էի՝ ոչ մի դեպքում ինձ պրոֆիից չնկարեն: Ես այն մարդկանցից չեմ, ով ասում է միջնապատի խնդիրներ ունեմ եւ դրա համար եմ վիրահատում. Ես նպատակադրված գնացի պլաստիկ վիրահատության, սակայն բժշկի զննումներից հետո պարզ դարձավ, որ ունեմ շատ լուրջ խնդիր: Չորս տարեկանում ես ընկել եմ՝ վնասելով քիթս, եւ պարզվում է, որ այդ ժամանակ իսկապես լուրջ խնդիր է առաջացել՝ ներսից անցք է բացվել, որը եթե չվիրահատեի, գնալով էլ ավելի կբարդանար եւ քիթս էլ կդեֆորմացվեր: Այնպես որ, ես ճիշտ ժամանակին եմ գնացել՝ ստանալով ոչ միայն գեղեցիկ, այլեւ առողջ քիթ»,- պատմեց Ջուսը:

Երգչուհին առանձնահատուկ խոսեց իր բժշկի մասին:

«Նշածս խնդիրն այնքան լուրջ էր, որ ամեն բժիշկ հանձն չառավ այն շտկել, եւ ես գտա հրաշք բժշկի՝ Աշոտ Հարությունյանին, ում կատարած բոլոր աշխատանքներն ինձ շատ էին դուր եկել: Ես շնորհակալ եմ նրան նվիրված աշխատանքի համար: Իմ  վիրահատությունը բավականին բարդ էր, որը տեւել է 3,5 ժամ, եւ նա իսկապես հրաշալի աշխատանք է կատարել. Այսօր ես ունեմ հրաշալի գեղեցիկ եւ ամենակարեւորը՝ առողջ քիթ: Արդեն կարող եմ նկարվել տարբեր ռակուրսներով, հիմա ես շատ ավելի ինքնավստահ եմ»,- ընդգծեց նա:

Հարցին, թե բարդույթներ չունենալու շնորհի՞վ է, որ Ջուսը ազատ խոսում է իր քթի վիրահատության մասին եւ վստահ տրամադրում իր «առաջ եւ հետո» լուսանկարը, պատասխանեց.

«Ճիշտ եք, ի տարբերություն արտերկրի, Հայաստանում հայտնիները, եւ առասարակ բոլորը հիմնականում թաքցնում են, որ պլաստիկ վիրահատություն են արել, բաց ես դրա իմաստը չեմ տեսնում: Ես իմ երկրագուների հետ միշտ անկեղծ եմ եւ բաց, ավելի հետաքրքիր է ցույց տալ, թե ինչ արդյունքի ես հասել, քան խաբել: Ես անգամ անձնական կյանքս չեմ թաքցնում, եւ այդ ապրելակերպս շատ ճիշտ եմ համարում»:

Երգչուհին խոստովանեց, որ քթի վիրահատությունից հետո երկրպագուների քանակն ավելացել է, սակայն դրանց շարքում նա չի տեսնում իր կյանքի երկրորդ կեսին:

Օրեր առաջ Ջուսը միջոցառումներից մեկի ժամանակ հանդես եկավ յուրօրինակ ոճով՝ դեղին մազերով, որը, նրա խոսքով, գրավել է «L'Oréal Paris»-ի ներկայացուցչին, որի կողմից աշխատանքային հրավեր է ստացել: Երգչուհին դեռեւս չգիտի, թե հրավերն ինչ տեսքով կլինի, բայց չբացառեց իրենց համագործակցությունը:

Այժմ Ջուսն արդեն սպիտակ մազերով է, իսկ եւս մեկ ամսից կունենա հոլիվուդյան ժպիտ.

«Կարծում եմ՝ վերջին տարիներին բոլորն էլ նկատել են, որ ատամնաշարիս բրեկետներ եմ կրում, դրանք շուտով կհանեմ եւ վերջապես կունենամ հոլիվուդյան ժպիտ: Երբ ամբողջովին պատրաստ լինեմ, կլինի նոր գայթակղիչ ֆոտոշարք»,- հավելեց նա:

Աշնան սկզբին Ջուսը կներկայացնի իր նոր տեսահոլովակի պրեմիերան, որը նկարահանվել է դեռեւս գարնան վերջին ամսին:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ