Ես սիրում եմ, որ սիրուն աղջիկները նաեւ շատ խելացի են լինում. Հակոբ Հակոբյանն՝ իր երեք ֆավորիտ կանանց մասին

08 օգոստոս 2018 15:06
Ես սիրում եմ, որ սիրուն աղջիկները նաեւ շատ խելացի են լինում. Հակոբ Հակոբյանն՝ իր երեք ֆավորիտ կանանց մասին

 

Life.panorama.am-ը ներկայացնում է հայկական շոու բիզնեսում հաղորդավար, երգիչ Հակոբ Հակոբյանի երեք ֆավորիտ կանանց: Հրաչուհի Ութմազյան, Արփի Գաբրիելյան եւ Ադրիանա Գալստյան՝ նրանք Հակոբի համար ոչ միայն գեղեցիկ, այլեւ խելացի կանայք են: Ընդ որում՝ Հակոբը երկար մտորումների արդյունքում նշեց այս երեք կանանց՝ հավելելով, որ իր ֆավորիտ կանայք ավելի շատ են:

Ստորեւ ներկայացնում ենք Հակոբ Հակոբյանի մեկնաբանությունները Հարչուհու, Արփիի եւ Ադրիանայի մասին:

«Հրաչուհի Ութմազյան՝ նա իմ լավ ընկերն է, բայց դրա համար չէ, որ առաջինը հենց նրա անունն եմ տալիս: Իմ տարածքում Հրաչուկը միշտ առանձնանում է իր իմացությամբ, խելոքությամբ ու խելացիությամբ, խոսքով եւ ապրելակերպով: Նա ճիշտ մարդ է, ինչը ինձ շատ է դուր գալիս: Ես շատ եմ գնահատում, երբ կինը, բացի թույլ էակ լինելուց, ունի նաեւ իր սկզբունքները, համոզմունքները ու դժվար է կոտրվում: Նրա այդ տեսակը երեւի գալիս է նաեւ ընտանիքից, որովհետեւ իրենց ընտանիքի ներսում մթնոլորտը առանձնահատուկ է: Առհասարակ՝ նրա ընտանիքից յուրաքանչյուրը ուրիշ տեսակ մարդիկ են եւ Հրաչուհին էլ պետք է բացառություն չլիներ: Հրաչուհին նաեւ շատ գեղեցիկ աղջիկ է, նրա ոչ հայկական արտաքինը, յուրահատուկ դիմագծերը՝ փոքրիկ քիթ, հաստ շուրթեր եւ ամենակարեւորը՝ այդ ամենը բնությունից տրված, նրան դարձնում են շատ գրավիչ»,- նշեց Հակոբը:

Հաղորդավար-երգչի հաջորդ ֆավորիտ կինը Արփի Գաբրիելյանն է, ում հետ արդեն տասը տարի է, ինչ մտերիմ է:

«Արփի Գաբրիելյանին առաջին հերթին կառանձնացնեմ՝ որպես ընկեր. Նա ընկերության, հասարակության, հանության, նաեւ վստահ եմ ընտանիքի բոլոր անդամների հանդեպ շատ ճիշտ է վարվում: Այս աղջիկն ինձ համար առանձնանում է իր շփման ունակությամբ, նա շատ լավ գիտի՝ ում հետ, ինչպես շփվել: Գուցե Արփիին առաջին անգամ տեսնողները մտածում են, թե նա այնքան էլ խելացի չէ եւ պարզապես սիրուն աղջիկ է, բայց դա վստահ այդպես չէ. Նրա ուղեղում այնքան ինֆորմացիա կա բոլոր ոլորտներից, որ անգամ դժվար է պատկերացնել, թե ինչպես նա այդ ամենը գիտի: Արփիի հետ կարող ես խոսել կինոյից, բժշկությունից, պատմությունից եւ այլն, ընդ որոմ, եթե նա մի բանի մասին խոսում է, ուրեմն այդ թեմային մինչեւ վերջ է տիրապետում: Արփիենց տանը բոլորն էլ շատ են ընթերցում ու տեղ տալիս գիտելիքին: Ինչ վերաբերում է նրա արտաքին տեսքին, Արփիին ճանաչում եմ դեռեւս ուսանողական տարիներից, եւ կարող եմ վստահ ասել, որ նրա բնական գեղեցկության մասին նոր չէ, որ խոսում են, նա ինստիտուտում գրեթե բոլորի ֆավորիտ աղջիկն էր»,- նկատեց նա:

Հակոբ Հակոբյանի ֆավորիտ կանանց թոփ եռյակը եզրափակում է Ադրիանա Գալստյանը, ում նա ընդամենը վերջերս է ճանաչել՝ իր եւ Արմեն Հովհաննիսյանի տեսահոլովակի նկարահանման ընթացքում, քանի որ Ադրիանան այդ տեսահոլովակի գլխավոր հերոսուհին է:

«Ադրիանա Գալստյանը ինձ համար բացահայտում էր նախ որպես մարդ: Ընդամենը վերջերս եմ ծանոթացել նրա հետ եւ հիացած եմ, թե նա ինչքան լուրջ է մոտենում իր աշխատանքին: Մենք առիթ ունեցանք նկարահանվել մինչեւ լուսաբաց, բայց ես մի վայրկյան անգամ չզգացի ու չկասկածեցի, թե նա հոգնած է: Նա շատ պատասխանատու մարդ է, ունի լսելու եւ խնդիրները լուծելու կարողություն, նա իր ամեն միմիկային ու շարժմանը մոտենում էր շատ խիստ, որպեսզի հնարավորինս ցանկալի արդյունք ստանա: Աշխատանքում նա քմահաճ չէ, չունի այսպես կոչված կապրիզներ, ինչը ուղղակի չափազանց հեշտացնում է նրա հետ աշխատանքը: Կարճ ժամանակում հասկացա, որ Ադրիանան շատ կարդացած ու խելացի է, որն ինձ համար շատ կարեւոր է. Ես սիրում եմ, որ սիրուն աղջիկները նաեւ շատ խելացի են լինում: Ադրիանայի հետ խոսելիս անգամ կհասկանաս, որ նա հաստատ փուչ աղջիկ չէ, նրա գրագետ խոսքն արդեն բավական է: Ի դեպ՝ ինձ շատ է դուր գալիս նաեւ այն հանգամանքը, որ նա, չնայած լեզվաբան է, բայց շարունակում է ինքնակրթվել ու նաեւ փոքրիկ երեխաներին դասավանդել: Այս ամենի հետ հանդերձ՝ նա շատ հանգիստ բնավորություն ունի, շատ խաղաղ աղջիկ է»,- ավարտեց նա:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ