Մենք ընկերներով, քյասիբներով ստեղծեցինք հրաշալի մի վայր․ Ստեփան Ղամբարյան՝ նորաբաց բիզնեսի մասին

21 հուլիս 2018 16:16
Մենք ընկերներով, քյասիբներով ստեղծեցինք հրաշալի մի վայր․ Ստեփան Ղամբարյան՝ նորաբաց բիզնեսի մասին

Ստեփան Ղամբարյանը, Սոս Ջանիբեկյանն ու նրանց ընկերները նոր բիզնես ունեն. Օրերս քաղաքի կենտրոնում՝ Աբովյան 3/1 հասցեի երկրորդ հարկում բացվել է երեւանյան կոլորիտով նոր ժամանցի վայր, որը կոչվում հենց այդպես՝ «Երկրորդ հարկ»: Նոր բիզնեսի մասին Life.panorama.am-ը զրուցել է դերասան Ստեփան Ղամբարյանի հետ:

«Ես ու Սոսը շատ մտերիմ ենք, մեր պարագայում ընկերներ բառը մի քիչ թույլ է թվում՝ մենք ավելի շատ ենք, քան ընկերները, քան եղբայրները: Հենց այդ հանգամանքն էլ պատճառ դարձավ, որ երբ Սոսն առաջարկեց միասին աշխատել մեր ոլորտից դուրս, ես մեծ սիրով ու վստահությամբ համաձայնեցի: Ասեմ, որ «Երկրորդ հարկի» գաղափարը հենց Սոսինն ու մեր մյուս ընկերներինն է եղել, ինձ այդ գործընթացի գրեթե ավարտին Սոսն առաջարկեց միանալ իրենց, իսկ ես վաղուց ունեի գաղափար սեփական բիզնես ունենալու, արդյունքում՝ մեր ցանկությունները համընկան եւ ես էլ միացա նրանց»,- պատմեց Ստեփանը:

Ի դեպ՝ սրճարանի սեփականատերերը շատ են, հայտնի են միայն Սոսը, Ստեփանը եւ ռեժիսոր Գրիգ Վահրամյանը: Սա ընկերական բիզնես է:

«Մենք ընկերներով, քյասիբներով ստեղծեծինք հրաշալի մի վայր, որը, կարծում եմ, կդառնա երեւանցու ամենասիրելի վայրերից մեկը»,- նկատեց նա:

«Երկրորդ հարկում» այցելելով՝ մարդիկ կարող են լավ երաժշտություն լսել, ինչպես նաեւ գնել հայկական բրենդների իրեր: Սկզբում տղաները մտադրություն են ունեցել նաեւ սրճարանի ներսում գրախանութ բացել, սակայն տեղանքի փոքր լինելու պատճառով դա դեռեւս անկատար է մնացել: Ստեփանը մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ ապագայում այդ բացը կլրացվի, որպեսզի մարդիկ կարողանան ոչ միայն գրքեր գնել, այլեւ սրճարանում լինելու ընթացքում ընթերցանությամբ զբաղվել, հետո տվյալ գիրքը վերադարձնել գրախանութ:

«Աբովյան 3/1 հասցեում գտնվող այս շինությունը ինքնին երեւանայն պատմամշակութային արժեքներից մեկն է, այստեղ մենք ինտերիերը ձեւավորել ենք հենց երեւանայն կոլորիտին, երեւանցուն համահունչ: Մենք, երեւանցի լինելով, հավատարիմ ենք մնացել երեւանցուն, եւ փորձել ենք ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ երեւանցին իրեն իր ափսեում կզգա: Մեր թիմում են նաեւ շատ տաղանդավոր նկարիչներ, օպերատորներ, Վինիլի մասնագետներ, որոնց մասնագիտական գիտելիքների շնորհիվ նաեւ արվեստի հետաքրքիր շունչ կա «Երկրորդ հարկում»: Այնպես որ, մեզ մոտ այցելելով, կարելի է լավ երաժշտություն լսել, վայելել համեղ ուտեստներ եւ զգալ հին ու նոր երեւանյան շունչը»,- հավելեց դերասանը:

Հարցին, թե ըստ Ստեփանի, նրա եւ Սոսի հայտնի լինելու հանգամանքը բիզնեսին կօգնի՞, պատասխանեց.

«Անշուշտ, մեր հայտնի լինելու հանգամանքը իր դրական ներգործությունը կունենա: Մարդիկ, ովքեր մեզ սիրում են, կգան մեզ մոտ նաեւ մեզ հետ շփվելու համար, բայց ոչ միայն դրա համար, մեկ անգամ գալով՝ նրանք կունենան իրենց փոքրիկ անկյունը: Մեր ընկերներն էլ հաճախ են «բողոքում», թե քիչ ենք հանդիպում, ուստի սա շատ լավ առիթ է գալ ու միասին լավ ժամանակ անցկացնել»:

Ստեփանը նախկինում բիզնեսով երբեք չի զբաղվել, առաջին փորձը դերասանը արել է վստահ, թեեւ խոստովանում է՝ միշտ էլ յուրաքանչյուր բանի սկիզբ վախեցնող է, բայց պետք չէ վախենալ, պետք է քայլ անել, որպեսզի հասնել նպատակներին:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ