Ես վստահ եմ, որ ամուսինս ինձնից լավին չի կարող գտնել. Մարիամ Մելիքյան

10 հուլիս 2018 15:06
Ես վստահ եմ, որ ամուսինս ինձնից լավին չի կարող գտնել. Մարիամ Մելիքյան

Ամուսնությունից հետո Թուրքիայում բնակվող մոդել, դերասանուհի Մարիամ Մելիքյանը դստեր հետ Երեւանում է: Նա վերադարձել է հուլիսի 1-ին եւ պատրաստվում է ողջ ամառն անցկացնել հայրենիքում: Life.panorama.am-ի հետ զրույցում Մարիամը պատմեց, որ ընտրության առաջ է կանգնել հանգիստը կազմակերպել Հայաստանում, թե մեկ այլ վայրում,  եւ դերասանուհին ընտրել է սիրելի երկիրը:

«Մեկ այլ վայրում էի պլանավորում անցկացնել ամառային հանգիստս, բայց քանի որ այդ դեպքում Հայաստան գալ չէի կարողանա, ուստի որոշեցի գալ այստեղ, քանզի Հայաստանում անցկացրածս օրերը ամենալավ հանգիստը կլինի ինձ համար: Հիմա այստեղ եմ աղջկաս հետ, բայց շատ շուտով մեզ կմիանա նաեւ ամուսինս, նա եւս այս անգամ երկար ժամանակով է գալու Հայաստան»,- պատմեց Մարիամը:

Դերասանուհու ամուսինն այժմ ընկերների հետ միասին է հանգիստն անցկացնում, հարցին, թե Մարիամը խանդոտ կին չէ՞ եւ հեշտությա՞մբ է համաձայնել, որպեսզի ամուսինն առանց ընտանիքի հանգստի մեկնի, պատասխանեց.

«Ես այդքան անվստահ կնոջ տպավորությո՞ւն եմ թողնում: Իհարկե, ես դեմ չեմ, որ նա առանձին հանգստանա, քանի որ առաջին հերթին ինքս իմ վրա եմ վստահ, հետո նոր՝ ամուսնուս: Ես վստահ եմ, որ ամուսինս ինձնից լավին չի կարող գտնել, եւ առհասարակ, վստահ եմ՝ նրան ուրիշ մեկը չի հետաքրքրի: Ես նրանից այնպիսի վերաբերմունք եմ ստանում, որ հաստատ անհանգստանալու պատճառ չունեմ»:

Մարիամը շուրջ վեց ամիս Հայաստանում չէր եղել, իր խոսքով՝ թղթաբանական խնդիրներն են եղել պատճառը, որ այդքան երկար ժամանակ չի եկել Հայաստան: Հիմա արդեն հարցը կարգավորված է եւ նա կկարողանա ավելի հաճախ վերադառնալ հայրենիք:

«Առաջին անգամ էի այդքան երկար ժամանակով բացակայել Հայաստանից, ասես կարոտին այլեւս չդիմանայի: Բայց քանի որ հարազատներիս եւ հատկապես մայրիկիս հաճախ էի այնտեղ հյուրընկալում, ուստի կարոտս ավելի շատ երեւանյան փողոցների, հայկական սնունդի նկատմամբ էր. քանի որ տեսակով գուրման եմ եւ հատկապես սիրում եմ հայկական խոհանոցը, անհամբեր սպասում էի, որ գամ Հայաստան՝ վայելելու այդ ամենը»,- նկատեց նա:

Ամուսնու վերադառնալուց հետո Մարիամը պլանավորում է ընտանիքով այցելել Հայաստանի տեսարժան վայրեր, որպեսզի թե ամուսինը, թե երեխան ճանաչեն Հայաստանը:

Ի դեպ՝ Երեւանում գտնվելու օրերին Մարիամ Մելիքյանը կհասցնի նաեւ աշխատել: Նա առաջին անգամ հրավեր է ստացել գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու, որը սիրով ընդունել է:

«Դեռեւս անուններ չեմ կարող նշել, բայց կարող եմ ասել, որ շուտով առաջին անգամ կնկարահանվեմ գեղարվեստական ֆիլմում, ընդ որում՝ առաջին անգամ հանդես կգամ ոչ կոմեդիկ նախագծում: Իհարկե, դերս շատ մեծ չէ, քանի որ կազմակերպիչները չգիտեին, որ երկար ժամանակով եմ լինելու այստեղ: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ այդ դաշտում կկատարեմ առաջին քայլս, որից հետո կհասկանամ՝ այդ ոլորտն իմն է, թե ոչ»,- ավարտեց նա:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ