Մամա լինելու մասնագիտությունն արդեն յուրացրել եմ. Անահիտ Կիրակոսյան

06 հուլիս 2018 19:47
Մամա լինելու մասնագիտությունն արդեն յուրացրել եմ. Անահիտ Կիրակոսյան

Անահիտ Կիրակոսյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է: Դերասանուհին մեզ պատմել է որդու ծնունդից հետո կարճ ժամանակ անց աշխատանքին վերադառնալու, արդեն չորս երեխաների մայրիկի պարտավորությունները ըստ արժանվույն կատարելու եւ առաջիկա աշխատանքային ծրագրերի մասին:

Անահիտը նշեց, որ ինչպես առաջին որդու պարագայում, այնպես էլ Մհերի  ծնունդից ընդամենը օրեր անց կրկին անցել է աշխատանքի:

«Երբ առաջին տղաս՝ Հայկը, դեկտեմբերի 25-ին ծնվեց,  դեկտեմբերի 31-ին ես արդեն ուղիղ եթե դուրս եկա, որովհետեւ կար նախապես պայմանավորվածություն, գրված սցենար եւ որևէ մեկը չէր կարող ենթադրել, որ Հայկս ժամանակից շուտ կծնվի: Իսկ արդեն Մհերիս ծնունդից հետո այդ արագ ապաքինման շրջանը ավանդույթ դարձավ, եւ երկու շաբաթ անց ես դարձյալ վերադարձա եթեր»- պատմեց Անահիտը:

Դերասանուհին նկատեց, որ բալիկի խնամքի հարցում իրեն շատ է օգնում ավագ դուստրը:

«Ինձ օգնում են թե մայրս, թե սկեսուրս, բայց առավելապես  օգնում է մեծ աղջիկս. Նա արդեն 16 տարեկան է եւ կարողանում է շատ հարցերում ինձ լիակատար օգնել, անգամ երեկոյան հերթափոխով պահում ենք մեր Մհերին»,- նշեց նա:

Անահիտի խոսքով՝ Մհերի ծնունդից հետո ողջ ընտանիքի առօրյան է փոխվել.

«Հիմա ամեն ինչ Մհերի շուրջ է պտտվում: Մեր ընտանիքում լիակատար ուրախ մթնոլորտ է, միայն ես ունեմ մի փոքր հետծննդյան դեպրեսիա, որը փորձում եմ հաղթահարել»,- նշեց նա:

Ի դեպ՝ հետաքրքրվելով, թե հնգամյա ավագ որդին չի՞ խանդում եղբորը, պատասխանեց.

«Մինչեւ տղայիս ծնունդը այդ մտավախությունն ունեի, բայց հղիության ընթացքում անընդհատ նվերներ ու շոկոլադներ էի բերում Հայկին՝ ասելով, որ դա եղբոր՝ Մհերի կողմից է: Արդյունքում կարող եմ զարմանալիորեն նշել, որ բացարձակապես խանդային իրավիճակներ չեն եղել, եւ անգամ հենց Հայկն է առաձնահատուկ ուշադիր եղբոր հանդեպ, նա կարող է մեզ սաստել, որ ուշադիր լինենք, որ կամաց խոսենք, երբ նա քնած է»:

Խոսելով չորս երեխաների մայրիկի կարգավիճակի պատասխանատվությունից՝ Անահիտը հավելեց.

«Հայկիս ծնվելու ժամանակ աղջիկներս փոքր էին, եւ ես կարծես կրկնակի պատասխանատվություն ունեի իրենց երեքի նկատմամբ, հիմա այդ իմաստով ամեն ինչ այլ է, թեեւ նրանք արդեն չորսն են, բայց երկուսն ինձ օգնական են:  Ընդհանուր առմամբ, իհարկե, դժվարություններ կան, բայց մինչ այս պատասխանատվության տակ ընկնելը, մինչ չորրորդ երեխային ունենալը պատրաստ էի դրան, գիտեի ուր եմ գնում եւ ինչ է ինձ սպասվում: Մեր ընտանիքում ամեն ինչ դասավորվել է այնպես, որ երեխաների հետ կապված դերաբաշխումն ինձ վրա է եւ ես այդ ամենը սիրով եմ անում: Իսկապես այս տարին ինձ համար ծանրաբեռնված է, քանի որ միջնեկ աղջիկս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ է ընդունվում, քննությունների, ավարտական երեկոյի եւ նման այլ հարցերով եմ զբաղված: Հայկս այս տարի դպրոց պետք է գնա, մի խոսքով՝ զբաղվածությունս շատ մեծ է, բայց հաճույքով եմ ամեն ինչ անում. Մամա լինելու մասնագիտությունն արդեն յուրացրել եմ»:

Հարցին, թե հինգերրորդ բալիկի մասին մտածո՞ւմ է, Անահիտը ծիծաղելով նշեց.

«Կարծում եմ՝ վերջ, այլեւս երեխա չեմ ունենա, եւ ինձ թվում է այսքանն էլ բավական է, որ ինձ ասեն՝ բրավո: Բացի այդ, աղջիկներս արդեն մեծ են եւ պետք է զբաղվեմ նրանց կյանքի տարբեր փուլերով»:

Անդրադառնալով աշխատանքային գործունեությանը՝ Անահիտը նկատեց, որ թատրոնում դեռեւս դեկրետային արձակուրդում է, հրավեր ունի իրանական եւս մի քանի ֆիլմերից, եւ բացի այդ շարունակում է նկարահանվել «Անուղղելիները» հեռուստասերիալում, որտեղ նրա կերպարը հղի էր, հիմա նա եւս ծննդաբերել է եւ սերիալում եւս ծնվել է փոքրիկ Մհերը: Հարցին, թե իր փոքրիկին անհրաժեշտության դեպքում կնկարահանի սերիալում, Անահիտը չբացառեց.

«Եթե կարիք լինի, ինչու ոչ, որդիս կլինի Մհերի դերում, քանի որ չեմ կարծում, թե որեւէ այլ մեկն իր նորածնին կվստահի ու կթողնի նկարահանել»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ