Սրտիս ասես մի բան վկայում էր, ցանկացա տեսնել Նադյային, դրանից 15-20 րոպե անց ընկերուհիս մահացավ. Գայանե Հովհաննիսյան

03 հուլիս 2018 20:15
Սրտիս ասես մի բան վկայում էր, ցանկացա տեսնել Նադյային, դրանից 15-20 րոպե անց ընկերուհիս մահացավ. Գայանե Հովհաննիսյան

Երեկ երկարատեւ ծանր հիվանդությունից  մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր արտիստուհի Նադեժդա Սարգսյանը: Միշտ ժպտացող, ուժեղ, պայքարող Նադյան իր օրինակով ապացուցեց՝ կյանքը պետք է սիրել, պայքարել ամեն օրվա համար, հավատալ ու հուսալ, եւ երբեք ու երբեք կանգ չառնել, եթե անգամ ճակատագիրը քեզ համար մեծ փորձություններ է պատրաստել:

Նադեժդա Սարգսյանի կորուստը մեծ է ոչ միայն իր հարազատների եւ ընկերների, այլեւ հայկական մշակույթի համար: Նրա դպրոցն անցած շատ երգիչ-երգչուհիներ կշարունակեն իր ձեռագրով աշխատել եւ անընդհատ հիշել՝ նպատակին հասնելու համար պետք է գործել, չթուլանալ, չծուլանալ:

Նադյան լավ մասնագետ լինելուց զատ՝ նաեւ հրաշալի ընկեր էր, նրա ընկերական շրջանակում տարիքային սահմանափակում չկար: ՀՀ վաստակավոր արտիստուհի Գայանե Հովհաննիսյանը Նադյայի 45 տարվա ընկերուհին էր: Life.panorama.am-ի հետ զրույցում Գ. Հովհաննիսյանը պատմեց ընկերուհու հետ վերջին հրաժեշտի մասին՝ մահից րոպեներ առաջ:

«Վերջին տասը օրն անընդմեջ եղել եմ հիվանդանոցում՝ նրա կողքին, որովհետեւ այլ կերպ լինել չէր կարող: Իսկ երեկ, երբ նա արդեն գիտակցությունը կորցրած վերակենդանացման բաժնում էր, ընկերուհուս հետ որոշեցինք մտնել նրա մոտ՝ չնայած Նադյայի քույրերի հորդորներին, որ կարիք չկա: Սրտիս ասես մի բան վկայում էր, ցանկացա տեսնել Նադյային, դրանից 15-20 րոպե անց ընկերուհիս մահացավ: Ես դա երբեք, կյանքում չեմ մոռանա, այդ պահը ինձ հետ կլինի մինչեւ կյանքիս վերջ. Դա հրաժեշտ էր ընկերուհուս»,- պատմեց Գայանե Հովհաննիսյանը:

Նադեժդա Սարգսյանը պայքարում էր դարի չարիքի՝ քաղծկեղի դեմ: Նա ամեն վայրկյան կռիվ էր տալիս իր կյանքի համար:

«Եթե նա այդքան ուժեղ չլիներ ու կռիվ չտար այդ հիվանդության հետ, երեւի նա ութ տարի չէր կարողանա պայքարել այդ հիվանդության դեմ: Ինչպես բժիշկներն են ասում՝ բացառիկ երեւույթ է ունենալ այդ ախտորոշումն ու ութ տարի ապրել: Բժիշկներն անգամ զարմացած են, որ նա կարողացել է դիմակայել այսքան տարի: Իսկ այդ ամենը խոսում է այն մասին, որ Նադյան ուժեղ կին էր, նա մեծ կամքի ուժ ուներ, նա շատ էր սիրում կյանքը»,- նկատեց նա:

Խոսելով իրենց ընկերության մասին՝ մեր զրուցակիցը հիշեց.

«Մենք բազմաթիվ հյուրախաղեր ենք ունեցել, անմոռանալի օրեր ենք ապրել, միասին դժվար օրեր էլ ենք անցել: Հյուրախաղերի ժամանակ հաճախ էր պատահում, որ չէինք հասցնում գնումներ անել ու ստիպված էինք լինում հացի կամ պանրի մեկ կտորը կիսել ու միասին ուտել: Մենք միշտ մեկս մյուսի մեջքին կանգնած ենք եղել, մենք իրոք մաքուր ու անկեղծ ընկերություն ենք արել միասին, որն անհամեմատելի էր, ինձ համար չափազանց թանկ ու կարեւոր: Շատ կցանկանայի, որ Նադեժդա Սարգսյանի պես մարդիկ մի քիչ շատ լինեին, որոնց վրա կարող  էիր հույս դնել եւ վստահ լինել, որ նա երբեք ոչ մի հարցում քեզ չի խոչընդոտի»:

Զրույցի վերջում Գայանե Հովհաննիսյանն ընդգծեց.

«Նադյայի մասին կարելի է խոսել անվերջ ու անսահման: Նա այն վառ մարդկանցից է եղել, որն իր կյանքում եւ լավ ընկեր էր, եւ լավ կին, հրաշալի մայր ու արվեստագետ: Նա, մեկ բառով ասած, լավ մարդ էր: Նա իրեն ոչ մի բանում չէր խնայում, ամեն ինչ անում էր՝ դիմացինի համար: Նադեժդան լիովին տրվում էր թե ընկերությանը, թե աշխատանքին: Նադյայի հետ մենք շատ երկար տարիներ ենք աշխատել, նա իմ առաջին ընկերուհին է եղել, որը շարունակվում է առ այսօր՝ ուղիղ 45 տարի»:


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ