Ինչպե՞ս կարող ես հեշտ բաժանվել մեկից, ով քեզ հետ է, քո մեջ և քո մտքում այդքան տևական ժամանակ. Իննա Խոջամիրյան

02 հուլիս 2018 15:22
Ինչպե՞ս կարող ես հեշտ բաժանվել մեկից, ով քեզ հետ է, քո մեջ և քո մտքում այդքան տևական ժամանակ. Իննա Խոջամիրյան

«Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը» հեռուստասերիալն արդեն պատմություն է: Այս սերիալը դերասանուհի Իննա Խոջամիրյանի կարիերայի համար վճռորոշ էր, այստեղ նա կյանք տվեց Էլենին, սիրելի դարձրեց նրան եւ տպավորվեց այնքան, որ ավարտից անմիջապես հետո երկրպագուները ակտիվորեն իրենց «բողոքն» են արտահայտում ու պահանջում երկրորդ եթերաշրջան՝ տեսնելու, թե դպրոցից դուրս ինչ է կատարվում Էլենի եւ նրա ընկերների հետ:

Life.panorama.am-ի հետ զրույցում Իննա Խոջամիրյանը ամփոփել է այս նախագծում իր կատարած աշխատանքն ու պատմել Էլենից բաժանվելու դժարության մասին:

«Ցանկացած բանից եւ որեւէ մեկից, ինչին կամ ում նվիրվում եմ, դժվարությամբ եմ պոկվում: Չնայած ինչ էլ անելիս լինեմ, միեւնույն է, մեծ սիրով եմ անում, բայց «Էլենի օրագիրը» նախագծում աշխատել եմ յուրօրինակ նվիրվածությամբ։ Միգուցե դեռ հավատս չի գալիս, որ նախագիծն ավարտվեց, կամ չափազանց բարձր ջերմաստիճանը դրսում թույլ չի տալիս սառը դատել, բայց ես դեռ հոգով եւ մտովի մնացել եմ աշխատանքային պրոցեսի մեջ: Հուսամ՝ հենց հանգստի մեկնեմ, գործնական այս զգաստությունը կթոթափվի»,- ժպիտով նկատեց Իննան:

Դերասանուհին վստահ նշեց.

«Ես ապրեցի այս նախագիծը՝ բառի ամենալայն իմաստով: Ապրեցի ամեն մի օրը, աշխատեցի գրեթե նկարահանող անձնակազմին հավասար, շաբաթը 5 օր՝ առավոտյան 9-ից մինչեւ օրվա սահմանված ավարտ: Ես ողջ էությամբ առաջին անգամ մտա կադրից այն կողմ աշխատող մարդկանց դրության մեջ (իմիջիայլոց՝ այս պրոյեկտի շրջանակներում անասելի կապվեցի նրանց հետ), տանջվեցի, արեցի հնարավորը, մի աննշան ժամանակահատված ծուլացա, հետո նորից ոտքի կանգնեցի. ամեն-ամեն բան հասցրեցի անել: Այս նախագիծն ինձ անասելի կոփեց: Ոչ թե նոր մարդկանց, այլ մարդկային նոր տեսակներ ճանաչեցի, մտերմացա, հիասթափվեցի, սիրեցի, ընկերացա...»:

Իննան նկատեց նաեւ, որ նախագծի եւ իր կերպարի շնորհիվ  կյանքի համար կարեւոր գիտելիքներ է ձեռք բերել.

«Նախագիծն ու Էլենը գլոբալ հաշվով ինձ սովորեցրին ճիշտ պահերին լռել, համբերատար ու ամենակարեւորը՝ ներողամիտ լինել ոչ միայն աշխատանքային կոնտեքստում, այլեւ՝ կյանքում»,- նկատեց նա:

Իննան խոստովանեց՝ իր հերոսուհուն նվիրվածությունն այնքան մեծ է եղել, որ բաժանվելը դժվար է եղել:

«Էլենի հետ շուրջ 10 ամիս ապրեցի: Ինչպե՞ս կարող ես հեշտ բաժանվել մեկից, ով քեզ հետ է, քո մեջ եւ քո մտքում այդքան տեւական ժամանակ: Ես Էլենին բաց եմ թողել, ինչպես նախորդ մարմնավորած կերպարներիս՝ իրենց ժամանակին, իսկ ինչ բաց ես թողնում կյանքիցդ, այնուամենայնիվ, հետք է թողնում»,- ընդգծեց նա:

Դերասանուհին նկատեց նաեւ, որ նախագծի շնորհիվ նոր ընկերներ է ձեռք բերել, բայց նաեւ որոշ մարդկանցից է ազատվել.

«Նախագծի ընթացքում հասցրեցի նոր ընկերներ ձեռք բերել, եւ արդեն գործընկերոջից ընկեր դարձած մարդկանց մեջ նորը բացահայտել: Անուններ չեմ ուզում նշել, բայց շատերին կարողացա այլ աչքով նայել, շատերի հետ մտերմացա, շատերից հետ քաշվեցի. Կյանք է, ամեն բան էլ պիտի պատահի»,- հավելեց նա:

Հարցին, թե կցանկանա՞ նախագիծը երկրորդ եթերաշրջան ունենա, պատասխանեց.

«Հետաքրքրական փաստ է՝ ինձ հուզում է, թե ինչ կլինի Էլենի կյանքում դպրոցն ավարտելուց հետո, ինչպիսի՞ ընթացք կստանան Էլենի եւ Մաքսի հարաբերությունները, ի՞նչ ճակատագրի կարժանանա ամեն ինչ կորցրած եւ միաժամանակ ամեն ինչ ունեցող, բայց եւ այնպես՝ միայնակ աղջնակը: Այս պահին ոչինչ չեմ կարող ասել 2-րդ եթերքշրջանի մասին. ամեն ինչ կլինի այնպես, ինչպես կորոշի մեր ղեկավարությունը: Եթե այնուամենայնիվ այն լինի՝ ես մեծ սիրով կրկին կմարմնավորեմ Էլենին»:

Ի դեպ՝ «Էլենի օրագրի» վերջին  նկարահանման օրը Իննա Խոջամիրյանը ավարտել է նաեւ համալսարանը:

«Վերջին զանգի նկարահանման օրը պաշտոնապես ավարտեցի համալսարանը: Այնքան քիչ ժամանակ ունեի վազել դիպլոմ ստանալու, որ համալսարան եմ ներկայացել Էլենի հագուստով, 2 պոչ կապած, իսկ կրծքիս՝ ավարտական զանգից: Դիպլոմ հանձնող կինը ենթադրեց, թե այդպես եմ պատրաստվել դիպլոմ ստանալու արարողությանը,- ժպիտով պատմեց նա ու շարունակեց,- այդ երկու կարեւոր իրադարձությունների համընկնումը, միանշանակ, խորհրդանշանական էր. իմ կյանքում երկու կարեւոր երեւույթներ եզրափակվեցին ու պատմություն դարձան հենց նույն օրը: Չգիտեմ ինչ խորհուրդ ուներ սա եւ ինչ ելք կունենա, բայց այս պահին ոգեւորված եմ»:

Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ դերասանուհին հավելեց.

«Հրավերների եւ առաջիկա պլանների մասին չեմ կարող խոսել ընդհանրապես, միայն կարող եմ ասել, որ ինչ նորություն էլ ունենամ, իմ հեռուստադիտողը, միանշանակ, առաջինը կիմանա այդ մասին»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ