Երկրորդ եթերաշրջանին երկրպագուներից առավել հենց դերասաններն են սպասում. Սիսիան Սեփանյանը՝ «Էլենի օրագրի» ավարտի մասին

30 հունիս 2018 20:10
Երկրորդ եթերաշրջանին երկրպագուներից առավել հենց դերասաններն են սպասում. Սիսիան Սեփանյանը՝ «Էլենի օրագրի» ավարտի մասին

Ավարտվեց «Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը» հեռուստասերիալը: Այս նախագիծը մեծ հաջողություն բերեց դերասանական կազմից շատերին: Life.panorama.am-ը հեռուստասերիալի ավարտի, իր կերպարի, ինչպես նաեւ «Էլենի օրագրի»՝ հնարավոր երկրորդ եթերաշրջանի մասին զրուցել է դերասան Սիսան Սեփանյանի հետ, ով այս սերիալում մարմնավորում էր գլխավոր հերոսներից մեկին՝ Լեւոնին:

Սիսիանը խոստովանեց՝ տխրում է, որ նախագիծն արդեն պատմություն է:

«Այս մեկ տարվա ընթացքում շատ էի կապվել կերպարիս՝ Լեւոնի հետ, եւ հիմա տխրում եմ, որ բաժանվել եմ նրանից: Տխրում եմ, որ իմ եւ Դավիթ Հակոբյանի աշխատանքն ավարտվեց. Շատ կկարոտեմ մեր համատեղ տեսարանները: Միաժամանակ՝ ուրախ եմ, որ մեր հայկական սերիալային դաշտում հայտնվեց այնպիսի նախագիծ, որը գերեց գրեթե բոլորին. «Էլենի օրագիրը» սիրում էին թե փոքրերը, թե երիտասարդները եւ թե մեծերը, քանի որ այստեղ չկար կրիմինալ, չկար սպանություն, կար դպրոցական շատ պարզ ու հասարակ սեր, ծնող եւ երեխա հարաբերություն, դասընկերների միջեւ կապ: Կարծում եմ՝ հայկական սերիալային արտադրության մեջ նման երկրորդ նախագիծ չկա»,- ընդգծեց նա:

Ամփոփելով «Էլենի օրագրում» իր կատարած աշխատանքը՝ Սիսիանը նշեց.

«Այս հեռուստասերիալում ես գտա նոր ընկերներ, փորձառություն ձեռք բերեցի, ինչպես նաեւ առիթ ընձեռնվեց մեկ անգամ եւս աշխատել պր. Հակոբյանի հետ, որի համար շատ-շատ ուրախ եմ: Նաեւ հնարավորություն ունեցա ինձ փորձել 16 տարեկանի դերում:  Ասեմ, որ նկարահանման առաջին իսկ օրից ամեն ինչ արել եմ, որ կերպարս հավաստի լինի, որպեսզի կարողանամ փոխանցել 15-16 տարեկանի հոգեբանությունը, քայլերի դրդապատճառները: Սա իմ ամենակարեւոր խնդիրն էր, որը փորձել եմ անել մինչեւ վերջին նկարահանման օրը»:

Սիսիանը նկատեց նաեւ, որ այս նախագծի շնորհիվ մտերմացել է Միկա Խափլանյանի հետ:

«Էդգար Իգիթյանի հետ վաղուց էինք մտերիմ, իսկ Միկան, ում կերպարը՝ Զորին, մտերմացավ Լեւոնի հետ, իրական կյանքում եւս իմ լավ ընկերը դարձավ»,- հավելեց նա:

«Էլենի օրագիրը» մեծ տարածում գտավ հատկապես պատանիների շրջանում, այդ իսկ պատճառով  վերջին նկարահանմանը ներկա գտնված երկրպագուները պարզապես «պահանջել» են երկրորդ եթերաշրջան նկարահանել: Հարցին, «Էլենի օրագիրը» շարունակություն կունենա, թե ոչ, Սիսիանը պատասխանեց.

«Երկրորդ եթերաշրջանին երկրպագուներից առավել հենց դերասաններն են սպասում: Ինքս շատ կցանկանամ կրկին Լեւոնի կերպարը խաղալ, տեսնել, թե ինչ է լինում նրա եւ նրա ընկերների հետ: Բայց կլինի՞, թե՞ ոչ երկրորդ եթերաշրջան, ինքս չգիտեմ: Այդ ամենը քննարկումների փուլում է»:

Անդրադառնալով, թե դերասանն ինչ ծրագրեր ունի առաջիկայում, պատասխանեց.

«Մայիսին խաղացի «Կալիգուլա» ներկայացման մեջ, հիմա կրկին զբաղված եմ այդ ներկայացման փորձերով, որը սեպտեմբերին նորից կխաղանք»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Գովազդ