«Միսս Հայուհի 2018»-ի հաղթողը կամասնակցի նաև «Միսս Աշխարհ» մրցույթին. Գոհար Հարությունյանը ներկայացրել է մրցույթի մանրամասները

26 հունիս 2018 15:24
«Միսս Հայուհի 2018»-ի հաղթողը կամասնակցի նաև «Միսս Աշխարհ» մրցույթին. Գոհար Հարությունյանը ներկայացրել է մրցույթի մանրամասները

Հուլիսի 8-ին կկայանա «Միսս Հայուհի 2018»-ը: Այս մասին Life.panorama.am-ը զրուցել է մրցույթի կազմակերպիչ, «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» տիտղոսակիր գեղեցկուհի Գոհար Հարությունյանի հետ:

«Հունիսի 17-ին կայացավ «Միսս Հայուհի 2018»-ի մասնակիցների վերջնական ընտրությունը: Ասեմ, որ այս տարի մեծ թվով աղջիկներ չեն հայտագրվել, գուցե շատերը մտավախություն ունեին եւ չէին ռիսկել փորձել, փոխարենը շատ ավելի ակտիվ էր սփյուռքը: Եթե անցյալ տարի 400 հոգուց ընտրել ենք 24-ին, ապա այս տարի 200-ից ընտրվել են 21-ը»- նշեց Գոհարը՝ հավելելով, որ հուլիսի 8-ին կմասնակցեն աղջիկներց միայն 20-ը, քանի որ մինչ այդ նրանցից կընտրվի «Միսս Տիեզերք» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը:

«Հուլիսի 4-ին ունենալու ենք շատ գեղեցիկ փակ միջոցառում, որտեղ աղջիկները կներկայացնեն իրենց տաղանդները: Այդ օրը լողազգեստով եւ երեկոյան հագուստով ներկայանալուց զատ, կլինի նաեւ ոչ պաշտոնական շփում աղջիկների հետ, իսկ արդեն վերջում կընտրվի «Միսս տաղանդ»-ը, որի անունը կհրապարակվի միայն հուլիսի 8-ին, եւ ամենակարեւորը՝ կընտրվի «Միսս Տիեզերք Արմենիա» հաղթողը, ով արդեն ամիսներ անց «Միսս Տիեզերք» հեղինակավոր մրցույթում կներկայացնի Հայաստանը»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ի դեպ՝ Գոհար Հարությունյանին հաջողվել է ձեռք բերել ինչպես «Միսս Տիեզերք», այնպես էլ «Միսս աշխարհը» միջազգային մրցույթներում ներկայանալու իրավունքները, այնպես որ «Միսս Հայուհի 2018»-ը հաղթանակած աղջիկը կամասնակցի նաեւ «Միսս Աշխարհ» մրցույթին:

Կազմակերպիչը հետաքրքիր փաստ արձանագրեց.

«Գուցե անցյալ տարվա քննադատություններից ելնելով՝ այս տարի հայտագրվել են բավականին բանիմաց աղջիկներ, նրանցից շատերը բանասերներ են, լրագրողներ, տիրապետում են լեզուների: Այսինքն՝ աղջիկները գուցե անցյալ տարի մրցույթը դիտելուց հետո վստահ են եղել, որ իրենք եւս կարող են փորձել եւ շատ ավելի պատրաստված ներկայանալ: Այս տարվա աղջիկները հասրակաության պահանջներին համապատասխան են, ինչը, կարծում եմ, միայն դրականորեն կարող է անդրադառնալ մրցույթի վրա»:

Այս օրերին ընտրված աղջիկները արդեն իսկ սկսել են մրցութային օրերի շրջանակում այցելությունները տարբեր տեսարժան վայրեր, նրանք կունենան հետաքրքիր հանդիպումներ, կմասնակցեն բարեգործական երեկույթների եւ կպատրաստվեն մրցութային օրվան:

«Աղջիկներն արդեն ընկերացել են, միասին լավ ժամանակ են անցկացնում: Հուսամ, որ այս տարի եւս աղջիկները լավ հիշողություններով ու նոր ընկերուհիներ ձեռք բերած կվերադառնան տուն»,- նկատեց նա:

Ի դեպ՝ անցյալ տարվա մասնակիցներից եկուսը այս տարի դաձյալ կփորձեն իրենց ուժերը «Միսս Հայուհի 2018»-ում:

Հուլիսի 8-ին՝ ժամը 21:00-ին, «Միսս Հայուհի 2018»-ը կհեռարձակվի «Շանթ» հեռուստաընկրությամբ, որն ամեն տարի հեռարձակել է «Միսս Տիեզերք» մրցույթը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ