Հանդիսատեսին սպասվում է գունեղ տեսահոլովակ. Գոռ Հակոբյանը՝ իր և Քրիստինա Եղոյանի զուգերգի մասին

22 հունիս 2018 20:04
Հանդիսատեսին սպասվում է գունեղ տեսահոլովակ. Գոռ Հակոբյանը՝ իր և Քրիստինա Եղոյանի զուգերգի մասին

«Ֆուլ հաուս»-ից հայտնի դարձած Գոռ Հակոբյանը եւ Քրիստինա Եղոյանը իրենց երկրպագուների  համար անկակնկալ են պատրաստում: Շատ շուտով դերասանները, որոնք նաեւ երգում են, միասին դուետ կներկայացնեն: «Ամառ ա»՝ այսպես է կոչվում նրանց համատեղ աշխատանքը, որի մանրամասների մասին Գոռ Հակոբյանը պատմել է Life.panorama.am-ին:

«Քանի որ ես եւ Քրիստինան հանդիսանում ենք նույն թիմում աշխատող արտիստներ, որպես այդպիսին առաջարկ չի եղել։ Կար պայմանավորվածություն հանդես գալ դուետով, որն էլ իրականացվեց»,- նշեց Գոռը:

Ի դեպ՝ այս երգի հեղինակը եւս նա է:

«Երգի հեղինակը այս անգամ եւս՝ ես եմ։ Գրվել էր մի քանի երգ, որոնցից ընտրեցինք այս մեկը։ Ամառվա թեմայով ռիթմային երգ է, որը, կարծում եմ, շատ համահունչ կլինի այս շրջանում: Երգի ընտրության հարցում մեծ դեր է խաղացել Արմեն Պետրոսյանը։ Երգը գրելիս հաշվի եմ առնում ամեն ինչ, մի քանի անգամ քանդում եւ հավաքում եմ, որ անհամաձայնությունների տեղիք չտա»,- նկատեց նա։

Գոռը հանդես է գալու իր ամենասիրելի ոճում.

«Այս անգամ ես հանդես եմ գալիս իմ ամենասիրելի ոճով՝ ռեփով, իսկ Քրիստինան գեղեցկացնում է այն։ Մնացածը կդատի հանդիսատեսը»,- ասաց մեր զրուցակիցը:

Հանրությանը սպասվում է գունավոր, թեժ ու ուրախ տեսահոլովակ, որի ռեժիսորը, ինչպես Գոռի նախորդ աշխատանքների դեպքում, այս անգամ եւս Կարեն Ամյանն է:

«Կարենի հետ միշտ հեշտ եմ աշխատում։ Տեսահոլովակը նկարել ենք Երեւանից դուրս։ Հանդիսատեսին սպասվում է գունեղ, հագեցած տեսահոլովակ»,- հավելեց նա:

Զրույցի վերջում հարցին, թե Գոռ Հակոբյանն ամռան ընթացքում միայն կաշխատի՞, թե հանգստի համար եւս ժամանակ կգտնի, պատասխանեց.

«Քանի որ նոր եմ վերադարձել ԱՄՆ-ից, ինձ թվում է, որ այս ամռան հանգիստը ես արդեն վայելել եմ։ Ինձ համար ամառը լինելու է բուռն աշխատանքային»:

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ