Մենք ունեինք կենցաղային անհամատեղելիություն. Գևորգ Գրիգորյանն՝ ամուսնալուծության մասին

05 հունիս 2018 16:27
Մենք ունեինք կենցաղային անհամատեղելիություն. Գևորգ Գրիգորյանն՝ ամուսնալուծության մասին

Երեկ մամուլում տարածվեց, որ դերասան Գեւորգ Գրիգորյանը ամուսնալուծվել է, դերասանն անձամբ էր այդ մասին հայտնել իր հարցազրույցներից մեկում: Տարեդարձի օրն իր ձեռքբերումների մասին խոսելիս՝ դերասանը նշել է՝ «Ամենամեծ ձեռքբերումս իմ շրջապատի լավ մարդիկ են, ովքեր մնացել են կողքիս. շատերը եկան-գնացին, բայց մնացին նրանք, ովքեր կան: Ի դեպ՝ ամենավերջին ձեռքբերումս այն է, որ բաժանվել եմ կնոջիցս. ավելորդից ազատվելը նույնպես ձեռքբերում է»:

Այս թեմայի շրջանակում Life.panorama.am-ը կապ հաստատեց Գեւորգի հետ՝ պարզելու, թե ինչն է պատճառ հանդիսացել ամուսնալուծվելու համար: Ի դեպ՝ ճիշտ մեկ տարի առաջ այս օրը դերասանը հայտարարեց իր երջանիկ ամուսնության մասին. նա եւ նախկին կինը ամուսնացել էին 2017թ-ի հունիսի 4-ին:

«Մեր ամուսնալուծության պատճառների մասին մանամասներ չեմ ցանկանա հայտնել, միայն կասեմ, որ մենք ունեինք կենցաղային անհամատեղելիություն, որն էլ մեծ հաշվով բերեց ամուսնալուծության: Ասելով, որ կնոջիցս բաժանվելը ձեռքբերում է, ես նրան վիրավորել չեմ ցանկացել, պարզապես, կարծում եմ, որ իսկապես ձեռքբերում է ազատվել այն ամենից, ինչից վատ ես զգում»,- նշեց դերասանը:

Գեւորգի նախկին կինը ուկրաինուհի է, հարցին, թե գուցե տարբեր ազգություններ ունենալն է հանգեցրել կենցաղային անհամատեղելիության, պատասխանեց.

«Իհարկե, ամենակարեւոր ֆոկտոներից մեկը հենց դա էր: Այդ պատճառով, հանուն Հայաստանի Հանրապետության, հաջորդ կինս հայուհի կլինի»:

Գեւորգ Գրիգորյանը վստահեցրեց՝  իրենց բաժանությունը այլ կնոջ պատճառով չի եղել: Եվ չնայած ամուսնալուծվելու ցանկությունը եղել է դերասանինը, սակայն ի վերջո նրանք երկուսով են համաձայնության եկել:


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ