Շատ ուրախ եմ, որ իմ երեխայի քավորն իմ ընտանիքի ամեն օրվա հարազատ ընկերն է. Արամեն՝ դստեր մկրտության եւ առաջին տարեդարձի մասին

05 հունիս 2018 20:05
Շատ ուրախ եմ, որ իմ երեխայի քավորն իմ ընտանիքի ամեն օրվա հարազատ ընկերն է. Արամեն՝ դստեր մկրտության եւ առաջին տարեդարձի մասին

Երեկ Արամեի եւ Աննա Թովմասյանի դուստրը՝ Աննա Մարիան, դարձավ մեկ տարեկան: Ծնողները դստեր առաջին տարեդարձին նաեւ մկրտել են նրան, որպեսզի փոքրիկն առաջին քայլերը կատարի որպես իսկական քրիստոնյա:

Life.panorama.am-ը տոնական ու հիշարժան օրվա մասին խոսել է երջանիկ հայրիկի՝ Արամեի հետ: Իրականում՝ դստերը նրա ծննդյան օրը մկրտելու գաղափարը հենց իրենն է եղել:

«Կարծում եմ՝ պետք չէ ուշացնել մկրտության արարողությունը: Եթե մարդ ծնվում է քրիստոնյա ընտանիքում, ապա հնարավորինս շուտ պետք է նրան մկրտել ու դարձնել իսկական քրիստոնյա: Անշուշտ, այս թեմայի շուրջ տարբեր կարծիքներ կան, ոմանք կարծում են, որ երեխան պետք է մեծանա եւ գիտակցված գնա այդ քայլին, բայց ես չեմ կարծում, որ դա ճիշտ է»,- ընդգծեց Արամեն:

Աննա Մարիայի մկրտությունը տեղի է ունեցել Սաղմոսավանքում. եկեղեցու ընտրությունը պատահական չի եղել:

«Մեր աղջիկը մկրտվեց Սաղմոսավաքում: Ոչինչ պատահական չի եղել: Ես ու կինս պսակադրվել ենք Սաղմոսավանքում, բալիկիս ծնունդն էլ կապված է այդ եկեղեցու զորության հետ: Այդ իսկ պատճառով նա մկրտվեց այնտեղ, եւ հաշվի առնելով նաեւ այն, որ ես եղել եմ այդ եկեղեցու խաչքավորը, որոշումը միանշանակ էր»,- պատմեց նա:

Սպասելի էր, որ փոքրիկ Աննա Մարիայի կնքահայրը կլինի մեզ հայտնի մեկը, սակայն Արամեն եւ Աննան դստեր կնքահոր ընտրության հարցում հատուկ որոշում են ունեցել.

«Գիտեք, ես երբեք չեմ կարեւորել մարդու պրոֆեսիոնալ կողմը, նրա հայտնի կամ անհայտ լինելը, կարողություններ ունենալը: Կարծում եմ՝ պետք է կնքահայր ընտրել մի մարդու, ով նախ ունի մեծ հավատք առ Աստված, եւ ով ցանկացած պահի կլինի քո երեխայի կողքին: Ի դեպ՝ մենք արդեն խաչքավորներ ենք, եւ ես շատ ուրախ եմ, որ իմ երեխայի քավորն իմ ընտանիքի ամեն օրվա հարազատ ընկերն է»,- նկատեց Արամեն:

Զրույցի վերջում երջանիկ հայրիկը դստերը կրկին շնորհավորեց.

«Իմ աղջիկ սիրուն, շնորհավոր 1 տարեկանդ։ Մեծացիր առողջ, հաջողակ ու երջանիկ, իմ ԶԱՐԴ»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ