Ես արդեն մայր եմ և որպես ծնող՝ այսուհետ լուրջ պարտականություններ եմ ունենալու. Արփինե Կոշտոյան

04 հունիս 2018 14:19
Ես արդեն մայր եմ և որպես ծնող՝ այսուհետ լուրջ պարտականություններ եմ ունենալու. Արփինե Կոշտոյան

 Life.panorama.am-ը դիզայներ Արփինե Կոշտոյանի հետ զրուցել էր նրա հղիության վերջին ամսին: Փոքրիկը մի քանի օր է, ինչ ծնվել է, Արփինեն որդու հետ արդեն տանն է եւ վայելում է մայրության բերկրանքը:

Չնայած երջանիկ մայրիկը այս օրերին հաճելի խառնաշփոթի մեջ է եւ փորձում է «հմտանալ» մայիկի կարգավիճակում, բայց նաեւ հասցրել է Life.panorama.am-ին պատմել զգացողությունների, առաջին հանդիպման, նոր կարգավիճակի եւ որդու անվան ընտրության մասին:

«Անբացատրելի հաճելի զգացողություն է մայրանալը: Երբ առաջին անգամ տեսա որդուս, արցունքներս չկարողացա զսպել, հուզմունքս անբացատրելի էր, այդ պահն էլ՝ այլեւս անմոռանալի: Հենց այդ ժամանակ էլ հասկացա, որ տղաս իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումն է»,- պատմեց Արփինեն:

Դիզայները քաջ գիտակցում է.

«Ես արդեն մայր եմ եւ որպես ծնող՝ այսուհետ լուրջ պարտականություններ եմ ունենալու»:

Նորաթուխ մայիկը չի տրտնջում անքուն գիշերներից.

«Շատ հաճելի եւ պատասխանատու գործ է մայրիկի կարգավիճակը: Եթե նախկինում պատասխանատու էի միայն ինձ համար, հիմա առաջինը նրա մասին եմ մտածում: Ինձ համար գլխավորն այնն է, որ տղաս առողջ ու լավ լինի, մնացյալ ամեն ինչ երկրորդական է»,- նկատեց նա:

Հետաքրքրվելով թե ում է նման փոքրիկը, Արփինեն ասաց, որ փոքրիկը չի նեղացրել ծնողներից եւ ոչ մեկին:

«Մեր տղան հավասարապես եւ ինձ է նման, եւ հայրիկին: Այդ հարցի շուրջ հաճախ ենք կատակում ու ծիծաղով նշում, որ նրա մեջ հավասար ենք կիսվել»,- հավելեց նա:

Արփին եւ ամուսինը որդուն Արեգ անունն են տվել: Զրույցի վերջում հետաքրքրվելով, թե ինչո՞վ էր պայմանավորված անվան ընտրությունը, ժպիտով պատասխանեց.

«Արեգն իմ սիրելի անունն է: Եվ քանի որ Արփի նշանակում է արեգակ, ուրեմն Արփիի տղան կարող է լինել Արեգը»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ