Անդրանիկ Հարությունյանը՝ քթի պլաստիկ վիրահատության մասին

04 հունիս 2018 20:24
Անդրանիկ Հարությունյանը՝ քթի պլաստիկ վիրահատության մասին

Օրեր առաջ դերասան Անդրանիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ ցուցադրում էր դեմքի առաջ եւ հիմա տարբերակները քթի վիահատությունից հետո: Դերասանն իր ֆեյսբուքյան ընկերներից հետաքրքրվել էր, թե ինչպես է իրեն առավել սազում՝ մեծ, թե փոքր քթով, իսկ մեկնաբանությունների ճնշող մեծամասնությունից կարելի է դատել, որ դերասանը սիրված է իր բնական տեսքով:

Այս թեմայի շրջանակում Life.panorama.am-ը կապ հաստատեց Անդրանիկի հետ: Պարզվում է՝ իրականում նա քիթը չի վիրահատել, լուսանկարն էլ կատակ էր:

«Վերջերս «Բոհեմ» թատրոնում էի, երբ դերասանուհիներից մեկը՝ Սիրանը, նկարեց ինձ, իսկ երբ հարցրի, թե ինչ է անում, ասաց ոչինչ, դու ուղղակի սպասի: Րոպեներ անց ցույց տվեց ֆոտոշոփով փոխված քիթս, հենց այդ ժամանակ էլ ինքս խնդրեցի, որ իրական նկարի հետ միացնի, որպեսզի հրապարակեմ իմ էջում: Այնպես որ, հատուկ չեմ պատրաստվել, ամեն ինչ պատահական ու ինքստինքյան եղավ»,- ժպիտով պատմեց նա:

Անդրանիկ Հարությունյանը վստահեցրեց.

«Քթի վիրահատություն չի եղել եւ կարծում եմ՝ չի էլ լինի: Իսկ եթե մի օր, այնուամենայնիվ, որոշեմ քթի վիրահատություն իրականացնել, ապա միայն ավելի մեծացնելու նպատակով»:

Դերասանը ուրախությամբ նշեց, որ իրեն սիրում են հենց այնպիսին, ինչպիսին, որ ինքը կա.

«Մեկնաբանությունների 98%-ում նշում էին, որ չարժե վիրահատություն անել, միայն այն 2%-ն էր գրում, որ փոքր քթով լավ է: Արդյունքում ուրախությամբ կրկին բացահայտեցի, որ ինձ սիրում են հենց այսպիսին»,- հավելեց նա:


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ