Հիմա նրան արհեստական շնչառության ապարատ է միացված. Ելենա Բորիսենկոն՝ դերասանուհի Սեդայի առողջական վիճակի մասին

26 մայիս 2018 15:36
Հիմա նրան արհեստական շնչառության ապարատ է միացված. Ելենա Բորիսենկոն՝ դերասանուհի Սեդայի առողջական վիճակի մասին

Արդեն հայտնի է, որ «Ուրիշի հոգին» եւ «Անուղղելիները» հեռուստասերիալից հայտնի երիտասարդ դեասանուհի Սեդան շուրջ 15 օր է, ինչ պայքարում է կյանքի համար: Տասնութամյա դերասանուհին այս պահին ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է «Արմենիա» ԲԿ»-ի վերակենդանացման բաժանմունքում: Նրան արհեստական շնչառության ապարատ է միացված:

Life.panorama.am-ը Սեդայի առողջական վիճակի մասին խոսել է դերասնաուհի Ելենա Բորիսենկոյի հետ, ում հետ առաջին անգամ Սեդան սկսել է ներկայանալ՝ որպես դերասանուհի՝ խաղալով  որպես Ելենա Բորիսենկոյի հերոսուհու դուստր:

Մեզ հետ զրույցում Ելենան նշեց, որ որոշակի դրական տեղաշարժ կա, սակայն վտանգը անցած չէ:

«Սեդան ծայրահեղ ծանր վիճակում էր, անհրաժեշտ էր բավականին թանկարժեք դեղորայք ներարկել նրան, որը եթե չարվեր, ուրեմն անդառնալի հետեւանք կունենայինք, սակայն փառք Աստծո դա արվել է եւ այս պահին որոշակի դրական տեղաշարժ կա: Ինքս այսօր բժշկի հետ զրուցել եմ, նրա խոսքով՝ օրգանները վերականգնվում են, սակայն ամենակարեւոր օրգանը՝ թոքերը, չեն աշխատում: Հիմա նրան արհեստական շնչառության ապարատ է միացված. այս պահին գլխավոր խնդիրը թոքերի աշխատանքն է, առանց դրանց կարգավորման՝ նա ապրել չի կարող: Այս պահին շարունակվում են նրան ներարկել այդ բոլոր թանկարժեք դեղամիջոցները եւ մնում է սպասել՝ հուսալով, որ այդ փոքրիկ աղջնակը կհաղթահարի այս մեծ խնդիրը»,-  նշեց Ելենան:

Հարցին, թե անհրաժեշտություն չկա՞ Սեդային երկրից դուրս տանել եւ արտերկրում բուժումը շարունակել, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Նախ նրան հիմա չեն կարող տեղափոխել, քանի որ վիճակը թույլ չի տա: Եվ հետո, այստեղ արվում է ամեն հնարավորը, շեշտեմ, որ հիացած եմ «Արմենիա» ԲԿ»-ի բուժանձնակազմով, նրանք չափազանց հոգատար են, մի րոպե անգամ Սեդային աչքաթող չեն անում. Ես անսահման շնորհակալ եմ ողջ բուժանձնակազմին: Հիմա մնում է աղոթել, որ թոքերը վերականգնվեն, այլապես բժիշկների խնդիր չկա»:

Հավելենք, որ Սեդային օգնելու համար բացվել են հաշվեհամարներ, կամ կարելի է անձամբ կապվել մայրիկի` Յազիչյան Լուսինեի հետ 091 69 63 24 հեռախոսահամարով: 

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ԿՈՄԻՏԱՍ» մասնաճյուղ

ՀՀ, 0033, ք. Երևան, Կոմիտաս 3, 47 տարածք
Ստացող` Սարուխանյան Նարինե Ռոստոմի AK0657433, 17/11/10, 17/11/20
Հաշվեհամարներ`
163638007548 (AMD)
163638007555 (USD)
163638007563 (EUR)
163638007571 (RUR)

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ