Երկուսս էլ հասկացանք, որ ավելի լավ է լինենք առանձին եւ ամեն մեկս մեր կյանքը շարունակենք տարբեր ուղղություններով. Մարիամ Արիստակեսյանը՝ Հրաչյա Հակոբյանից բաժանվելու եւ ապագա ծրագրերի մասին

22 մայիս 2018 20:17
Երկուսս էլ հասկացանք, որ ավելի լավ է լինենք առանձին եւ ամեն մեկս մեր կյանքը շարունակենք տարբեր ուղղություններով. Մարիամ Արիստակեսյանը՝ Հրաչյա Հակոբյանից բաժանվելու եւ ապագա ծրագրերի մասին

Դերասանուհի Մարիամ Արիստակեսյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է: Նրա հետ խոսել ենք ոչ միայն մասնագիտական հարցերի շուրջ, այլեւ դերասան եւ արդեն «Ելք» խմբակցության պատգամավոր ամուսնուց բաժանվելու մասին:

- Մարիամ, դուք այն դերասանուհիներից եք, ում հաճախ չենք տեսնում էկրաններին, սա աշխատելաոճ է, որին փորձում եք հավատարիմ մնալ, թե ցանկալի առաջարկներն են քիչ լինում:

- Քանի որ ունեմ երկու բալիկ եւ իրենց խնամքով միայն ես եմ զբաղվում, հետեւաբար ժամանակս պարզապես վատնել չեմ կարող, ընտրում եմ միայն հետաքրքիր նախագծերը: Անշուշտ, յուրաքանչյուր լավ առաջարկի դեպքում պատրաստ եմ քննարկել ու համաձայնության գալ: Այս պահին կան մի քանի հրավերներ, որոնք բանակցությունների փուլում են:

- Ի դեպ՝ հետաքրքիր է՝ Ձեզ գոհացնո՞ւմ է մեր երկրում դերասանի կյանքը, նրան առաջարկվող վարձատրությունն ու նախագծերի որակը:

- Բնականաբար, չի գոհացնում, որովհետեւ իմ կարծիքով Հայաստանում դերասանը չի գնահատվում, նրան տեղ չեն տալիս: Նախագծերի որակն էլ հաստատ բարձր չէ: Վստահ եմ, որ նորմալ պրոեկտների առկայության դեպքում՝ դերասանի նկատմամբ վերաբերմունքն էլ կփոխվի, իսկ հիմա դեռեւս օրինակները, մեղմ ասած, լավը չեն: Ես եղել եմ թե Մոսկվայում, թե եվրոպական երկրներում, ու զգացել եմ այդ ահռելի տարբերությունը զուտ վերաբերմունքի իմաստով: Այնտեղ դերասանը նախանձելի մասնագիտություն է համարվում, իսկ այստեղ, եթե ասում ես՝ դերասան եմ, շատերի համար դառնում ես անհասկանալի երեւույթ ու դա են վկայում նրանց անհասկանաի հայացքները:

- Այժ նկարահանվում եք «Երեւի» հեռուստասերիալում: Երբ ստացաք այստեղ նկարահանվելու առաջարկը, ի՞նչը գրավեց, որ ընդունեցիք այն:

- «Երեւի» հեռուստասերիալից առաջարկը ստացա հունվար ամսին, եւ համաձայնեցի, քանի որ ինձ հարմար պայմաններ էին, կարող էի համատեղել երեխաների հետ: Այսինքն՝ բարենպաստ պայմաններ, աշխատանքային հաճելի միջավայր եւ ժամանակի ճիշտ տնօրինում, սրանք էին հիմնական պատճառները, որ համաձայնեցի միանալ «Երեւի»-ի թիմին:

- Մարիամ, կխնդրեմ խոսել նաեւ այստեղ մարմնավորած Ձեր կերպարից: Որոնք են Ձեր ու նրա ընդհանրությունները:

- Չէի ասի, որ ես ու Լյուսիի կերպարը նման ենք իրար: Մեր միջեւ կա միայն մեկ ընդհանրություն՝ համառությունը: Իրական կյանքում ես էլ, եթե մի բան ցանկանում եմ, պարտադիր իրագործում եմ:

- Որակյալ արդյունք ստանալու համար շատ կարեւոր է նաեւ աշխատանքային թիմը: Գո՞հ եք աշխատակազմից:

- Այո, թիմը մեծ նշանակություն ունի: Անձնակազմն ինձ համար նոր չէր, տեխնիկական խմբի հետ ծանոթ էի «Բախտաբեր» հեռուստասերիալից, իսկ դերասանական խմբին ճանաչում եմ տարբեր նախագծերից:

- Մարիամ, արդեն բավականին ժամանակ է, ինչ դուք ու Հրաչյա Հակոբյանը ամուսնալուծված եք: Կպատմե՞ք, թե ինչն է հանդիսացել այդ որոշման պատճառը:

- Մենք արդեն գրեթե երեք տարի է, ինչ ամուսնալուծված ենք: Հատուկ պատճառներ չկան, հանգամանքները այդպես դասավորվեցին: Պարզապես երկուսս էլ հասկացանք, որ ավելի լավ է լինենք առանձին եւ ամեն մեկս մեր կյանքը շարունակենք տարբեր ուղղություններով:

Ի՞նչ հարաբերություններ ունեք այժմ դուք ու նախկին ամուսինը: Ձեր եւ երեխաների հետ շփումն ի՞նչ հարթության վրա է:

- Մենք նորմալ հարաբերությունների մեջ ենք, մենք ունենք համատեղ երկու երեխա եւ չենք կարող ընդհանուր շփում չունենալ:

- Ոչ միայն որպես նախկին կին, այլեւ որպես քաղաքացի՝ դերասան-պատգամավոր նախկին ամուսնուց ինչ սպասելիքներ ունեք:

- Հեղափոխությունը բոլորիս համախմբեց: Որպես քաղաքացի՝ ես շատ ուրախ եմ մեր երկրում կատարված փոփոխությունների համար: Ես վստահ եմ, որ մենք վերջապես ապրելու ենք նոր Հայաստանում: Բնականաբար, որպես դերասանուհի մեծ ակընկալիքներ ունեմ, որ ապագայում ունենալու ենք ավելի որակով, ավելի հետաքրքիր նախագծեր, հույս ունեմ, որ արվեստն իր ուրույն տեղը կունենա նոր Հայաստանում, ինչի շուրջ կզբաղվի մեր Մշակույթի նախարարը: Սպասելիքներս մեծ են:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ