Ես չեմ կարծում, որ Մշակույթի նախարարը պարտադիր պետք է լինի մշակույթի մարդ. Արթուր իսպիրյան

15 մայիս 2018 13:33
Ես չեմ կարծում, որ Մշակույթի նախարարը պարտադիր պետք է լինի մշակույթի մարդ. Արթուր իսպիրյան

Մշակութային գործիչների եւ արվեստագետների համար մշտապես մտահոգիչ է եղել, թե ով է իրենց ներկայացուցիչը կառավարման համակարգում եւ ինչ քայլերի է պատրաստ՝ հանուն ոլորտի բարելավման: Երեկ ՀՀ Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի՝ այս պաշտոնում առաջին աշխատանքային օրն էր:  Թե Լիլիթ Մակունցը ինչ գործունեություն կծավալի եւ ինչ բարեփոխումներ կկատարի այս ոլորրտում, միայն ժամանակը ցույց կտա: Այսօր Life.panorama.am-ը նրա մասին լսել է երգիչ Արթուր Իսպիրյանի կարծիքը, ով մշտապես հետաքրքրված է հայաստանյան մշակութային ոլորտի աշխատանքներով:

«Լիլիթ Մակունցին անձամբ չեմ ճանաչում, բայց շատ լավ բաներ եմ լսել նրա մասին:
 Շատերն են բնութագրում նրան ոչ միայն որպես լավ մասնագետի, այլեւ՝ հրաշալի մարդու: Լիլիթ Մակունցը շատ խելացի է եւ զարգացած: Ես չեմ կարծում, որ Մշակույթի նախարարը պարտադիր պետք է լինի մշակույթի մարդ՝ կոմպոզիտոր, երգիչ կամ Հանրային ռադիոյից ինչ-որ մեկը: Կարծում  եմ՝ Լիլիթն էլ իր մոտեցումը կցուցաբերի: Նա հերթական նախարարներից չի լինելու, որ ինքնուրույն որոշումներ կայացնի, դրանք կընդունի ժողովուրդը՝ ի դեմս մշակույթի ներկայացուցիչների, իսկ Լ. Մակունցը կլինի հաստատողը. Համենայն դեպս՝ ինձ այդպես է թվում»,- նշեց Ա. Իսպիրյանը:

Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ որպես մշակութային գործիչ՝ պատրաստ է համագործակցել նորանշանակ նախարարի հետ:

«Արվեստի ներկայացուցիչներով Լ. Մակունցի հետ շատ սերտորեն կհամագործակցենք. Մշակույթի գործիչների շփումը մշակույթի նախարարի հետ մշտապես պետք է լինի: Օրինակ՝ նախկին նախարարների օրոք եւս ես մշտապես մաս եմ կազմել նման խորհրդակցություններին, միշտ հաշվի է առնվել իմ խոսքն ու հարցրել են կարծիքս: Կարծում եմ՝ Լիլիթ Մակունցը եւս կշարունակի այդ ավանդությը եւ հաշվի կնստի մշակութային գործիչների կարծիքների հետ»,- նկատեց երգիչն ու ավելացրեց.

«Լիլիթ Մակունցին հաջողություն եմ մաղթում, եւ թող նա իմանա, որ բոլորս իր կողքին ենք կանգնած եւ եթե որեւէ հարցում կարող ենք օգտակար լինել, ապա սիրով պատրաստ ենք աջակցել նրան, միայն թե նա լինի մեր երիտասարդ, առույգ ու լավ մշակույթի նախարարը, ով լավ օրինակ կծառայի»:

Նորանշանակ նախարարիների անունները հայտաարվելուց հետո շատերին է մտահոգում նրանց մեծ մասի՝ բավականին երիտասարդ լինելու հանգամանքը: Այս մասին, սակայն, Արթուր Իսպիրյանը չի մտահոգվում եւ նույնիսկ հակառակը:

«Ես շատ-շատ ուրախ եմ, որ մեր կառավարման համակարգը համալրվել է երիտասարդ նախարարներով: Շատերը պետք է համոզված լինեին, որ մենք այնքան բան ունենք սովորելու երիտասարդներից, նրանք ավելի պայծառ են, նրանց արյան շրջանառությունն ավելի արագ է, նրանք մեզ շատ բան կարող են սովորեցնել: Թողեք մարդիկ աշխատեն, նրանք այս անգամ ոչ թե անելու են, ինչ ուզեն, այլ այն ինչ մենք՝ ժողովուրդը ուզի: Մենք խստագույնս հետեւելու ենք նրանց աշխատանքին: Ես շատ ուրախ եմ, որ երիտասարդ սերունդը եղավ կառավարության կազմում, տա Աստված, որ Ազգային ժողովում էլ լինեն երիտասարդներ՝ եռանդով եւ հայրենասիրությամբ լցված: Բոլորիս համբերություն եմ մաղթում, որպեսզի տեսնենք մեր նոր կառավարության աշխատանքի արդյունքները: Ես շատ ոգեւորված եմ, Աստված թող մեր երկրին խաղաղություն տա, վստահ եմ՝ Հայաստանը մեծ ապագա ունի: Ինքս այս մի քանի օրում իմ սյուռքահայ շատ ընկերներից եմ լսել, որ նրանք պատրաստ են գալ Հայաստան եւ ներդրումներ անել հայրենիքում, որովհետեւ նրանք վստահ եմ, որ դաշտը մաքուր է լինելու: Հայաստանը դրախտային երկիր է լինելու, մեր բալիկները այս երկրում երջանիկ պիտի ապրեն»,- ավարտեց նա:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 


Լրահոս

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ

Ամենա դիտվող նյութերը

Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Մեկնաբանություններ

Գովազդ